Գլխավոր տեղեկություն
Համար
N 1015
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (15.02.2007-19.07.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.14/35(167) Հոդ.844
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 հոկտեմբերի 2001թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2001 թվականի N 1015

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծել քրեակատարողական ծառայություն՝ 1719 հաստիքային միավորով։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը և դրան ենթակա հիմնարկները։

(1-ին կետը փոփ. 28.11.02 N 1874-Ն, 07.12.06 N 1782-Ն, 18.01.07 N 56-Ն)

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հիմնարկ է, որը հանդիսանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը։

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչությանը ենթակա հաստատությունները վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ենթակայությամբ համապատասխանաբար՝

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի,

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի,

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի,

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի,

ե) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի,

զ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի,

է) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի,

ը) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի,

թ) («թ» ենթակետն ուժը կորցրել է 25.11.04 N 1815-Ն)

ժ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գյումրի» քրեակատարողական հիմնարկի,

ժա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի,

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 25.11.04 N 1815-Ն)

ժգ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի,

ժդ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության  քրեակատարողական հիմնարկների կանոնադրություններն ու հաստիքային ցուցակները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

(4-րդ կետը փոփ. 20.04.06 N 505-Ն)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և սույն որոշման 3-րդ կետում նշված քրեակատարողական հիմնարկների կանոնադրությունները և հաստիքային ցուցակները.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, ինչպես  նաև դրան ենթակա հաստատությունների գույքն ընդունելու նպատակով ստեղծել ընդունող հանձնաժողով:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝

ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, ինչպես նաև դրան ենթակա հաստատությունների գույքը հանձնելու նպատակով ստեղծել հանձնող հանձնաժողով.

բ) երկամսյա ժամկետում, յուրաքանչյուր հիմնարկի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով դադարեցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության, այնուհետև՝ ենթակա հաստատությունների գործունեությունը:

7. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն քրեակատարողական ծառայողներին թույլատրել կրել, պահել և օրենքով սահմանված կարգով գործածել զենք:

8. Քրեակատարողական ծառայողների՝ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բժշկական սպասարկումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին:

9. Ուժը  կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության համակարգի գործունեությունը բարելավելու միջոցառումների մասին» N 221 որոշման 1-ին և 3-րդ կետերը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան