ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2018 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 89-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 385-րդ հոդվածի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարելու կանոնակարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարելու հարցերով՝ Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխգործակցության կանոնակարգի մասին» թիվ 290 որոշումը։
3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 384-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված կարգը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել առաջարկներ՝ ապրանքների ծագման տեղանունները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու վերաբերյալ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: