«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 1998 թվականի N 271
քաղ. Երևան
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող, ինչպես նաև իրավաբանական անձանց` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովում են Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինները.
բ) Ֆիզիկական անձանց` Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում գտնվող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող գույքի համար գույքահարկի գծով բյուջետային եկամուտների մուտքերն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները կազմակերպում են գույքահարկի վճարումների կատարումը և իրականացնում գույքահարկի գծով համայնքի բյուջեի մուտքերի հաշվառումը` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից ընդունված ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համաձայնեցված գերատեսչական նորմատիվ ակտերին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված գերատեսչական նորմատիվ ակտերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |