«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1948-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման և «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի 21-րդ հոդվածի 9-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգը` համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ա. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
2005 թ. փետրվարի 10
Երևան
Հավելված |
Կ Ա Ր Գ |
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության շարժական գույքի կադաստրի և շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման, պահպանման, թարմացման, տեղեկատվության փոխանակման և տրամադրման կարգը:
2. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում և վարվում է որպես կենտրոնացված տեղեկատվական համակարգ, որը բաղկացած է շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման համակարգից և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական համակարգերից:
3. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկը բաց է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկն ստեղծում և վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
5. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերն ստեղծվում և վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների կողմից։
6. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում և վարվում է միայն էլեկտրոնային տեսքով:
7. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական համակարգերի ստեղծման և վարման, դրանց միջև տեղեկատվության փոխանակման ու տեղեկատվության տրամադրման կարգերը, տեղեկատվական բանկերի պարունակությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական համակարգերի փաստաթղթերի (էլեկտրոնային) ձևատեսքերը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինների կողմից` համաձայնեցնելով շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի հետ:
9. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգն ստեղծվում և ներդրվում է փուլերով:
10. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման և ներդրման փուլերը (ժամանակացույցը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկի պահպանման և սպասարկման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
II. ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱՆԿԻ |
12. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի բաղադրիչներն են` շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման կադաստրի տեղեկատվական բանկը,
տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների), ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա) հաշվառման տեղեկատվական բանկը,
ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման տեղեկատվական բանկը,
օդային, երկաթուղային և ջրային տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական բանկը,
տեխնոլոգիական սարքավորումների հաշվառման տեղեկատվական բանկը,
գյուղատնտեսական կենդանիների, գյուղատնտեսական սարքավորումների, տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի հաշվառման տեղեկատվական բանկը:
13. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկն ստեղծվում է շարժական գույքի հաշվառման տվյալների, շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումների մասին տվյալների մուտքագրման, փոփոխման, թարմացման, շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերից միասնական տեղեկատվական բանկում տվյալների կենտրոնացման և շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ելակետային նյութերի փաստաթղթերի տեսաներածման միջոցով։
14. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի ստեղծման համար ելակետային նյութերն են`
շարժական գույքի սկզբնական և ընթացիկ հաշվառման ընթացքում հավաքագրված տեղեկատվությունը,
շարժական գույքի կադաստրային գործերը,
շարժական գույքի հաշվառման մատյանների տեղեկատվությունը,
շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման, փոփոխման և դադարեցման ժամանակ հավաքագրվող ու ստեղծվող փաստաթղթերը։
15. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցումը և տեղեկատվության տրամադրումը կենտրոնացված կարգով իրականացնում է շարժական գույքի ռեգիստրը` որին նշանակում է շարժական գույքի կադաստրի միասնական տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմնի ղեկավարը:
16. Օգտվողները շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքների գրանցման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած տարածքային ստորաբաժանում` անձամբ կամ լիազորված անձի միջոցով կամ ֆաքսով, փոստով, էլեկտրոնային կապի այլ միջոցներով: Ֆաքսով կամ փոստով ուղարկված դիմումների ընդունման ամսաթիվը (տարի, ամիս, օր, ժամ) համարվում է տարածքային ստորաբաժանման կողմից ֆաքսի կամ փոստի ընդունման ամսաթիվը:
17. Շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման և տեղեկատվության տրամադրման մասին դիմումները, բացառությամբ սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերում նշվածների, ներկայացվում են համապատասխան լիազոր պետական մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը պահվում են շարժական գույքի տեղեկատվական համակարգերը վարող լիազոր պետական մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներով:
19. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի առևտրային, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերի պահպանումը, օգտագործումն ու տեղեկատվության տրամադրումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի տվյալների պահպանումը և պաշտպանությունը (էլեկտրաէներգիայի անջատման, հափշտակման, աղավաղման, ոչնչացման, ձևափոխման, տեղեկատվական համակարգեր ապօրինի ներթափանցման և ապօրինի միջամտության կանխում) ապահովում է համապատասխան տեղեկատվական բանկը վարող լիազոր պետական մարմինը:
21. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը` ըստ նյութական կրիչների, բաժանվում են 2 դասի՝ թղթային (ձեռագիր և մեքենագիր) ու էլեկտրոնային (մագնիսական սկավառակներ, լազերային, մագնիսաօպտիկական սկավառակներ, մագնիսական ժապավեններ):
22. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի թղթային փաստաթղթերի (արխիվների) պահպանումը, թարմացումը, վերականգնումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի էլեկտրոնային փաստաթղթերը, կախված օգտագործման և փոփոխման հաճախականությունից, բաժանվում են 2 դասի՝ օպերատիվ և ստատիկ:
24. Օպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են մագնիսական, լազերային, օպտիկական սկավառակների կամ դրանց զանգվածների վրա և օգտագործվում են տեղեկատվական գործընթացներն իրականացնելու նպատակով:
25. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը՝ օպերատիվ փաստաթղթերի պահուստային պատճենները, պահպանվում են լազերային, օպտիկական սկավառակների և (կամ) մագնիսական ժապավենների վրա ու օգտագործվում են տեղեկատվական բանկի փաստաթղթերի երկարաժամկետ (անժամկետ) պահպանման և վթարների դեպքում՝ օպերատիվ փաստաթղթերը վերականգնելու համար:
26. Օպերատիվ էլեկտրոնային փաստաթղթերի պատճենները գրվում են պահուստային էլեկտրոնային կրիչների վրա, ամեն օր՝ աշխատանքային օրվա վերջում:
27. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են տեղեկատվական բանկը վարող լիազոր մարմինների տեղեկատվական կենտրոնում (այսուհետ` արխիվ)` 2 օրինակից, չհրկիզվող պահարաններում:
28. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերն արխիվներում թարմացվում են ամեն ամիս:
29. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերի պահուստային պատճենը՝ 2 օրինակից, պահպանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում:
30. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող պահուստային պատճենները թարմացվում են յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ:
31. Ստատիկ էլեկտրոնային փաստաթղթերի կազմը, պահուստային պատճենների կրիչների պիտակավորման տեխնիկական պարամետրերը սահմանվում են համապատասխան տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի կողմից:
32. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերը փչացնելու, ոչնչացնելու, հափշտակելու, կորցնելու, թաքցնելու, անփույթ պահպանելու, ինչպես նաև փաստաթղթերում պարունակվող պետական, ծառայողական և առևտրական գաղտնիք պարունակող տեղեկությունները հրապարակելու դեպքում պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
33. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև տեղեկատվության փոխանակումը կատարվում է կապի միջոցներով (էլեկտրոնային կապ, հեռախոսակապ, ֆաքս և այլն):
34. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի և շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի միջև փոխանակվող տեղեկատվության կազմը, ձևաչափերը (ֆորմատները), փոխանակման արձանագրությունը, հաճախականությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
|
35. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը բաց է, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերից:
36. Սույն կարգը չի տարածվում շարժական գույքի տեղեկատվական բանկից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիք պարունակող տեղեկատվության տրամադրման վրա։
37. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է համապատասխան լիազոր պետական մարմինների կողմից՝ կնքված և ստորագրված` նշելով տեղեկատվության տրամադրման ամսաթիվը, ժամը և րոպեն:
38. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ դիմում ներկայացնելու կամ շարժական գույքի էլեկտրոնային համակարգի (այդ թվում` ինտերնետային էջի) միջոցով:
39. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ դիմում ներկայացնելու դեպքում, տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում։
40. Շարժական գույքի էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվությունը տրամադրում է տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնի և օգտվողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
41. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը վճարովի է:
42. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին, դատական մարմիններին և դատախազությանը, օրենքով սահմանված կարգով իրենց լիազորություններն իրականացնելու համար, շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:
43. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվությունը տրամադրվում է տեղեկատվական բանկի փաստաթղթերից` քաղվածքի կամ փաստաթղթերի պատճենների տեսքով:
44. Շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկից փաստաթղթերի բնօրինակները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
45. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում։
46. Շարժական գույքի տեղեկատվական բանկից տեղեկատվության տրամադրման մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
|
47. Մինչև շարժական գույքի կադաստրի տեղեկատվական բանկի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների անմիջական կապի ստեղծումը, որոնք շարժական գույքի տեղեկատվական բանկի հետ չունեն էլեկտրոնային կապ, շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման ու տեղեկատվության տրամադրման մասին դիմումներն ընդունելուց հետո, դիմումները հաղորդում են շարժական գույքի ռեգիստրին հեռատիպով, ֆաքսով, փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցներով։ Շարժական գույքի ռեգիստրը սահմանված փաստաթղթերը պատրաստելուց հետո (շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայական կամ տեղեկանք) այն ուղարկում է կադաստրի տարածքային ստորաբաժանում` հեռատիպով կամ ֆաքսով։
Օգտվողը շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման վկայականները և (կամ) տեղեկատվությունը կարող է ստանալ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի այն տարածքային ստորաբաժանումից, որտեղ տրվել է դիմումը, կամ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանումից:
Մինչև շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկերի և շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկի միջև անմիջական էլեկտրոնային կապի ստեղծումը, շարժական գույքի` ըստ տեսակների հաշվառման տեղեկատվական բանկեր վարող լիազոր պետական մարմինները շարժական գույքի հաշվառման տվյալները փոխանցում են շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկ վարող լիազոր պետական մարմնին յուրաքանչյուր 15 օրը մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |