Գլխավոր տեղեկություն
Համար
N 1661-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2022 թվականի N 1661-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 342-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 342-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 6-րդ կետի «Քանակը» սյունակում «20 000» թիվը փոխարինել «40 000» թվով.

2) 6-րդ կետի «Արժեքը» սյունակում «13 040 000» թիվը փոխարինել «22 880 000» թվով.

3) 14-րդ կետի «Քանակը» սյունակում «3000» թիվը փոխարինել «9000» թվով.

4) 14-րդ կետի «Արժեքը» սյունակում «18 050 000» թիվը փոխարինել «23 085 000» թվով.

5) 15-րդ կետի «Քանակը» սյունակում «2000» թիվը փոխարինել «8000» թվով.

6) 15-րդ կետի «Արժեքը» սյունակում «3 360 000» թիվը փոխարինել «11 200 000» թվով.

7) 18-րդ կետի «Քանակը» սյունակում «3000» թիվը փոխարինել «6000» թվով.

8) 18-րդ կետի «Արժեքը» սյունակում «45 000 000» թիվը փոխարինել «66 150 000» թվով.

9) հավելվածը 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-23-րդ կետերով.

 

«

21.

2935909009

Ստրեպտոցիդ

Սպիտակ կամ սպիտակադեղնա- վուն երանգով բյուրեղային փոշի

կգ

1 000

Հնդկաստան, Չինաստան, Իրան,

ԵՄ երկրներ

5 450 000

22.

2932190000

Ֆուրացիլին

Դեղին կամ կանաչադեղնավուն, առանց հոտի, մանր բյուրեղային փոշի

կգ

100

Հնդկաստան, Չինաստան, Իրան,

ԵՄ երկրներ

1 927 000

23.

2847000000

Ջրածնի պերօքսիդ

Անգույն, թափանցիկ հեղուկ

կգ

20 000

Հնդկաստան, Չինաստան, Իրան,

ԵՄ երկրներ

8 120 000

».

10) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «552 743 039» թիվը փոխարինել «612 105 039» թվով։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ