«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
19 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 1996 թվականի N 253
քաղ. Երևան
1996/97 ԹՎԱԿԱՆԻ ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1996/97 թվականի ձմռանը նախապատրաստվելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ձմեռ 1996/97» ծրագիրը (կցվում է):
2. Սահմանել, որ`
ա) կենտրոնացված ջեռուցում իրականացնելու թույլտվություն տրվում է այն ջերմամատակարարող ձեռնարկություններին, որոնք մինչև 1996 թվականի սեպտեմբերի 1-ը հավաքագրում են աբոնենտային պարտքերի 70 տոկոսը և պարտավորվում են մինչև ջեռուցման սեզոնի սկիզբը աբոնենտային պարտքերի մարումը հասցնել 100 տոկոսի` զուգահեռ մարելով նաև իրենց կրեդիտորական պարտքերը.
բ) ջերմամատակարարող ձեռնարկությունները կենտրոնացված ջեռուցումն իրականացնում են համաձայն ջեռուցում ստացողների հետ կնքված պայմանագրերի` պատգամավորների քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների (Երևանում` Երևանի քաղաքապետի) հետ համաձայնեցված և իրենց կողմից հաստատված սակագներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) անձնական պատասխանատվությամբ, ընդգրկելով պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմները (Երևանում` քաղաքապետարանի բաժինները), ստեղծել աշխատանքային խմբեր` աբոնենտային պարտքերի գումարները հավաքագրելու և «Ձմեռ 1996/97» ծրագիրն իրագործելու համար.
բ) հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի պահանջները` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առաջարկություններ կենտրոնացված ջեռուցման իրականացման վերաբերյալ.
գ) մինչև 1996 թվականի նոյեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 2-րդ կետի պահանջները չկատարող ջերմամատակարարման ձեռնարկությունների հետագա գործունեության վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ելնելով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջարկություններից` ճշտել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության պայմանները, չափը, մեխանիզմը և մինչև 1996 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել «Ձմեռ 1996/97» ծրագրում նշված համապատասխան ծավալներով քարածխի արդյունահանման և սանիտարական ծառահատումների միջոցով վառելափայտի կուտակման ուղղությամբ:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և մյուս շահագրգիռ նախարարությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ համատեղ պարզել մարդասիրական օգնության կարգով հանրապետությանը տրվող վառելիքի ծավալները և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական պատվերով ձեռքբերվելիք վառելիքը համապատասխան ֆինանսավորմամբ ապահովելու վերաբերյալ.
բ) «Ձմեռ 1996/97» ծրագրով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն ընդգրկել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի նախագծում (1997 թվականի մասով):
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի հետ համատեղ համակարգել սույն որոշմամբ հաստատված «Ձմեռ 1996/97» ծրագրի կատարմանն ուղղված աշխատանքները և մինչև 1996 թվականի օգոստոսի 25-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների պլաններ` դրանք նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համատեղ, ամփոփելով ներկայացված նյութերը, մինչև 1996 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշմամբ հաստատված «Ձմեռ 1996/97» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ և ճշգրտումներ կատարելու վերաբերյալ:
9. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մարզպետների ու Երևանի քաղաքապետի հետ համատեղ քննարկել և մինչև 1996 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Փարոս» ծրագրում ընդգրկվող սոցիալապես անապահով խավերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող բնակչությանը ջեռուցման վճարումների դիմաց փոխհատուցումներ տրամադրելու վերաբերյալ:
10. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին` մեկշաբաթյա ժամկետում ըստ բնակավայրերի և բնագավառների քննության առնել ձմռան նախապատրաստական աշխատանքների հարցը, մշակել և իրականացնել միջոցառումներ` վառելանյութի հայթայթման ու պահեստավորման, էլեկտրական ու ջերմային, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի նորոգման, ձմռան պայմաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով այլընտրանքային ռեսուրսների ներգրավման ուղղությամբ:
11. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել «Ձմեռ 1996/97» ծրագիրը, դրա կատարման ընթացքը և վառելիքաէներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:
12. Գաղտնի:
13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի վրա:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 19-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
«Ձ Մ Ե Ռ 1996/97»
Ծ Ր Ա Գ Ի Ր Ց Ա Ն Կ
«ՁՄԵՌ 1996/97» ԾՐԱԳՐԻ
Էջ | ||
«Ձմեռ 1995/96» ծրագրի կատարման մասին | 3-6 | |
Վառելիքաէներգետիկ համալիրի գլխավոր խնդիրները 1996/97 թվականի ձմռանը նախապատրաստման ժամանակաշրջանում |
7 | |
Առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում 1996/97 թվականի ձմռան նախապատրաստման աշխատանքների մասին |
8-10 | |
Աղյուսակ 1. | Տեղեկանք 1995/96 թվականին ջերմամատակարարման տնտեսությունների հիմնանորոգումների վերաբերյալ |
11-12 |
Աղյուսակ 2. | Ամփոփ տեղեկանք «Ձմեռ 1995/96» ծրագրի իրականացման մասին (ջերմային էներգիայի արտադրություն) |
13-14 |
Աղյուսակ 3. | Ամփոփ տեղեկանք «Ձմեռ 1995/96» ծրագրի իրականացման մասին (բնակելի շենքերի ջեռուցում) |
15-16 |
Աղյուսակ 4. | Ամփոփ տեղեկանք «Ձմեռ 1995/96» ծրագրի իրականացման մասին (ոչ բնակելի շենքերի ջեռուցման) |
17-18 |
Աղյուսակ 5. | Ամփոփ տեղեկանք «Ձմեռ 1995/96» ծրագրի իրականացման մասին (մազութի օգտագործում) |
19-20 |
Աղյուսակ 6. | Ցանկ ջերմային և հիդրոէլեկտրակայաններում նորոգման աշխատանքների |
21 |
Աղյուսակ 7. | 1996 թվականի ժամկետացանկ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանի գազի ներմղման |
22 |
Աղյուսակ 8. | Ձմռան ժամանակաշրջանում Որոտանի կասկադի ՀԷԿ-երի աշխատանքների առավելագույն ռեժիմն ապահովող ջրամբարների հորիզոնը (1996 թ.) |
23 |
Աղյուսակ 9 ա. | «Ձմեռ 1996/97» ծրագրի իրագործման համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական ռեսուրսները (կենտրոնացված ջեռուցման առկայության դեպքում) |
24-25 |
Աղյուսակ 9 բ. | Ձմեռ 1996/97» ծրագրի իրագործման համար անհրաժեշտ նյութական և ֆինանսական ռեսուրսները (կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում) |
26-27 |
«Ձմեռ 1995/96» ծրագրի կատարման մասին
1995 թվականի վառելիքաէներգետիկ ռեսուրսների փաստացի ներկրումը հանրապետություն հետևյալն է`
բնական գազ մազութ բենզին դիզելային վառելիք կերոսին քարածուխ |
- 1,447 մլրդ խոր. մ - 118,1 հազ. տ., որից 5,72 հազ.տ` ոչ պետական հատվածի կողմից - 261,9 հազ.տ, որից 177,5 հզ.տ` ոչ պետական հատվածի կողմից - 67,2 հազ.տ, որից 19,5 տ` ոչ պետական հատվածի կողմից - 62,6 հազ.տ, որից 3,3 հազ. տ` ոչ պետական հատվածի կողմից - 18 հազ. տ, որից 7,3 հազ.տ` ոչ պետական հատվածի կողմից: |
Բացի դրանից, հանրապետությունում հատվել և իրացվել է 149 հազ.խոր. մ վառելափայտ, արդյունահանվել է 28,7 հազ.տ քարածուխ, որից իրացվել է 18,3 հազ. տ:
«Ձմեռ 1995/96» ծրագրով նախատեսված ջերմային և հիդրոէլեկտրակայանների նորոգման աշխատանքների կատարումն այսպիսին է.
Հիմնանորոգվել են Երևանի ՋԷԿ-ի թիվ 4 տուրբինը, միջին նորոգում են անցել Հրազդանի ՋԷԿ-ի թիվ 4 և թիվ 3 կաթսայատները, թիվ 1 տուրբինը: Վերականգնվել է Երևանի ՋԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինը, վնասված ռոտորը և շահագործման է հանձնվել ևս 160 մՎտ հզորություն: Հրազդանի ՋԷԿ-ում կազմակերպված նորոգման աշխատանքների շնորհիվ արդեն դեկտեմբեր ամսին շահագործվել էր 3 բլոկ` 600 մՎտ հզորությամբ, 3 տուրբոգեներատոր` 200 մՎտ հզորությամբ, որոնք հնարավորություն ընձեռեցին որոշակի պահուստով անցկացնել ձմեռային առավելագույն բեռնվածությունը: Ավարտվել են Երևանի ՋԷԿ-ի 7-րդ բլոկի հովացման աշտարակի վերանորոգման աշխատանքները, որը հնարավորություն տվեց գործարկել ևս 160 մՎտ հզորություն: Ամբողջովին փոխվել է տուրբինային սրահի 8-րդ մակարդակի հիդրոմեկուսիչ ծածկը` 5500 քառ. մ մակերեսով: Վերանորոգվել է Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր մասնաշենքի գազազրկման և տուրբինային սրահների տանիքը` 8000 քառ. մ մակերեսով:
Ընդհանուր առմամբ, ջերմային էլեկտրակայաններում կատարված նախապատրաստական աշխատանքները հնարավորություն տվեցին շահագործել 1300 մՎտ հզորություն:
Հիմնանորոգվել են Սևանի ՀԷԿ-ի թիվ 2, Աթարբեկյանի ՀԷԿ-ի թիվ 1, Գյումուշի ՀԷԿ-ի թիվ 1, թիվ 2, Քանաքեռի ՀԷԿ-ի թիվ 4, թիվ 1, թիվ 6, Սպանդարյանի ՀԷԿ-ի թիվ 1, Շամբի ՀԷԿ-ի թիվ 2, Տաթևի ՀԷԿ-ի թիվ 3 ագրեգատները: Կատարվել են նաև Աթարբեկյանի ՀԷԿ-ի դերիվացիոն ջրանցքի հիմնանորոգումը, Ախպարայի ջրամբարի մաքրման աշխատանքները, Քանաքեռի ՀԷԿ-ի արագահոս և պարապ ջրթափի հիմնանորոգումը, Շամբի ՀԷԿ-ի տուրբինային ջրատարի վթարային տեղամասերի վերականգնումը, Շամբի ՀԷԿ-ի թիվ 1 շտրեկի մուտքի մաքրումը, Տաթևի ՀԷԿ-ի թիվ 2 տրանսֆորմատորի վերակառուցման աշխատանքները:
1995/96 թվականի ձմռան ընթացքում վերանորոգվել են 18,1 կմ 6-10 ԿՎ և 0,4 կՎ մալուխային գծեր և 193` 6,10)0,4 կՎ տրանսֆորմատորային ենթակայան:
«Ձմեռ 1995/96» ծրագրի շրջանակներում մարդասիրական օգնության կարգով ստացվել է 75.749 հզ. տ մազութ:
Երևանի քաղաքապետարանի կողմից կատարվել են 255,7 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ, որոնք հնարավորություն տվեցին ավարտել 5 կաթսայատան, 48 կենտրոնական ջերմային հանգույցի և 5,2 կմ երկարությամբ մայրուղային և ներթաղամասային ջերմային ցանցերի նորոգումը ( աղյուսակ 1):
Կենտրոնացված ջեռուցման համար ծախսվել է 34,5 մլն խոր. մ գազ, 14,1 հազ. տ մազութ, 96,3 հազ. գկալ. գնովի ջերմային էներգիա և 19,1 մլն կՎտ.Ժ. էլեկտրաէներգիա (աղյուսակ 2):
Արդյունքում` կենտրոնացված ջեռուցմամբ ապահովվել է 1368 բնակելի շենք` 2303,3 հազ. քառ. մ բնակելի մակերեսով, և 65 ոչ բնակելի շենք` 1663,1 հազ. խոր. մ ծավալով, այդ թվում` 1 դպրոց, 18 առողջապահական հիմնարկ և 46 այլ օբյեկտ: Ընդ որում ջերմամատակարարման համար հաշվարկային եկամուտների դիմաց փաստացի վճարումները 1996 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմում են 570,55 մլն դրամ կամ 41,7 տոկոս (հաշվի առնելով արտոնությունները):
Աբոնենտային պարտքերը 1996 թվականի հունիսի 5-ի դրությամբ կազմում են 1010,6 մլն դրամ, ներառյալ ջեռուցման սեզոնի սկզբին առկա պարտքերը (աղյուսակներ 3 և 4):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգում կատարվել են 146,5 մլն դրամի նորոգման աշխատանքներ: Նորոգվել են 47 կաթսայատուն, 54 կենտրոնական ջերմային հանգույց, 5 կմ ջերմացանց, 18 օբյեկտ ապահովվել է անկախ էլեկտրասնուցմամբ (աղյուսակ 1):
Ջեռուցման սեզոնի ընթացքում ծախսվել են 11,6 մլն խոր. մ գզ, 19,0 հազ. տ մազութ, 130,3 հազ. գկալ գնովի ջերմային էներգիա և 9,2 մլն կՎտ.Ժ. էլեկտրաէներգիա (աղյուսակ 2):
Կենտրոնացված ջեռուցում է իրականացվել հանրապետության 20 բնակավայրում:
Ջեռուցման սեզոնի ընթացքում ջեռուցում ստացած օբյեկտների առավելագույն թիվը կազմել է 1158 բնակելի շենք` 1270,5 հազ. քառ. մ. բնակելի մակերեսով, և 271 ոչ բնակելի շենք` 1791,7 հազ. խոր. մ. ծավալով, այդ թվում` 38 դպրոց, 37 մանկապարտեզ, 37 բուժհիմնարկ և 159 այլ օբյեկտ:
Ջերմամատակարարման համար հաշվարկային եկամուտների դիմաց փաստացի վճարումները 1996 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմում են 271,4 մլն դրամ կամ 25,6 տոկոս (տվյալների բացակայության պատճառով հաշվի չառնելով արտոնությունները):
Աբոնենտային պարտքերը 1996 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմում են 1012,7 մլն դրամ, ներառյալ ջեռուցման սեզոնի սկզբին առկա պարտքերը (աղյուսակներ 3 և 4):
1995/96 թվականի ձմռան ընթացքում կենտրոնացված ջեռուցման համար օգտագործված վառելիքի, գնովի ջերմային էներգիայի և էլեկտրաէներգիայի ընդհանուր ծախսը Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգերում կազմել է`
մազութ բնական գազ գնովի ջերմային էներգիա էլեկտրաէներգիա |
- 33,1 հազ. տ |
Վառելիքաէներգետիկ համալիրի գլխավոր խնդիրները 1996/97 թվականի ձմռանը նախապատրաստման ժամանակաշրջանում
1. Հանրապետության բոլոր էլեկտրակայանների պատրաստականության բարձրացում, վերականգնման և վերանորոգման աշխատանքների ժամանակին կատարում (աղյուսակ 6):
2. Վառելիքի անհրաժեշտ պաշարների ստեղծում` էներգետիկ կարիքների համար`
- ձմռան նախաշեմին Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում 75 մլն խոր. մ բնական գազի կուտակում (աղյուսակ 7)
- 75 հազ. տ հնոցային մազութի պաշարի ստեղծում
3. Սպանդարյանի և Տոլորսի ջրամբարներում ՀԷԿ-երի աշխատանքն ապահովող անհրաժեշտ քանակությամբ ջրի կուտակում (աղյուսակ 8)
4. Սանիտարական ծառահատումների շնորհիվ 87 հազ. խոր. մ վառելափայտի կուտակում և 20 հազ. տ ածխի արդյունահանում
5. Լրացուցիչ քանակությամբ վառելիքի ձեռքբերում, այդ թվում նաև այլընտրանքային ուղիներով` մարդասիրական օգնության կարգով և տարբեր հիմնադրամների միջոցների հաշվին
6. Հանրապետության բնակավայրերի ծրագրված ջերմամատակարարման կազմակերպում
7. Էներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացում, էլեկտրական և ջերմային ցանցերում կորուստների նվազեցում
8. Էլեկտրացանցերի հիմնական արտադրական միջոցների վերանորոգման կազմակերպում
9. Պայքար ապօրինի լարանցումների դեմ
Առողջապահության, կրթության ԵՎ գիտության ոլորտներում 1996/97 թվականի ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին
1996/97 թվականի ձմռանը կենտրոնացված ջեռուցման իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ենթակա բուժհիմնարկներից Երևան քաղաքում ջեռուցմամբ կապահովվեն 16, այլ բնակավայրերում` 37 օբյեկտ, իսկ կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում անհրաժեշտ կլինի նշված բուժհիմնարկներն ապահովել շուրջ 10,8 հազ. տ պայմանական վառելիքով:
1996/97 թվականի ձմռանը նախապատրաստվելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 1996 թվականի փետրվարին «Oxfam» բրիտանական բարեգործական կազմակերպության հետ կնքել է համաձայնագիր` հանրապետության բուժհիմնարկների էլեկտրական շարժակները 227 տ դիզելային վառելիքով և 800 տ դիզելային յուղով անվարձահատույց ապահովելու համար:
Սկսած 1996 թվականի հունիսից, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աջակցությամբ «Կանանց միջազգային օգնություն» կազմակերպության կողմից իրագործվում են հանրապետական 31 և քաղաքային 8 կարևորագույն հիվանդանոցների վերանորոգման ծրագրերը: Ֆինանսավորումը կատարվում է Եվրոհամայնքի կողմից:
1996/97 թվականի ձմռանը առողջապահության պետական համակարգի բուժհիմնարկների վառելիքի պահանջարկը կազմում է`
մազութ
դիզելային վառելիք
կերոսին քարածուխ վառելափայտ |
-3,55 հազ. տ, որից 1996 թվականի պետական պատվերով նախատեսված է 1,5 հազ. |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության խնդիրն է 1996/97 թվականի ձմռան ընթացքում ապահովել կրթության համակարգի օբյեկտների բնականոն կենսագործունեությունը:
1996/97 թվականի ձմռանը կենտրոնացված ջեռուցման իրականացման դեպքում հանրապետության այլ բնակավայրերում կապահովվեն 38 դպրոց և 38 մանկապարտեզ, որի հետևանքով անհրաժեշտ կլինի ճշտում կատարել կրթության համակարգի օբյեկտների վառելիքի պահանջարկում` նվազեցնելով շուրջ 1,64 հազ. տ պայմանական վառելիք կամ 1,11 հազ. տ կերոսին:
Մնացած կրթօջախներն ապահովվելու են ժամանակավոր ջեռուցման սարքավորումներով: Երևան քաղաքի և հանրապետության այլ բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների, հանրապետության ուսումնարանների, գիշերօթիկ դպրոցների, մանկատների, մարզադպրոցների, բուհերի, տեխնիկումների և դրանց հանրակացարանների, արտադպրոցական հիմնարկների կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ է`
մազութ կերոսին |
- 1,0 հազ. տ, որից 1996 թվականի պետական պատվերով նախատեսված է 0,22 հազ. տ - 9,3 հազ. տ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններում և ուսանողական հանրակացարաններում 1996/97 թվականի ձմռան ամիսներին բնականոն կենսագործունեություն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները`
ա) ուսումնական ծրագրերում կատարել համապատասխան փոփոխություններ` հնարավորության սահմաններում նույնանման առարկաներ ուսումնասիրող խմբերը միացնել և պարապմունքները կազմակերպել սահմանափակ թվով դասասենյակներում.
բ) իրականացնել համապատասխան աշխատանքներ ուսումնական մասնաշենքերի և հանրակացարանների ջերմամեկուսացման ուղղությամբ.
գ) դասասենյակներում և կաբինետներում տեղադրել վառարաններ ու նավթավառներ: