ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» նոյեմբեր 2024 թ. |
N 6509-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՆԵԼԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-001550 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և հաշվի առնելով լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 11-ի եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել անհատ ձեռնարկատեր Նելլի Սարգսյանին Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի փետրվարի 11-ին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-001550 լիցենզիան:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը անհատ ձեռնարկատեր Նելլի Սարգսյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում լիցենզավորված անձի կողմից սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայով նախատեսված պայմանով, տեսակով և վայրում հայտ ներկայացնելու և այն բավարարվելու արդյունքում նոր լիցենզիան տրամադրելու օրվանից: Իսկ նոր լիցենզիայի տրամադրելու ժամկետը` սույն հրամանի 1-ին կետում նշված լիցենզիայի տրամադրման օրվանից հինգ տարուց ավելի ժամանակահատվածը գերազանցելու դեպքում կամ չլիցենզավորվելու դեպքում` սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 12-ին:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
