ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 728-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) «Նուտրիբեյբի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00180298) 2024 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված՝ N 234/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հումանա կաթնազերծ մանկական կերի ձեռքբերում` 9,475,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
16.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |