Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.07.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.06.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2016
Վավերացնող մարմին
Հանրաքվե
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումները՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի

թիվ 57 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող

 

1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի ներմուծման մասին հիմնադրույթով՝ թիվ 19 հավելվածի համաձայն:»:

2. 5-րդ կետում «թիվ 19 հավելվածի» բառերը փոխարինել «թիվ 20 հավելվածի» բառերով:

3. Նշված Որոշման թիվ 2 հավելվածը 2.12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.13-րդ բաժնով.

 

«2.13. Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութեր

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

1. Ակոնիտ

1211 90 850 9-ից

2. Ակոնիտին

2939 99 000 0-ից

3. Ամիզիլ

2922 19 850 0-ից

4. Ացեկլիդին

2933 39 990 0-ից

5. Բարիում ցիանային

2837 19 000 0-ից

6. Բրուցին

2939 99 000 0-ից

7. Հիոսցիամին հիմք

2939 99 000 0-ից

8. Հիոսցիամին կամֆորատ

2939 99 000 0-ից

9. Հիոսցիամինի սուլֆատ

2939 99 000 0-ից

10. Գլիֆտոր

2905 59-ից

11. Կադմիում ցիանային

2837 19 000 0-ից

12. Կալցիում ցիանային

2837 19 000 0-ից

13. Կարբախոլին

2924 19 000 0-ից

14. Մերկապտոֆոս

2930 90 990 0-ից

15. Մեթիլային սպիրտ (մեթանոլ)

2905 11 000 0

16. Արսեն

2804 80 000 0

17. Արսենային անհիդրիդ

2811 29 100 0-ից

18. Արսենի անհիդրիդ

2811 29 900 0-ից

19. Նատրիումի արսենատ

2842 90 800 0-ից

20. Նիկոտին

2939 99 000 0-ից

21. Նովարսենոլ

2931 90 900 9-ից

22. Պրոմերան

2852 90 000 7-ից

23. Սնդիկ մետաղական

2805 40 100 0

2805 40 900 0

24. Սնդիկի դիյոդիտ

2852 10 000 8-ից

25. Սնդիկի դիքլորիդ

2852 10 000 8-ից

26. Սնդիկի օքսիցիանիդ

2852 10 000 8-ից

27. Սնդիկի սալիցիլատ

2852 10 000 8-ից

28. Սնդիկի ցիանիդ

2852 10 000 8-ից

29. Արծաթ ցիանային

2843 29 000 0–ից

30. Սկոպոլամինի հիդրոբրոմիդ

2939 99 000 0-ից

31. Ստրիխնինի նիտրատ

2939 99 000 0-ից

32. Շիկատակի ալկալոիդների հանրագումար

2939 99 000 0-ից

33. Թալիում չմշակված

8112 51 000 0-ից

34. Նիկելի տետրակարբոնիլ

2931 90 900 9-ից

35. Տետրաէթիլկապար

2931 10 000 0-ից

36. Տետրամեթիլկապար

2931 10 000 0-ից

37. Ջունգարական ընձախոտի թարմ խոտ

1211 90 850 9-ից

38. Ֆենոլ

2907 11 000 0-ից

39. Ցինկի ֆոսֆիդ

2848 00 000 0-ից

40. Ֆոսֆոր դեղին

2804 70 001 0

41. Արծաթի ֆտորիդ

2843 29 000 0–ից

42. Օ-քլորբենզիլիդենմալոնոդինիտրիլ*

2926 90 950 0-ից

43. Ցինկ ցիանային

2837 19 000 0-ից

44. Ցինխոնին

2939 20 000 0-ից

45. Ժանտընկույզի լուծամզուք

1302 19 800 0-ից

46. Էթիլմերկուրֆոսֆատ

2852 10 000 8-ից

47. Էթիլմերկուրքլորիդ

2852 10 000 8-ից

48. Օձի թույն

3001 90 980 0-ից

49. Մեղվի թույն մաքրված

3001 90 980 0-ից

50. Նատրիումի ցիանիդ *

2837 11 000 0-ից

51. Կալիումի ցիանիդ *

2837 19 000 0-ից

52. Պղնձի ցիանիդներ

2837 19 000 0-ից

 

Բաժնի ծանոթագրություններ

Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):»:

__________________

* Բացառությամբ նշված ապրանքների նշանակման պետություն հանդիսացող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության արտահանման հսկողության համակարգով հսկվող թունավոր նյութերի:

 

4. Նշված Որոշման թիվ 19 հավելվածի համարակալված վերնագրում «19» թվերը փոխարինել «20» թվերով:

5. Ավելացնել թիվ 19 հավելված՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

 «ՀԱՎԵԼՎԱԾ 19

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի

թիվ 30 որոշման

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի ներմուծման մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթով սահմանվում է այն ապրանքների միասնական ցանկի 2.13 բաժնում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի ներմուծման (այսուհետ համապատասխանաբար՝ ներմուծում, Միություն) կարգը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ թունավոր նյութեր):

Սույն հիմնադրույթը չի կիրառվում այն ապրանքների ներմուծման ժամանակ, որոնց բաղադրության մեջ մտնում են թունավոր նյութեր:

2. Սույն հիմնադրույթում գործածվող հասկացությունները կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) և Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով սահմանված իմաստներով։

3. Թունավոր նյութերի ներմուծումն իրականացվում է Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված այդպիսի լիցենզիայի ձևակերպման վերաբերյալ հրահանգին համապատասխան ձևակերպված լիցենզիայի (այսուհետ՝ լիցենզիա) կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ձևով կազմված եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն (թույլատրագիր)) առկայության դեպքում՝ բացառությամբ սույն հիմնադրույթի 9-րդ կետով նախատեսված դեպքի։

Լիցենզիան կամ եզրակացությունը (թույլատրագիրը) ներկայացվում է Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) մաքսային մարմին Միության մաքսային տարածք թունավոր նյութերի ժամանման դեպքում։

4. Ֆիզիկական անձանց կողմից թունավոր նյութերի ներմուծումը որպես անձնական օգտագործման ապրանքներ արգելված է:

 

II. Մաքսային ընթացակարգերով ձևակերպելը

 

5. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով թունավոր նյութերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ սույն հիմնադրույթի 6-րդ կետում նշված դեպքի:

6. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով գրանցման և գիտական հետազոտություններ, փորձաքննություններ, փորձարկումներ անցկացնելու նպատակներով և այլ նպատակներով ներմուծվող նմուշներ համարվող թունավոր նյութերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:

7. «Ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ», «մաքսային տարածքում վերամշակում», «ներքին սպառման համար վերամշակում», «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով, ինչպես նաև Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից Միության մաքսային տարածքից մեկնելու վայրի մաքսային մարմին փոխադրելու նպատակով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով թունավոր նյութերի ձևակերպումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմին եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու դեպքում:

8. Միության մաքսային տարածք ժամանելու վայրի մաքսային մարմնից ներքին մաքսային մարմին փոխադրելու նպատակով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով թունավոր նյութերի ձևակերպումն իրականացվում է թունավոր նյութերն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար ներկայացված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրագրի) առկայության դեպքում:

9. «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով թունավոր նյութերի ձևակերպումն իրականացվում է առանց անդամ պետության մաքսային մարմին լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրագիր) ներկայացնելու:

10. «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)», «մաքսային պահեստ», «անմաքս առևտուր», «հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով թունավոր նյութերը ձևակերպել չի թույլատրվում:

 

III. Լիցենզիայի տրամադրումը

 

11. Իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարակատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ հայտատուներ) լիցենզիայի ձևակերպման համար Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի հավելված) (այսուհետ՝ Կանոններ) 10-րդ կետի 1 – 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև Կանոնների 10-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան հետևյալ փաստաթղթերը ներկայացնում են այն անդամ պետության լիազորված մարմին, որի տարածքում գրանցված է հայտատուն՝

ա) թունավոր նյութերի պահպանման փոխադրման հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,

բ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված թունավոր նյութի նկարագրությունը պարունակող փաստաթուղթը,

գ) ապահովագրությունը հավաստող փաստաթղթի պատճենը՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:

12. Հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է վավերացված լինեն Կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով:

13. Այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան լիցենզիա տրամադրելու մասին որոշումը լիազորված մարմնի կողմից ընդունվում է այդ անդամ պետության պետական իշխանության այլ մարմնի հետ համաձայնեցմամբ (այսուհետ՝ համաձայնեցնող մարմին), այդ համաձայնեցումն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Հայտատուի կողմից համաձայնեցնող մարմին են ներկայացվում սույն հիմնադրույթի 11-րդ կետում նշված փաստաթղթերը, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Ընդ որում, սույն հիմնադրույթի 11-րդ կետի «ա» – «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում լիազորված մարմին։

Համաձայնեցումը կարող է իրականացվել եզրակացություն (թույլատրագիր) տրամադրելու միջոցով:

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է Կանոնների 14-րդ կետի 1 – 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, ինչպես նա Կանոնների 14-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան՝ համաձայնեցնող մարմնի կողմից լիցենզիայի տրամադրման հայտի համաձայնեցումը մերժելու դեպքում:

 

IV. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը

 

15. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումն իրականացվում է անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմնի կողմից՝ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16. Եզրակացությունը (թույլատրագիրը) տրամադրվում է հայտատուի կողմից անդամ պետության՝ եզրակացություններ (թույլատրագրեր) տրամադրելու համար լիազորված մարմին հետյալ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝

ա) թունավոր նյութերի շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,

բ) այն Ապրանքների միասնական ցանկում ներառված առանձին ապրանքների ներմուծման, արտահանման տարանցման վերաբերյալ եզրակացության (թույլատրագրի) միասնական ձը լրացնելու մեթոդական ցուցումներին համապատասխան ձակերպված եզրակացության (թույլատրագրի) նախագիծը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առտրում կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված ներմուծման կամ արտահանման արգելքները կամ սահմանափակումները,

գ) պայմանագրի (կոնտրակտի) պատճենը, իսկ պայմանագրի (կոնտրակտի) բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հավաստող այլ փաստաթղթի պատճենը,

դ) թունավոր նյութերի պահպանման փոխադրման հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,

ե) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված թունավոր նյութի նկարագրությունը պարունակող փաստաթուղթը,

զ) ապահովագրությունը հավաստող փաստաթղթի պատճենը՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ,

է) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթեր:

17. Եզրակացության (թույլատրագրի) տրամադրումը մերժվում է հետյալ հիմքերի առկայության դեպքում.

ա) սույն հիմնադրույթի 16-րդ կետով նախատեսված փաստաթղթերը հայտատուի կողմից չներկայացնելը,

բ) եզրակացություն (թույլատրագիր) ստանալու համար ներկայացված փաստաթղթերում թերի կամ անարժանահավատ տեղեկությունների առկայությունը,

գ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր, այդ թվում դրա միջազգային պարտավորությունների իրականացման նպատակներով:»:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի

թիվ 57 որոշման

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ուժը կորցրած ճանաչված որոշումների

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման մեջ՝

ա) նշված որոշմամբ հաստատված այն Ապրանքների միասնական ցանկի 2.13-րդ բաժինը, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում Մաքսային միության անդամ պետությունների կողմից երրորդ երկրների հետ առտրում կիրառվում են ներմուծման կամ արտահանման արգելքներ կամ սահմանափակումներ.

բ) նշված որոշմամբ հաստատված Սահմանափակումներ կիրառելու մասին հիմնադրույթների՝ «Թմրամիջոցների հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի մաքսային միության մաքսային տարածք ներմուծման, մաքսային տարածքից արտահանման, մաքսային տարածքով տարանցման կարգի մասին» հիմնադրույթը:

2. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» թիվ 134 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 177 որոշումը:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մաքսային միության հանձնաժողովի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առանձին որոշումների մեջ փոփոխություններ կատարելու ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին հավանություն տալու մասին» 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 140 որոշման հավելվածի 11-րդ կետի «դ» ենթակետը:

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մատուտակի արմատի համար Մաքսային միության միասնական մաքսային սակագնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի թիվ 134 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2013 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 300 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան