ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2020 թվականի N 1334-Ա
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ՄԱՐՏԻ 26-Ի N 370-Ա որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳՈԼԴՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 370-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) 1-ին կետի «Ծագման երկիրը» սյունակը «Հարավային Կորեա» բառերից հետո լրացնել «Չինաստան, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.
2) 2-6-րդ կետերի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա, Լեհաստան, Ուկրաինա» բառերով.
3) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-10-րդ կետերով.
« |
|
». |
4) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «4 792 850 000» թիվը փոխարինել «4 942 850 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 14 Երևան |