Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1058
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2015 թվականի N 1346-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքում Վ. Մամիկոնյանի թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացնել 20,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 24

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1346-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ
(հազ. դրամ)

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների բարելավման և անվտանգ երթևեկության ծառայություններ
Նկարագրությունը

1049

ԱԾ 09

Հողային պաստառի, երթևեկելի մասի, արհեստական կառույցների և կահավորման էլեմենտների նորմատիվ մակարդակի պահպանում և շահագործում (ձյան մաքրում, փոսային նորոգումներ, մաքրման աշխատանքներ, ջրահեռացում, ընթացիկ նորոգման աշխատանքներ)

Քանակական

Մշակված չէ

X

X

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

 20,000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհային վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ Սյունիքի մարզպետարան

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1346-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

ՀՀ կառավարություն

 

 Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

2015 թվականի պետական բյուջե
(հազ.դրամ)

ծրագիրը

միջոցառումը

   

1049

   

 ԾՐԱԳԻՐ

 
     

Ճանապարհային ցանցի բարելավման և անվտանգ երթևեկության ապահովման ծառայություններ

20,000.0

   

Ծրագրի նկարագրությունը
Ավտոճանապարհների և հարակից կառույցների ընթացիկ և ձմեռային պահպանություն

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհային վթարների և դժբախտ պատահարների նվազում, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակի կրճատում, տրանսպորտային միջոցների շահագործման ժամկետի երկարացում և վերանորոգման ծախսերի կրճատում

 
     

Քաղաքականության միջոցառումներ

 
 

ԱԾ 09

 

Հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների բարելավման և անվտանգ երթևեկության ծառայություններ (Սյունիքի մարզ)

20,000.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Հողային պաստառի, երթևեկելի մասի, արհեստական կառույցների և կահավորման էլեմենտների նորմատիվ մակարդակի պահպանում և շահագործում (ձյան մաքրում, փոսային նորոգումներ, մաքրման աշխատանքներ, ջրահեռացում, ընթացիկ նորոգման աշխատանքներ)
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 19-ի N 1346-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափման միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 

Բաժին N 11

 Խումբ N 01 Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20000.00

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 
 

ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

19490.00

45231177/1

Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ

ԲԸԱՀ

դրամ

19,490.0

1.0

19490.00

 

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

510.00

71351540/2

Տեխնիկական հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

390.0

1.0

390.00

98111140/1

Հեղինակային հսկողության ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

120.0

1.0

120.00

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան