ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 350-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 00167517) կողմից «ԱՌԷԱ Պապիրուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02584897) 2025 թվականի մարտի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների ձեռքբերում՝ 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մայիսի 17-ի «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արևային ջրատաքացուցիչ սարքերի տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար» ծրագրի մասին» N 350-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
07.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |