«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 օգոստոսի 1998 թվականի N 523
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ-ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարան-գիտակրթական համալիրի 1998-1999 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերը 46 տեղ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարան-գիտակրթական համալիրի ֆինանսավորումը կատարել պետական պատվեր կատարող փակ բաժնետիրական ընկերությունների համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի օգոստոսի 25-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |