Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-365-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (21.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 9-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենսգրքի 31-35-րդ հոդվածներին համապատասխան` հողային հարաբերությունների կարգավորման, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների, օգտագործման ու գնի վերաբերյալ տեղեկատվության կառավարման մասով կառավարման լիազոր մարմինը կադաստրի կոմիտեն է, իսկ պետական վերահսկողության իրականացման մասով` հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է։ Շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը հանվում և օգտագործվում է պակաս արդյունավետ հողերի բարելավման համար: Շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է կառավարության որոշմամբ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան լիազոր պետական մարմինը» բառերը փոխարինել «հողօգտագործման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 41-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41.

Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս».

 

2) 1-ին մասի «Պետական լիազորված» բառերը փոխարինել «Տեսչական» բառով, իսկ նույն մասի 3-րդ կետը «տարածքային կառավարման» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերով.

3) 2-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի ղեկավարն» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «լիազորված» բառը փոխարինել «տեսչական» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հուլիսի 17

Երևան

ՀՕ-365-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան