«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2000 թվականի N 294
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Մասնագիտական հանձնաժողովին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել նշված հանձնաժողովի կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունիսի 9-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների եվ անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի
Լ. Վալեսյան | - | Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության կրթության ակադեմիայի ակադեմիկոս (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Մովսիսյան | - | ՀՀ վարչապետի խորհրդական |
Լ. Գալստյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Կ. Ղաֆադարյան | - | ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ |
Լ. Հովհաննիսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ա. Մելքոնյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ա. Քոսյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր |
Գ. Ավետյան | - | «Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Գ. Ավագյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Բ. Հարությունյան | - | Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Ջ. Եսայան | - | Երևանի պետական համալսարանի տեղանունների կաբինետի ավագ գիտաշխատող |
Հ. Կարագյոզյան | - | ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող |
Գ. Բադալյան | - | Երևանի պետական համալսարանի Հայաստանի պատմական աշխարհագրության և պատմության լաբորատորիայի գիտաշխատող |
Ա. Ավդալյան | - | ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության վարչության առաջին կարգի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |