040.0379.03.05.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2001 թվականի N 379
քաղ. Երևան
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 27-ի «Նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերությունների կողմից վարձակալական հիմունքներով տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 50 որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին անհատույց օգտագործման տրամադրվող տարածքների նորմատիվները (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված նորմատիվների համաձայն նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություններին տրամադրվող տարածքների հաշվարկումը` ելնելով յուրաքանչյուր ընկերության պայմանագրի կնքման պահին փաստացի տվյալներից, և նրանց հետ տարածքների անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
NN |
Հաշվարկվող տարածքը |
Չափման միավորը |
1. | Նախագծողի համար | 6 |
2. | Վարչական աշխատողի համար (հաշվապահություն, արտադրական բաժին, մեքենագրական բաժին և այլն) | 4 |
3. | Կազմակերպության տնօրենի համար Խորհրդակցությունների սենյակ Գլխավոր ինժեների համար Կազմակերպության ղեկավարի տեղակալի համար |
36 24 քառ. մ` 30 տեղի համար 24 18 |
4. | Համատեղ ընդունարան (տնօրենի և գլխավոր ինժեների համար) | 18 |
5. | Խորհրդակցությունների դահլիճ | 90 |
6. | Մակետավորման սենյակ (աշխատողների թիվը ըստ առաջադրանքի և կազմակերպության պրոֆիլի) | 36 քառ. մ` 3 աշխ. դեպքում 54 քառ. մ` 4 աշխ. դեպքում 72 քառ. մ` 5 աշխ. դեպքում |
7. | Տեխնիկական գրադարան | 54 |
8. | Տեխնիկական արխիվ | 72 |
9. | Նախագծային աշխատասենյակ | 36 |
10. | Գծագրերի, փաստաթղթերի բազմացման և պատճենահանման ծառայություն | 182 |
11. | Լաբորատորիաներ | նախագծային առաջադրանքների ծավալների հիման վրա |
12. | Գրունտների հետազոտման և պահեստավորման սենյակ | 160 |
13. | Ավտոմատ հեռախոսի կայան | 15 |
14. | Ճաշարան այդ թվում` դահլիճ նախասրահ արտադրամաս պահեստներ |
60 |
15. | Մեխանիկական և ստեղծագործական արհեստանոց | 54 |
16. | Պահեստներ | 42 |