Գլխավոր տեղեկություն
Համար
N 1175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.12.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2015 թվականի N 1175-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 9-13-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)` գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Սերգեյ Ավետիսյանինը, Արտաշես Բախշյանինը, Արսեն Ավետիսյանինը, Արմեն Եգանյանինը, Արսեն Մկրտչյանինը, Հասմիկ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Սուրեն Բաղդասարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Արման Խաչատրյանինը` Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.

2) Լևոն Դանիելյանինը` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին.

3) Հովհաննես Գևորգյանինը` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 8-ի N 1175-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2015 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 9-13-Ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ս. Ավետիսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ (պատվիրակության ղեկավար)

Ա. Բախշյան

- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ս. Բաղդասարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության Արևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ

Ա. Մկրտչյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Հ. Սարգսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ

Ա. Խաչատրյան

- Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Դանիելյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամ, «Ալբորա» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Գևորգյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոքր և միջին բիզնեսի զարգացման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան