ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունվարի 2023 թվականի թիվ 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 235-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) եկամուտների գծով` 2576016.4 հազար դրամ
2) ծախսերի գծով` 2820967.8 հազար դրամ
3) դեֆիցիտը (պակասուրդը)` 244951.4 հազար դրամ
1. Եկամտային մաս
1) «Համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկ» 1113 տողում գրված «105038000 մեկ հարյուր հինգ միլիոն երեսունութ հազար» թիվը և բառերը փոխարինել «97508300 իննսունյոթ միլիոն հինգ հարյուր ութ հազար երեք հարյուր» թվով և բառերով:
2) «Գույքահարկ փոխադրամիջոցների համար» 1121 տողում գրված «239019000 երկու հարյուր երեսունինը միլիոն տասնինը հազար» թիվը և բառերը փոխարինել «247303500 երկու հարյուր քառասունյոթ միլիոն երեք հարյուր երեք հազար հինգ հարյուր» թվով և բառերով:
3) «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)» 1261 տողում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «296431600 երկու հարյուր իննսունվեց միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր» թվով և բառերով:
4) «Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1331 տողում գրված «27091800 քսանյոթ միլիոն իննսունմեկ հազար ութ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «30842300 երեսուն միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր» թվով և բառերով:
5) «Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ» 1332 տողում գրված «7471600 յոթ միլիոն չորս հարյուր յոթանասունմեկ հազար վեց հարյուր» թիվը և բառերը փոխարինել «11182800 տասնմեկ միլիոն մեկ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր» թվով և բառերով:
6) «Այլ գույքի վարձակալությունից մուտքեր» 1334 տողում գրված «11906100 տասնմեկ միլիոն ինը հարյուր վեց հազար մեկ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «13005900 տասներեք միլիոն հինգ հազար ինը հարյուր» թվով և բառերով:
2. Ծախսային մաս
1) Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 06.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «31646000 երեսունմեկ միլիոն վեց հարյուր քառասունվեց հազար» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի Տոնականյան թիվ 24, Տոնականյան թիվ 24,Աբովյան փողոցի թիվ 20, Աբովյան փողոցի թիվ 21, Իսահակյան փողոցի թիվ 19, Լմբատ 2 թաղամասի թիվ 36 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում-համայնքի ներդրում՝ 55 %-122368 (մեկ հարյուր քսաներկու հազար երեք հարյուր վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ /մասնակի/, պետ. բյուջե՝ 45 % - 31523632 (երեսունմեկ միլիոն հինգ հարյուր քսաներեք հազար վեց հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ/:
2) Փողոցների լուսավորում բաժնի 06.4.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «39240500 երեսունինը միլիոն երկու հարյուր քառասուն հազար հինգ հարյուր» թվով և բառերով: /Արթիկ համայնքի փողոցային լուսավորության ցանցի կառուցում - համայնքի ներդրում՝ 45 %- 88203 (ութսունութ հազար երկու հարյուր երեք) Հայաստանի Հանրապետության դրամ, պետ. բյուջե՝ 55%- 39152297 (երեսունինը միլիոն մեկ հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ/:
3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի 01.1.1 դասակարգմամբ
ա/ «Տրանսպորտային սարքավորումներ» (5121) հոդվածում գրված «3000000 երեք միլիոն» թիվը և բառերը փոխարինել «33000000 երեսուներեք միլիոն» թվով և բառերով:
բ/ «Վարչական սարքավորումներ» (5122) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «10000000 տաս միլիոն» թվով և բառերով:
գ/ «Այլ մեքենաներ և սարքավորումներ» (5129) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «3000000 երեք միլիոն» թվով և բառերով:
4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի 01.6.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կառուցում» (5112) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «1246300 մեկ միլիոն երկու հարյուր քառասունվեց հազար երեք հարյուր» թվով և բառերով: /Մեղրաշեն բնակավայրի հանդիսությունների սրահի կառուցում սուբվենցիոն ծրագրի չվճարված գումար՝ պետ. բյուջե/:
5) Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ բաժնի 08.2.3 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «98893800 իննսունութ միլիոն ութ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր» թվով և բառերով: / գյուղ Սարալանջ 1-ին փողոց թիվ 37 մշակույթի տան և գյուղ Փանիկ 2-րդ փողոցի թիվ 51 մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներ 2-րդ փուլ սուբվենցիոն ծրագիր - համայնքի ներդրում՝ 55 %- 40791398 (քառասուն միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար երեք հարյուր իննսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, պետ. բյուջե՝ 45% - 58102402 (հիսունութ միլիոն մեկ հարյուր երկու հազար չորս հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ/:
6) Ճանապարհային տրանսպորտ բաժնի 04.5.1 դասակարգմամբ «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» (5113) հոդվածում գրված «0 զրո» թիվը և բառը փոխարինել «327356377.1 երեք հարյուր քսանյոթ միլիոն երեք հարյուր հիսունվեց հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա» թվով և բառերով: /Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակի և հարակից 6 փողոցների բարեկարգում և ասֆալտապատում, Տուֆագործների և Թամանյան փողոցների ասֆալտապատում, Շիրակացի փողոցի մայթի կառուցման աշխատանքներ - համայնքի ներդրում՝ 55 %- 160949408.1 (մեկ հարյուր վաթսուն միլիոն ինը հարյուր քառասունինը հազար չորս հարյուր ութ դրամ 10 լումա) Հայաստանի Հանրապետության դրամ /մասնակի/, պետ. բյուջե՝ 45% - 166406969 (մեկ հարյուր վաթսունվեց միլիոն չորս հարյուր վեց հազար ինը հարյուր վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ/:
7) Շրջակա միջավայրի պաշտպանություն /այլ դասերին չպատկանող/ բաժնի 05.6.1 դասակարգմամբ «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակեր-պություններին» (4511) հոդվածում գրված «115865000 մեկ հարյուր տասնհինգ միլիոն ութ հարյուր վաթսունհինգ հազար» թիվը և բառերը փոխարինել «160000000 մեկ հարյուր վաթսուն միլիոն» թվով և բառերով:
8) Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ բաժնի 11․1․2 «Պահուստային միջոցներ» (4891) հոդվածում գրված «369226100 երեք հարյուր վաթսունինը միլիոն երկու հարյուր քսանվեց հազար մեկ հարյուր» թիվը և բառերը փոխարինել «334407400 երեք հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր յոթ հազար չորս հարյուր» թվով և բառերով:
3. Համայնքի բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) գումարը կազմում է «244951377,10 երկու հարյուր քառասունչորս միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունյոթ դրամ տաս լումա», որն ամբողջությամբ ուղղվելու է համայնքի ֆոնդային բյուջե:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամներ
Կողմ (14) |
Դեմ (0) |
Ձեռնպահ (1) |
Ոսկանյան Աղրամանյան Բաղդասարյան Գևորգյան Հովհաննիսյան Գևորգյան Հարությունյան Տոնոյան Վարդանյան Սահակյան Մինասյան Վարդանյան Մկրտչյան Վարագյան |
Աստոյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա. ՈՍԿԱՆՅԱՆ |
2023 թվականի հունվարի 20 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական: