ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 փետրվարի 2006 թվականի N 179-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Արփի և Աստղիկ» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողության կասեցման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Արփի և Աստղիկ» ՍՊԸ-ին 2003 թվականի մարտի 31-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000189 լիցենզիան մինչև 2007 թվականի փետրվարի 15-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Արփի և Աստղիկ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական
գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |