«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 մարտի 2010 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 128-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հոկտեմբերի 12-ի «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 128-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի (այսուհետ` գրաֆիկ) համաձայն`
ա) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,
բ) սպառողների առնվազն 99,5 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 10-ժամյա ջրամատակարարմամբ,
գ) սպառողների առնվազն 98,4 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,
դ) սպառողների առնվազն 80,4 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,
ե) սպառողների առնվազն 78,8 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:»:
2) Հավելվածի 3-րդ կետի ա) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:
Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել որևէ բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկի ժամերը` օրաթերթում վերջին անգամ հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համեմատությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |