Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.02.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2020 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՒԵՖԱ-Ի 2020 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 3-րդ, 9-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին, 254-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 62-րդ, 48-50-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործելու համար նախատեսված և սույն որոշման 1-ին կետում նշված ցանկի 10-րդ և 101-րդ կետերին համապատասխան՝ հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար թույլատրված այն ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) ներմուծումը Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք, որոնց մասով սահմանվել է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում Միության մաքսային տարածքից այդ ապրանքների արտահանումը՝ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելու:

3. Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության), անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակային վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում են Միության մաքսային տարածքում ու Միության մաքսային սահմանին՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերին, ինչպես նաև Միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետով սահմանված առանձնահատկությունները:

4. Հատուկ մաքսային ընթացակարգի գործողության ավարտի դեպքում ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծումը և Միության մաքսային տարածքից արտահանումն իրականացվում է՝ հաշվի առնելով հետևյալը՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի» II բաժնում ներառված ապրանքների ներմուծումն իրականացվում է առանց դրանց պետական գրանցման և առանց արտադրանքի պետական գրանցման վկայականները ներկայացնելու.

բ) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կենդանական ծագման պատրաստի սննդամթերք հանդիսացող ապրանքների ներմուծումն իրականացվում է առանց ներմուծման թույլտվություններ ստանալու և արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների ու անձանց ռեեստրում արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունները չներառելով.

գ) թիմի մեկ անդամի հաշվարկով՝ 5 կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով ապրանքների անվանման, արտադրողի և արտադրման երկրի մասին տեղեկությունների նշմամբ մականշվածք պարունակող գործարանային փաթեթվածքով՝ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի անդամների կողմից սեփական սպառման համար նախատեսված՝ անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կենդանական ծագման պատրաստի սննդամթերք հանդիսացող ապրանքների ներմուծումն իրականացվում է առանց ներմուծման թույլտվություններ ստանալու, առանց սույն կետի «բ» ենթակետում նշված ռեեստրում արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունները ներառելու և առանց անասնաբուժական սերտիֆիկատներով ուղեկցման՝ ապրանքների արտադրման տարածքում բարենպաստ անասնահամաճարակային իրավիճակի առկայության պայմանով.

դ) թիմի մեկ անդամի հաշվարկով՝ 5 կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով ապրանքների անվանման, արտադրողի և արտադրման երկրի մասին տեղեկությունների նշմամբ մականշվածք պարունակող գործարանային փաթեթվածքով՝ ՈՒԵՖԱ-ի 2020 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի անդամների կողմից սեփական սպառման համար նախատեսված՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ բարձր բուսասանիտարական ռիսկ պարունակող բուսական ծագման սննդամթերք հանդիսացող ապրանքների ներմուծումն իրականացվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատներով ուղեկցման.

ե) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ապրանքների նկատմամբ՝

ներմուծման արգելքների տեսքով անասնաբուժասանիտարական միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ այդ արգելքները սահմանված են՝ ելնելով արտադրող երկրում կամ արտահանող երկրում առկա անասնահամաճարակային իրավիճակից.

չօգտագործված ապրանքների արտահանումն իրականացվում է առանց արտահանման թույլտվություններ ստանալու: Այդ ապրանքներն արտահանելիս Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրվող անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է այն դեպքում, երբ այդ պահանջը սահմանված է ներմուծող երկրների օրենսդրությամբ, և ներմուծման ժամանակ այդ ապրանքներն ուղեկցվել են այդ երկրների իրավասու մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի փետրվարի 21-ի

թիվ 19 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

 

որոնք կատարվում են այն ապրանքների կատեգորիաների, որոնց մասով կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ մաքսային ընթացակարգով դրանց ձևակերպման պայմանների ցանկում

 

1. 10-րդ կետում՝

ա) առաջին մասում՝

առաջին նախադասությունը լրացնել «, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների և տեխնիկական կանոնակարգման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերն ու տեղեկությունները չներկայացնելով» բառերով.

երկրորդ նախադասությունը հանել.

բ) երրորդ մասում՝

վեցերորդ պարբերությունը հանել.

յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«2.14 (դեղամիջոցներ).»:

2. 101-րդ կետի երրորդ մասում՝

առաջին պարբերությունում «վեցերորդ» բառը փոխարինել «յոթից տասներորդ» բառերով.

երկրորդ պարբերությունում «և 0,75 լիտր տարողությամբ 23 հազար շշից ոչ ավելի քանակությամբ» բառերը փոխարինել «ինչպես նաև բնական խաղողի գինի, ածիկի գարեջուր և գարեջրի հիմքի վրա պատրաստվող խմիչքներ (գարեջրային խմիչքներ)՝ ցանկացած տարողությամբ շշերում և (կամ) այլ սպառողական տարայում՝ պայմանով, որ դրանց ընդհանուր ծավալը չի գերազանցում 17 250 լիտրը,» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: