Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

14 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

N 01-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 01-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելված 1-ում 27-րդ կետի «իդ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«իդ) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.»:

2. Որոշման հավելված 1-ում 32-րդ կետի «է» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«է) համակարգում և վերահսկում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայողների և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական կարգադրիչների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացումը, նշանակում է ծառայողական քննություններ.»:

3. Որոշման հավելված 1-ում 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«36. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունը բաղկացած է Դատական պրակտիկայի ամփոփման ու Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժիններից:»:

4. Որոշման հավելված 1-ը լրացնել 36.1-ին և 36.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«36.1. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական պրակտիկայի ամփոփման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախնական հետազոտությունների արդյունքում ներկայացնում է դատական պրակտիկայի ամփոփման արդիական թեմաներ.

բ) աշխատանքային գործունեության ծրագրի համաձայն կամ դատական ակտերի հիման վրա հետազոտում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից նյութական և դատավարական օրենսդրության նորմերի կիրառման պրակտիկան.

գ) քննարկում է քաղաքացիների և այլ անձանց դիմումները` կապված դատական պրակտիկայում առկա հակասությունների հետ, և անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դրանց վերացմանն ուղղված առաջարկություններ.

դ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

36.2. Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական վիճակագրության հավաքագրումը, վարումը և ամփոփումը.

բ) կազմում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գործերի քննության վիճակագրական վերլուծական տեսություն.

գ) քննարկում է անձանց դիմումները՝ կապված դատական վիճակագրության տվյալների հետ.

դ) իրականացնում է դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշների վերաբերյալ տվյալների հավաքագրումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:

5. Որոշման հավելված 1-ում 38-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«38. Իրավական վերլուծության վարչությունը բաղկացած է Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների ու ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժիններից:»:

6. Որոշման հավելված 1-ը լրացնել 38.1-ին և 38.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«38.1. Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) կազմում է իրավական ակտերի նախագծեր.

բ) ուսումնասիրում է իրավական ակտերի նախագծերը և դրանց վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում.

գ) ուսումնասիրում է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումները և դիրքորոշումներ է ներկայացնում դրանց վերաբերյալ.

դ) նախապատրաստում է տեղեկանքներ և եզրակացություններ`

● ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների վերաբերյալ.

● ներպետական և միջազգային իրավունքի նորմերի մեկնաբանության վերաբերյալ.

ե) իրականացնում է Դեպարտամենտի անունից կնքվող պայմանագրերի նախագծերի իրավական փորձաքննությունը.

զ) ներկայացնում է Դեպարտամենտը դատարանում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում.

է) իրականացնում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքները.

ը) կազմում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը.

թ) վարում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանը, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակները, ինչպես նաև` գրադարանում առկա գրականության հաշվառումը.

ժ) կազմակերպում է ուսումնական և արտադրական պրակտիկայի անցկացումը Դեպարտամենտում.

ժա) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

38.2. Իրավական վերլուծության վարչության ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախապատրաստում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների նիստերը, կազմում է նիստերի արձանագրությունները.

բ) կազմում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի, դրա հանձնաժողովների որոշումների նախագծերը.

գ) կազմում է տեղեկանքներ, եզրակացություններ և վերլուծություններ՝ Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ.

դ) կազմում է Դատարանների նախագահների խորհրդին, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովին և դրա հանձնաժողովներին ուղղված գրությունների պատասխանների նախագծերը.

ե) համակարգում է Դատարանների նախագահների խորհրդի, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի և դրա հանձնաժողովների կողմից ընդունված ակտերը, վարում է դրանց շտեմարանը.

զ) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:

7. Որոշման հավելված 1-ի 43-րդ կետում «բաժնի» բառը փոխարինել «վարչության» բառով:

8. Որոշման հավելված 1-ը լրացնել 48.1-ին, 48.2-րդ, 48.3-րդ, 48.4-րդ, 48.5-րդ և 48.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«48.1. Միջազգային համագործակցության վարչությունը բաղկացած է Միջազգային կապերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի ու Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժիններից:

48.2. Միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) ապահովում է միջազգային կառույցների հետ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կառույցներում ներկայացնում է ՀՀ դատական համակարգը և Դեպարտամենտը.

բ) մասնակցում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված՝ միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերի կազմմանը, առաջարկություններ է ներկայացնում այդ ծրագրերի իրականացման ուղղությունների վերաբերյալ.

գ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված՝ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.

դ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված՝ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին դատավորների և դատական ծառայողների մասնակցությունը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48.3. Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) նախապատրաստում է դիրքորոշումներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ ՀՀ կառավարությանն առաջադրված այն հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են ՀՀ դատարաններին.

բ) HUDOC տեղեկատվական համակարգի միջոցով հետևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներին և կազմում է դրանց հայերեն համառոտ սեղմագրերը.

գ) ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների դիմումի հիման վրա կազմում է տեղեկանքներ, եզրակացություններ և վերլուծություններ կոնկրետ հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ.

դ) իրավական հարցերի կապակցությամբ ապահովում է Դեպարտամենտի համագործակցությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48.4. Միջազգային համագործակցության վարչության Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է լրատվամիջոցների հետ ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի կապը.

բ) ուսումնասիրում է մամուլի հրապարակումները, այդ թվում՝ հետևում է օրվա լրահոսին, քաղվածքներ է անում դրանից.

գ) ապահովում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության լուսաբանումը, այդ թվում՝ պատրաստում է մամլո հաղորդագրություններ, տեղեկություններ է հրապարակում ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության հետ կապված հարցերի վերաբերյալ.

դ) ապահովում է ՀՀ դատական համակարգի պաշտոնական ինտերնետային էջում տեղեկատվության տեղադրումը, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի պաշտոնական սոցիալական էջերի վարումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48.5. Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.

ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և հասարակայնության հետ համագործակցությունը.

բ) կազմակերպում է դատական իշխանության պաշտոնատար անձանց գլխավորած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի և նրանց մասնակցությամբ անցկացվող միջազգային բնույթի միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.

գ) ապահովում է դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ պատվիրակությունների օտարերկյա պետություններ այցերի շրջանակներում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի նախապատրաստումն ու իրականացումը.

դ) ապահովում է օտարերկրյա պետություններում և Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ բնույթի միջոցառումների արարողակարգի իրականացումը.

ե) իրականացնում է իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

48.6. Վերահսկողության բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) վերահսկողություն է իրականացնում Դատական օրենսգրքի, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի, Դատարանների նախագահների խորհրդի որոշումների, Վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի` դատական ծառայողներին և դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերի կատարման նկատմամբ.

բ) Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողական այցեր է կատարում Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներ և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմին և առանձնացված ստորաբաժանումներ, կազմում է վերահսկողական նպատակով այցերի տարեկան ծրագիրը և այն ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

գ) վերահսկում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայությունը և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայությունը.

դ) վերահսկողություն է իրականացնում դատական ծառայողներին և դատական կարգադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման նկատմամբ.

ե) վերահսկողություն է իրականացնում դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից ներքին աշխատանքային կարգապահական և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ.

զ) վերահսկողություն է իրականացնում Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կողմից համազգեստ, հատուկ միջոցներ, զենք կրելու կանոնների պահպանման նկատմամբ.

է) վերահսկողական այցելությունների, ինչպես նաև տարեկան գործունեության արդյունքում կազմում է հաշվետվություններ և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

ը) դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն և ներկայացնում Դեպարտամենտի ղեկավարին.

թ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:

9. Որոշման հավելված 1-ի 51.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

10. Որոշման հավելված 2-ում 1-ին բաժնի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«ա) Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչություն

բ) Իրավական վերլուծության վարչություն»:

11. Որոշման հավելված 2-ում 1-ին բաժնի 1-ին կետը լրացնել «ժ» և «ժա» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«ժ) Միջազգային համագործակցության վարչություն

ժա) Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն»:

12. Որոշման հավելված 2-ում 1-ին բաժնի 2-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

13. Որոշման հավելված 2-ում 1-ին բաժնի 4-րդ կետը լրացնել «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.

«դ) Դատական պրակտիկայի ամփոփման բաժին

ե) Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժին

զ) Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժին

է) ՀՀ դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բաժին

ը) Միջազգային կապերի բաժին

թ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժին

ժ) Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության բաժին

ժա) Վերահսկողության բաժին:»:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի
նախագահ

Ա. Մկրտումյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան