Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.03.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 23.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2023 թվականի N 356-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 23-ի N 356-Լ որոշման

 

Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

2023 թ. ԵՐԵՎԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

4. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

5. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Սույն ռազմավարությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման հիմնական ուղղությունները:

Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովումը կարևոր և հրատապ հիմնախնդիրներից է, որը պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ:

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի սկզբունքների ներդրմամբ, սննդի շղթայի վերահսկողության համար պատասխանատու մասնագետների և հասարակական կազմակերպությունների շարունակական ուսուցման համակարգի կիրառմամբ:

Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ինստիտուցիոնալ կառույցների արդիականացմանն ու կարողությունների հզորացմանը, կադրերի ուսուցմանը և վերապատրաստմանը, մատուցվող լաբորատոր ծառայությունների կատարելագործմանը և արդիականացմանը, արագ արձագանքման համակարգերի ներդրմանը:

Ռազմավարությունը բխում է Առևտրի Համաշխարհային Կազմակերպության` (ԱՀԿ) «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման» մասին համաձայնագրի, Եվրամիություն-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի` (ԳՀՀ), Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդունված գործողությունների ծրագրի, Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքականության, Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունված մի շարք ուղենշային, ռազմավարական իրավական ակտերի պահանջներից:

Սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում կարևորվում է վերահսկողությունը` տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացներում անվտանգ սննդամթերքի արտադրության համար տեխնոլոգիական պահանջների պահպանման և կատարման նկատմամբ, ինչպես նաև սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների` արտադրողների, վերամշակողների, իրացնողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման և կատարման նկատմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը:

 Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում:

Սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում կարևորվում է սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հանրության մասնակցությունը սննդամթերքի անվտանգության նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացներում:

Գյուղատնտեսական մթերքի (հումքի) արտադրանքի վերամշակման ոլորտներում, ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված` գյուղատնտեսական նոր արտադրանքի արտադրության կազմակերպումը, պեստիցիդների, կենդանիների աճի խթանիչների, տարբեր տեսակի սննդային հավելումների կիրառումն առաջացնում է սննդամթերքի անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող հավելյալ ռիսկեր: Սննդի շղթայի փուլերում առկա և հնարավոր ռիսկերի գնահատման ու վերլուծության համար անհրաժեշտ է հզորացնել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների կարողությունները:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված, ներկայումս աշխատանքներ են իրականացվում սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը: Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին իրավական կարգավորում տալու նպատակով, մշակվել և մշակվում են ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթեր, այնուամենայնիվ, սննդամթերքի անվտանգության բնագավառի ազգային օրենսդրությունը վերանայման և կատարելագործման կարիք ունի` այն աստիճանաբար համապատասխանեցնելով միջազգային չափորոշիչներին:

Միջազգային չափորոշիչներին համապատասխանող սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է, որը ենթադրում է բոլոր շահագրգիռ պետական և ոչ պետական կառույցների սերտ և արդյունավետ համագործակցություն:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը դեռևս լիարժեք չի երաշխավորում սպառողների առողջության համար սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելումը և այդ առումով առկա են մի շարք լուծում պահանջող հիմնահարցեր, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել մշակել և իրականացնել այդ բնագավառը կարգավորող համապատասխան միասնական քաղաքականություն:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սննդամթերքի անվտանգության ապահովումը հանդիսանում է յուրաքանչյուր պետության կարևոր և հրատապ հիմնախնդիրներից մեկը: Սպառողների առողջության ապահովման համար սննդամթերքի անվտանգության բնագավառի զարգացումը և կատարելագործումը Հայաստանի Հանրապետության տնտեսության ագրարային հատվածում իրականացվող քաղաքականության գերակայություններից է:

2. Սպառողների համար սննդամթերքի անվտանգության ապահովումը, վերջինիս ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովման հետ մեկտեղ, երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է և հանդիսանում է ազգային (տնտեսական) անվտանգության տարրերից մեկը:

3. Մարդու օրգանիզմի ֆիզիկական և մտավոր զարգացումը, նյութափոխանակության բնականոն ընթացքը, իմունային, հորմոնային, ֆերմենտային և այլ համակարգերի նորմալ գործունեությունը, գենոֆոնդի պահպանումը հնարավոր են միայն լիարժեք, հաշվեկշռված սնուցման, ինչպես նաև սպառվող սննդատեսակների անվտանգության ապահովման պայմաններում:

4. Սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորվում է «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ստանդարտացման մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև մի շարք այլ օրենքներով և ենթաօրենսդրական իրավական ակտերով:

5. Ներկայումս սննդամթերքի անվտանգության բնագավառում գործում են Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային (ՀՍՏ), միջազգային (ISO), եվրոպական (EU), միջպետական (ԳՈՍՏ) ստանդարտներ, որոնք սահմանում են բուսական և կենդանական ծագման սննդամթերքի արտադրության, պահման, փաթեթավորման, փոխադրման, մակնշման և ապրանքային շղթայի այլ փուլերում որակի և անվտանգության պահանջները, փորձարկման մեթոդները, ինչպես նաև այդ գործընթացներում սպառողներին մոլորության մեջ գցող գործոնների վերացման (ռիսկերի նվազեցման) համար անհրաժեշտ չափորոշիչները:

6. Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվելիք բարեփոխումները պետք է նպատակաուղղված լինեն ինստիտուցիոնալ կառույցների արդիականացմանը և կարողությունների հզորացմանը, կադրերի ուսուցմանը և վերապատրաստմանը (մասնավորապես, Հայաստանի պետական ագրարային համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող ուսումնական և վերապատրաստման դասընթացների մշակմանը և ներդրմանը և դրանց շարունակականության ապահովմանը), մատուցվող լաբորատոր ծառայությունների կատարելագործմանը, արդիականացմանը, արագ արձագանքման համակարգերի ներդրմանը:

7. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի ռեֆերենս լաբորատորիաների զարգացմամբ, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրմամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների և հասարակական կազմակերպությունների շարունակական ուսուցման համակարգի կիրառմամբ:

8. Սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացում կարևորվում է վերահսկողությունը տնտեսավարող սուբյեկտների արտադրական գործընթացներում անվտանգ սննդամթերքի արտադրության համար տեխնոլոգիական պահանջների պահպանման և կատարման նկատմամբ, ինչպես նաև սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների` արտադրողների, վերամշակողների, իրացնողների կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման և կատարման նկատմամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը:

9. Սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում կարևորվում է սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հանրության մասնակցությունը սննդամթերքի անվտանգության նկատմամբ մոնիթորինգի իրականացման գործընթացներում:

10. Գյուղատնտեսական մթերքի (հումքի) արտադրանքի վերամշակման ոլորտներում, ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, գյուղատնտեսական նոր արտադրանքի արտադրության կազմակերպումը, պեստիցիդների, կենդանիների աճի խթանիչների, տարբեր տեսակի սննդային հավելումների կիրառումն առաջացնում է սննդամթերքի անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող հավելյալ ռիսկեր: Սննդի շղթայի փուլերում առկա և հնարավոր ռիսկերի գնահատման ու վերլուծության համար անհրաժեշտ է հզորացնել համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների կարողությունները:

11. Սպառողների առողջությանն սպառնացող վտանգի կանխման և բացառման նպատակով կարևորվում է սննդի շղթայի` արտադրությունից մինչև սպառում, որպես մեկ միասնական ամբողջության դիտարկումը («ֆերմայից մինչև պատառաքաղ», կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը):

 

3. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

 

12. Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականի փետրվարից անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և միացել է Առևտրի համաշխարհային կազմակերպության համաձայնագրերին, մասնավորապես, «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին», «Մտավոր սեփականության պաշտպանության մասին», «Առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին», «Գյուղատնտեսության մասին» համաձայնագրերին և, ընդհանուր առմամբ, ազգային օրենսդրությունը համապատասխանեցվել է նշված համաձայնագրերի պահանջներին:

13. 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող օրենսդրությունը վերջին տարիների ընթացքում համապատասխանեցվել և շարունակաբար համապատասխանեցվում է Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտի համապատասխան տեխնիկական կանոնակարգերին և դրանցից բխող այլ իրավական ակտերով սահմանվող դրույթներին:

14. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների պետական քաղաքականություն, կատարված վերլուծությունների և կանխատեսումների հիման վրա հայեցակարգերի և զարգացման ծրագրերի, պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերի մշակում և համակարգում։

15. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողություն սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, արտադրությունից մինչև վերջնական սպառում սննդի շղթայի բոլոր փուլերում բուսական և կենդանական ծագման սննդամթերքի, սննդային հավելումների, կենսաբանական ակտիվ հավելումների, սննդի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի և այլնի անվտանգությանն առնչվող վերահսկողական գործառույթներ:

16. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտների լաբորատոր հետազոտություններ, նշված երեք հետազոտությունների ուղղությամբ հավատարմագրված է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ համաձայն ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջների և ընդգրկված է Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում: Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է նաև միջազգային ձևաչափի ISO/IEC 17025:2017 ստանդարտով, իսկ Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է նաև ISO 35001:2019 «Կենսառիսկերի կառավարում» ստանդարտին համապատասխան:

17. Գյուղատնտեսական մթերքի (հումքի) արտադրանքի վերամշակման ոլորտներում, ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, գյուղատնտեսական նոր արտադրանքի արտադրության կազմակերպումը, պեստիցիդների, կենդանիների աճի խթանիչների, տարբեր տեսակի սննդային հավելումների կիրառումն առաջացնում է սննդամթերքի անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող հավելյալ ռիսկեր: Սննդի շղթայի փուլերում առկա և հնարավոր ռիսկերի գնահատման ու վերլուծության համար կարևորվում է աջակցության ընդլայնումը գիտական ներուժի, ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների նպատակային օգտագործման և խրախուսման ուղղությամբ: Այս նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործառույթների շրջանակներում իրականացնում է գիտական, գիտատեխնիկական հետազոտություններ, ինչպես նաև մեթոդական, փորձագիտական և գիտակրթական աշխատանքներ, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների՝ պատվաստանյութերի, շիճուկների, ախտորոշիչների պետական գրանցման համար պահանջվող փորձաքննություն և այլն:

18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կազմում գործող «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված անասնաբուժության և բույսերի պաշտպանության ոլորտների պետական աջակցության ծրագրերը։

19. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության բնագավառում սպառողների շահերը ներկայացնող և պաշտպանող հասարակական կազմակերպություններն իրենց գործունեությամբ զգալի աջակցություն են ցուցաբերում պետական կառավարման մարմիններին: Սակայն, անհրաժեշտ է հասարակական կազմակերպությունների և սննդարդյունաբերության ճյուղային ոլորտների միությունների, սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների առավել ակտիվ ներգրավվումը սննդամթերքի անվտանգության բնագավառի օրենսդրության մշակման, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ ուսուցողական միջոցառումների կազմակերպման և մոնիթորինգի գործընթացներում:

20. Սննդամթերքի անվտանգության ոլորտի օրենսդրական հիմքի բարելավման նպատակով անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային նոր խումբ և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 26-ի N 711-Ա որոշումը։ Միջգերատեսչական աշխատանքային նոր խումբը կապահովի և կհամակարգի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների մասնագետների համագործակցությունը։ Նշված աշխատանքային խմբում կընդգրկվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի մասնագետներ, փորձագետներ և իրավաբաններ:

21. Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարեփոխումներից կարևորվում է նաև ինստիտուցիոնալ կառույցների արդիականացումը և կարողությունների հզորացումը, կադրերի ուսուցումը և վերապատրաստումը (մասնավորապես, Հայաստանի պետական ագրարային համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում սննդամթերքի անվտանգության ոլորտը կանոնակարգող օրենսդրության, միջազգային փորձի մասին դասընթացների ներառման միջոցով), օրենսդրական, տեսչական գործունեության բարելավումը և արդյունավետության բարձրացումը, մատուցվող լաբորատոր ծառայությունների կատարելագործումը, արդիականացումը, մասնագետների ընթացիկ ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակումը և դրանց շարունակականության ապահովումը՝ տվյալ ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման կայունությունն ապահովելու նպատակով:

22. Ագրարային քաղաքականության ուղենշային փաստաթղթերից է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի առաջիկա տասը տարիների տեսլականն է՝ ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր ավելացված արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։ Ռազմավարության իրականացման առաջիկա երեք տարիների գործողությունների պլանն ուղղված է գյուղատնտեսական արտադրանքի աճին, գյուղական բնակավայրերի զարգացմանը և համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մրցունակության բարձրացմանը։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների՝ 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված միջոցառումների շարքում սահմանված է՝ Հայաստանի Հանրապետությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրումը: Աշխարհի զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության հավաստի, օգտակար, հուսալի և արդյունավետ համակարգ՝ երաշխավորված Միացյալ ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Կոդեքս Ալիմենտարիուս Հանձնաժողովի կողմից: Հայաստանի Հանրապետությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն ու կիրարկումն անհրաժեշտ է սպառողներին անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովման (ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը), ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացման առումներով: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրումն ու կիրարկումը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ հաշվի առնելով, որ վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը կիրառելի է սննդի ամբողջ շղթայում և պետք է նպաստի կանոնակարգող մարմինների կողմից ստուգումների իրականացմանը և միջազգային առևտրի խթանմանը: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման համար անհրաժեշտ է գնահատել սննդի արդյունաբերության ոլորտում սննդամթերքի անվտանգության ոլորտի բիզնես-օպերատորների ներկայիս կարողությունները և սննդամթերքի անվտանգության համակարգերի ներդրման բացերի վերլուծության հիման վրա մշակել գործողությունների պլան:

23. Տարբեր երկրներում սննդամթերքի անվտանգության համակարգերը բազմազան են և բազմաբնույթ, սակայն դրանք հիմնված են հետևյալ հիմնական սկզբունքների վրա`

 

1) սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան` արտադրությունից մինչև սպառում, որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը).

 

2) հետագծելիության սկզբունքը.

 

3) սննդամթերքի անվտանգության գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների կայացումը («ռիսկերի վերլուծության սկզբունքը»).

 

4) սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը («թափանցիկության և շահառուների ներգրավման սկզբունքը»).

 

5) սննդամթերքի անվտանգության ապահովման համար սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ` ներառյալ անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները, օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը («տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունքը»).

 

6) սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը («նախազգուշացման սկզբունքը»):

 

24. Օրենսդրական և վարչարարական բարեփոխումների փուլում կարևոր է հետագծելիության սկզբունքի ապահովումը, մասնավորապես, արտադրողների ռեգիստրը և կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը, ինչպես նաև կենդանիների և կենդանական ծագման մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների մշտադիտարկումը ու վերահսկողությունը, որը կնպաստի ինչպես Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ արտահանման խթանմանը։

25. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում իրականացվում են բույսերի պաշտպանության, անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտների մի շարք ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովման և արտահանման խթանման համար։

26. Հայաստանի Հանրապետությունում պատշաճ գյուղատնտեսական գործելակարգի ծրագիրը ևս չունի լայն տարածում, ինչը բուսական ծագում ունեցող մթերքների, մասնավորապես, թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման կարևորագույն նախապայմաններից է: Հայաստանում պտուղ-բանջարեղենն իրացվում է առանց համապատասխան լաբորատոր փորձաքննության, մթերումներն իրականացվում են առանց արտադրանքի անվտանգությունն հավաստող ուղեկցող փաստաթղթի: Անհրաժեշտ է կանոնակարգել ոլորտը և խթանել համակարգի կամավոր ներդրման մեխանիզմները` օժանդակության ծրագրերի իրականացման միջոցով:

27. Սննդամթերքի անվտանգության համակարգի բարելավման կարևոր գործառույթներից է ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, սննդամթերքի անվտանգության ոլորտի ռեֆերենս լաբորատորիաների ստեղծումն ու զարգացումը: Ռեֆերենս լաբորատորիան անհրաժեշտ է ինչպես սննդամթերքի անվտանգության, այնպես էլ գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության կողմից սահմանված հիվանդությունների ախտորոշման և մշտադիտարկման մասով:

28. Արտահանման գործընթացի խթանման համար առանցքային նշանակություն ունի սննդամթերքի անվտանգության կառավարման ISO 22000 համակարգի ներդրումը:

29.Սննդամթերքի անվտանգության համակարգի բարեփոխումների համար կարևոր նախապայման է կրթական և գիտական շարունակական ծրագրերի իրականացումը: Անհրաժեշտ է խթանել գիտակրթական ենթակառուցվածքի հետագա զարգացումը` գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, վերլուծության և որոշումների կայացման նպատակով, ինչը ներառում է սննդամթերքի անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող կադրերի ուսուցումը, վերապատրաստումը, գիտական առաջավոր փորձի փոխանակումը և արդյունավետ փոխհամագործակցությունը, գիտակրթական հաստատություններում ոլորտի օրենսդրության վերաբերյալ գիտելիքների տարածումը:

30. Հետագծելիության սկզբունքի («ֆերմայից մինչև պատառաքաղ» կամ «դաշտից մինչև սեղան» սկզբունքը) գործնական և արդյունավետ կիրարկման ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես, խիստ վերահսկողության սահմանում սննդի շղթայի բոլոր փուլերում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների` արտադրողների, վերամշակողների, իրացնողների նկատմամբ:

31. Անասնաբուժական և կենդանիների կարանտին միջոցառումների իրականացման, կենդանիների պահպանման, տեղափոխման և սպանդի ընթացքում սննդածին հիվանդությունների ախտորոշման, տարածման կանխարգելման (կանխման), ինչպես նաև սանիտարական և անասնաբուժական միջոցառումների իրականացման նկատմամբ, սահմանային անցակետերում կենդանական և բուսական ծագման մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման և վերաարտահանման նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում։

32. Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգերի կատարելագործմանը, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության մակարդակի բարձրացմանը և արտահանման խթանմանը։

33. Ռազմավարության իրականացման ընթացքում նախատեսվում է սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ շրջանակի բարելավում՝ ներառելով իրավասու մարմինների լիազորությունների և գործառույթների հստակեցում, սննդամթերքի անվտանգության միջգերատեսչական աշխատանքային նոր խմբի ստեղծում, համագործակցություն շահագրգիռ կողմերի միջև, սննդամթերքի և կերերի անվտանգությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործում և վերահսկողության ուժեղացում: Սննդամթերքի անվտանգության օրենսդրության վերանայում, բացերի վերլուծություն և կատարելագործում։ Լաբորատոր և գիտահետազոտական կարողությունների հզորացման միջոցով սննդամթերքի և կերերի անվտանգության ու համապատասխանության բարելավում, տեղական և ներմուծված սննդամթերքի վերահսկողության ուժեղացում: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների ռիսկերի գնահատման գիտական կենտրոնների նշանակման արդյունքում կիրականացվի գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատում՝ սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կբարելավվեն տվյալ ոլորտներում պետական բյուջեի ֆինանսավորման շրջանակներում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև վերահսկողության ամենամյա ծրագրերի իրականացման և/կամ հիվանդությունների վերացման միջոցով՝ բարելավված վերահսկողության համակարգի աջակցությամբ: Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրումը և կիրարկումը հնարավորություն կտա վերահսկել կենդանիների շարժը և ապահովել անասնապահական հումքի և մթերքի հետագծելիությունը։

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_22704

 

4. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

34. Ռազմավարության հիմնական նպատակն է՝ սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը հասցնել նվազագույնի՝ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության համակարգը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու միջոցով, ինչպես նաև ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ՝ անասնաբուժական, բուսասանիտարական, կենդանիների բարեկեցության ապահովման համար և խթանել տեղական արտադրության սննդամթերքի մրցունակությունը ներքին ու արտաքին շուկաներում՝ սննդամթերքի անվտանգության համակարգի աստիճանական բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում միջազգային պահանջներին համապատասխան համակարգերի ներդրման միջոցով:

35. Սննդամթերքի անվտանգության ապահովման ռազմավարության հիմնական խնդիրներն են`

 

1) սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի գործող օրենսդրության կատարելագործումը, սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի մշակումը և լրամշակումը, ինչպես նաև նոր ազգային ստանդարտների մշակումը և գործող ստանդարտների վերանայումը և սահմանված կարգով ընդունումը` Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափորոշիչներին համապատասխան.

2) սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների հզորացում` լաբորատոր ցանցի ստեղծման մեխանիզմների մշակում և անհրաժեշտ մարդկային ու տեխնիկական ռեսուրսների հատկորոշում․

3) ինստիտուցիոնալ կառույցների կարողությունների հզորացումը՝ կառավարման բոլոր մակարդակներում (ազգային, տարածքային, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև միկրոմակարդակում` տնտեսավարող սուբյեկտներում)՝ ներառելով նաև լաբորատոր և գիտական կարողությունները.

4) Հայաստանի Հանրապետությունում արտադրված, ինչպես նաև ներմուծվող և արտահանվող սննդամթերքի որակի և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող կառույցների կարողությունների ամրապնդումը, գործունեության արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով ռիսկերի գնահատումը և վերլուծությունը.

5) հանրության, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից որոշումների կայացման, իրազեկվածության, մոնիթորինգի բնագավառներում մասնակցության անհրաժեշտ մակարդակի ապահովումն ու ռիսկի նվազեցման ծրագրերի իրականացումը՝ ելնելով միջազգային լավագույն փորձից.

6) սննդամթերքի արտաքին ապրանքաշրջանառության ներկայիս խիստ բացասական հաշվեկշռի աստիճանական բարելավումը, ագրոպարենային համակարգի միջազգայնացումը, համեմատական առավելությունների վրա հիմնված սննդամթերքի տեղական արտադրության մասնագիտացումը.

7) Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության, Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի, Կոդեքս Ալիմենտարիուսի պահանջներին համապատասխան սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների պարտադիր իրականացում, գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատում և վերլուծություն և դրանց հիման վրա որոշումների կայացում։

 

36. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառում ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների համապատասխանեցմանը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներով սահմանված պահանջներին, ինչը կապահովի տվյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ամբողջականությունը, միասնականությունը և կհանդիսանա իրականացվող բարեփոխումների «ճանապարհային քարտեզը»:

 

5. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Ելնելով ռազմավարության հիմնական նպատակից և խնդիրներից՝ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման բնագավառում իրականացվող քաղաքականությունը ունենալու է հետևյալ հիմնական ուղղությունները`

 

1) ազգային օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության վերանայում, իրավական ակտերում սահմանված կարգով փոփոխությունների և լրացումների կատարում, ինչպես նաև մի շարք նոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունում․

2) ազգային մակարդակում գործող ինստիտուցիոնալ կառույցների գործունեության բարելավում, նոր կարողությունների զարգացում` Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կհստակեցվեն պետական լիազոր մարմինների, տեսչական և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթները, կստեղծվի լաբորատորիաների ցանց և կնշանակվեն ռեֆերենս լաբորատորիաներ: Ինստիտուցիոնալ կառույցների հզորացման առումով գիտակրթական ենթակառուցվածքի հետագա զարգացում` գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, վերլուծության և որոշումների կայացման նպատակով, ինչը ներառում է սննդամթերքի անվտանգության ոլորտում գործունեություն իրականացնող կադրերի ուսուցումը, վերապատրաստումը, գիտական առաջավոր փորձի փոխանակումը և գիտնական-մասնագետների ու պաշտոնատար անձանց միջև արդյունավետ փոխհամագործակցությունը.

3) կառավարման տարբեր մակարդակներում գործունեության արդյունավետության բարձրացման ներկայիս բարեփոխումների համատեքստում շահագրգիռ մարմինների աշխատակազմերի քաղաքականություն մշակող և պետական վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումների իրավասությունների տարանջատում, ամրապնդում և բարձրակարգ մասնագետներով համալրում.

4) հետագծելիության սկզբունքի գործնական և արդյունավետ կիրարկում, որի համար իրականացվելու են օրենսդրական, ինստիտուցիոնալ և տեսչական գործունեության անհրաժեշտ բարեփոխումներ․

5) Հայաստանի Հանրապետությունում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրումն ու կիրարկումը, որն անհրաժեշտ է սպառողներին անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովման (ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը), ինչպես նաև արտաքին և ներքին շուկաներում տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացման առումներով: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրումն ու կիրարկումը պահանջում է բազմակողմանի մոտեցում՝ հաշվի առնելով, որ վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը կիրառելի է սննդի ամբողջ շղթայում և պետք է նպաստի կանոնակարգող մարմինների կողմից ստուգումների իրականացմանը և միջազգային առևտրի խթանմանը: Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է գնահատել սննդի արդյունաբերության ոլորտում սննդամթերքի անվտանգության ոլորտի բիզնես-օպերատորների ներկայիս կարողությունները և սննդամթերքի անվտանգության համակարգերի ներդրման բացերի վերլուծության հիման վրա մշակել գործողությունների պլան.

6) ռիսկերի գնահատման հիման վրա ստուգումների անցկացման, արագ արձագանքման, ռիսկերի գիտականորեն հիմնավորման և այլ ընթացակարգերի, ինչպես նաև ուղեցույցերի, նորմերի ու կանոնների մշակում և կիրարկում, որի համար անհրաժեշտ է համապատասխան շահագրգիռ կառույցների և գիտության ոլորտում աշխատող մասնագետների ներգրավում.

7) անասնաբուժական և կենդանիների կարանտին միջոցառումների իրականացման, կենդանիների պահպանման, տեղափոխման և սպանդի ընթացքում սննդածին հիվանդությունների ախտորոշման, տարածման կանխարգելման, ինչպես նաև սանիտարական և անասնաբուժական միջոցառումների կիրառման նկատմամբ հետևողական մոտեցման ապահովում․

8) սահմանային հսկիչ կետերում կենդանական և բուսական ծագման մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման, արտահանման և վերաարտահանման նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում.

9) կենդանական ծագման մթերքի, կերերի, կերային և սննդային հավելումների, պրեմիքսների, բույսերի, բուսական արտադրանքի, բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի, անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ամբողջական շղթայի կանոնակարգում.

10) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, ինչպես նաև բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների անցկացման մեթոդական ուղեցույցերի մշակում և ներդրում.

11) անասնաբուժական դեղամիջոցների և աղտոտիչների մնացորդային քանակությունների մոնիթորինգային ծրագրերի մշակում․

12) սննդամթերքի շուկայում սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով վտանգավոր սննդամթերքը, ինչպես նաև վտանգավոր սննդամթերքը շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու, օգտահանելու հստակ մեխանիզմների կիրառման արդյունավետության բարձրացում․

13) աջակցություն օրգանական գյուղատնտեսության, ինչպես նաև սննդարդյունաբերության ճյուղի մրցունակության բարձրացմանը՝ նկատի ունենալով ներքին և արտաքին շուկաներում հայրենական արտադրանքի նկատմամբ սպառողների վստահության ձեռքբերումը:

 

6. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

38. Ռազմավարությամբ ամրագրված հիմնական ուղղություններով քաղաքականությունը գործնականում իրականացվելու է վերջինիս կատարումն ապահովող գործողությունների ծրագրով, որում հստակ նշված են միջոցառումների կատարման ժամկետները, պատասխանատու կատարողները, ֆինանսական գնահատականը և ակնկալվող արդյունքները:

39. Ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների իրականացումը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների մասնագետների համագործակցությունը կհամակարգվի և կապահովվի միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

40. Ռազմավարության իրականացման մեխանիզմներից է նաև համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ամրապնդումը կառավարման բոլոր մակարդակներում և դրանց իրավասությունների և պարտավորությունների հստակ սահմանումը:

41. Ռազմավարության իրականացմամբ ապահովվելու է Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի անվտանգության համակարգի ներդրումը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված առողջության վրա ազդեցության ռիսկերը` անկախ սննդամթերքի մեկանգամյա կամ շարունակական օգտագործումից:

42. Սննդամթերքի անվտանգության կենսունակ համակարգի ներդրմամբ նախադրյալներ կստեղծվեն պարենային հումքի և վերամշակված արտադրատեսակների արտաքին առևտրաշրջանառության բարելավման ուղղությամբ:

43. Ազգային օրենսդրությունը Եվրասիական տնտեսական միության և միջազգային չափանիշներին համապատասխանեցմամբ, վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների ներդրմամբ, հետագծելիության սկզբունքի գործնական և արդյունավետ կիրարկմամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների համար շարունակական ուսուցման և վերապատրաստման համակարգի ներդրմամբ, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատմամբ և վերլուծությամբ, հանրային իրազեկման արշավների իրականացմամբ, շահագրգիռ կառույցների մասնագետների հետ սերտ համագործակցությամբ կբարելավվի ոլորտի գործունեությունը:

44. Հաշվի առնելով, որ սննդամթերքի անվտանգության ապահովման բնագավառը միջգերատեսչական բնույթ ունի, ուստի սույն ռազմավարության իրագործման մեջ ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինները, ոլորտային նպատակային ծրագրերի, նորմատիվ իրավական ակտերի կամ ծրագրային այլ փաստաթղթերի մշակման գործընթացում ներառելու են սույն ռազմավարության դրույթներից բխող միջոցառումները:

45. Ռազմավարության իրականացման մոնիթորինգն իրականացվելու է ինչպես պետական կառավարման շահագրգիռ մարմինների, այնպես էլ հանրության, դոնոր-կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներուժի ներգրավմամբ: Մոնիթորինգի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարբերաբար ներկայացվելու են սույն ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրի միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություններ՝ կիսամյակային և տարեկան պարբերականությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 23-ի N 356-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

NN

ը/կ

Գործողություն

Առաջնահեր- թության աստիճան
Բ) Բարձր

Մ) Միջին

Ց) Ցածր

Ակնկալվող արդյունքը

Ցուցանիշը

Վերջնաժամ- կետը

Պատասխանատու կառույցը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Ինստիտուցիոնալ դաշտ

 

1.1.

Սանիտարիայի և

բուսասանիտարիայի

աշխատանքային նոր խմբի ձևավորում

Բարձր

Ուժը կորցրած ճանաչել

ՀՀ վարչապետի 2011 թ.

հուլիսի 26-ի N 711-Ա

որոշումը և ստեղծել

աշխատանքային նոր

խումբ, որը կհամակարգի

և կապահովի

սննդամթերքի

անվտանգության,

անասնաբուժության և

բուսասանիտարիայի

ոլորտների

մասնագետների

համագործակցու-թյունը

ՀՀ վարչապետի որոշում՝

սանիտարիայի և

բուսասանիտա-րիայի

ոլորտի աշխատանքային

նոր խմբի ստեղծման

վերաբերյալ

2023 թ.

ապրիլի

երրորդ

տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

Ֆինանսավորում

չի պահանջվում:

1.2.

Սննդամթերքի

անվտանգության ոլորտի գործող

ինստիտուցիոնալ կառույցների գործունեության բարելավում, նոր կարողությունների զարգացում` ԵԱՏՄ և միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կհստակեցվեն պետական կառավարման համակարգի մարմինների, ինչպես նաև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություն- ների գործառույթները

Բարձր

Սննդամթերքի

անվտանգության ոլորտի գործող ինստիտուցիոնալ

կառույցների գործունեության վերանայում, հստակ գործառույթների սահմանում

Գործառույթների հստակ

սահմանում, միջազգային չափանիշներին

համապատասխան կարողություններով զարգացած ինստիտուցիոնալ կառույցների առկայություն

2023 թ.

հուլիսի

երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

1.3.

Սննդամթերքի անվտանգության ոլորտում արագ արձագանքման համակարգի ներդրում

Բարձր

Սննդամթերքի անվտանգության տեսանկյունից քաղաքացիների կյանքին, առողջությանն սպառնացող վտանգը կանխելու նպատակով արագ արձագանքման միջոցառումների մշակում և հաստատում

Արագ արձագանքման միջոցառումների կարգի մշակում և հաստատում

2023 թ.

հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ

առողջա- պահության նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական

մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Օրենսդրության կատարելագործում

2.1.

Ազգային օրենսդրությունն ԵԱՏՄ և միջազգային չափանիշներին համապա-տասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետու-թյունում գործող օրենսդրության վերանայում, իրավական ակտերում սահմանված կարգով փոփոխությունների և լրացումների կատարում, ինչպես նաև մի շարք նոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունում

Բարձր

Ապահովել սննդամթերքի անվտանգությունը և նվազեցնել սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունները

ՀՀ օրենսդրության համապատասխա-նեցում ԵԱՏՄ և միջազգային չափանիշներին

2023-2028 թթ.

շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ

առողջապա- հության նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Ախտորոշման կարողություններ և լաբորատոր գործունեություն

3.1.

Լաբորատորիաների ցանցի ստեղծման մեխանիզմների մշակում և անհրաժեշտ մարդկային ու տեխնիկական ռեսուրսների

հստակ հատկորոշում՝

1. Ներկա իրավիճակի, այդ թվում`

մարդկային ու տեխնիկական ռեսուրսների գնահատում,

2. Բացերի գնահատում, կարիքների վերլուծություն,

3. Կարողությունների հզորացմանն ուղղված առաջարկու-թյունների մշակում և

ներկայացում

Բարձր

Լաբորատոր կարողությունների հզորացում և աշխատանքի որակի բարելավում

Լաբորատորիաների ցանց ստեղծելու համար կարիքների բացահայտում և մեխանիզմների մշակում

2023 թ.

դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.2.

Սննդամթերքի անվտանգության ոլորտում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակում

Բարձր

Սննդամթերքի անվտանգության ոլորտում ռեֆերենս լաբորատորիայի/
լաբորատորիաների նշանակում

Սննդամթերքի անվտանգության ոլորտում ռեֆերենս լաբորատորիայի/
լաբորատորիաների առկայություն

2024 թ.

մարտի երրորդ տասնօրյակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.3.

Գյուղատնտեսական կենդանիների հիվան- դությունների, մասնավորապես, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության

/ԿԱՀԿ/ կողմից պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների

ախտորոշման և

մշտադիտարկման մասով ռեֆերենս լաբորատորիայի նշանակում

Բարձր

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների ախտորոշման համապա-տասխանությունը ԿԱՀԿ-ի պահանջներին

Անասնաբուժության ոլորտի ռեֆերենս լաբորատորիայի առկայություն

2024 թ.

հունիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Ռիսկի գնահատում

4.1

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի ոլորտների ռիսկերի գնահատման գիտական կենտրոնների նշանակում

Բարձր

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի ոլորտների գիտականորեն հիմնավորված ռիսկերի վերլուծություն և դրանց հիման վրա որոշումների կայացում

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի ոլորտներում ռիսկերի գնահատման գիտական կենտրոնների առկայություն

2024 թ.

հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.2.

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի բնագավառում ռիսկի գնահատման տարեկան գործողությունների ծրագրի մշակում

Միջին

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի բնագավառում առաջնային խնդիրների սահմանում

Տարեկան ծրագրի մշակում

2025-2028 թթ.

շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.3.

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի բնագավառում գնահատված ռիսկերի արդյունքների տրամադրման կարգի մշակում և

արդյունքների տրամադրում

Բարձր

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի բնագավառում գնահատված ռիսկերի թիրախային կառավարում

Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտա-րիայի բնագավառում գնահատված ռիսկերի արդյունքների տրամադրման կարգ, արդյունքների տրամադրում

2026-2028 թթ.

շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

Սննդի անվտանգություն՝ համապատասխանությունը միջազգային չափանիշներին

5.1.

ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգի ընդունում

Բարձր

Ընթացակարգերի մշակում

ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգի ընդունում

2023 թ.

նոյեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.2.

ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցերի մշակում և ընդունում ըստ ոլորտերի՝ սննդի ամբողջ շղթայով հետագծելիության ապահովման նպատակով

Բարձր

ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման

ուղեցույցերի մշակում և ընդունում

ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա

համակարգի ներդրման ուղեցույցեր

2024 թ.

դեկտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.3.

ISO 22000 և

Global GAP համակարգի ներդրման օժանդակման ծրագրերի մշակում

Ցածր

Աջակցության տրամադրման ծրագրի մշակում և հաստատում

ISO 22000 և Global GAP համակարգի ներդրման օժանդակման ծրագիր

2028 թ.

հուլիսի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.4.

Սննդամթերքի անվտանգության ներդրված համակարգեր ունեցող սերտիֆիկացված արտադրողների տվյալների բազայի ստեղծում

Ցածր

Սերտիֆիկացման մարմիններից ու արտադրողներից տեղեկատվության հավաքագրում ու տվյալների բազայի ստեղծում

Սերտիֆիկացված արտադրողների տվյալների բազա

2028 թ.

սեպտեմբերի երրորդ տասնօրյակ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

Կրթական և հետազոտական շարունակական ծրագրերի իրականացում

6.1.

Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների կրթության և վերապատրաստման դասընթացների շարունակական բարելավում

Միջին

Կրթական և վերապատրաստման դասընթացների մշակում

Սննդամթերքի անվտանգության ոլորտի մասնագետների կրթության և վերապատրաստման շարունակական բարելավում

2023-2028 թթ.

շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.2.

Սննդամթերքի անվտանգության ոլորտի առկա իրավիճակի գնահատման և ոլորտի բարելավմանն ուղղված գիտական և գիտա-տեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) և պետական նպատակային մրցութային ծրագրերի իրականացման համար առաջարկու-թյունների ներկայացում

Միջին

Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) և պետական նպատակային մրցութային ծրագրերի իրականացման

համար առաջարկու-թյունների ներկայացում

Սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավում

2023-2028 թթ.

շարունակական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե

Ֆինանսավորում չի պահանջվում:


Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան