ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 605-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 935-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշման N 2 հավելվածի «2. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման վարչություն» բաժնի՝
ա. 3-րդ կետի 3-րդ սյունակում «4» թիվը փոխարինել «3» թվով,
բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) «Կազմակերպամեթոդական, սպասարկման և արարողակարգի վարչություն» բաժնի՝
ա. 2-րդ կետի 3-րդ սյունակում «3» թիվը փոխարինել «6» թվով,
բ. 3 -րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով,
գ. 4-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «3» թվով.
3) «Արխիվ» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.
4) «Քաղաքացիների ընդունելության կազմակերպման բաժին» բաժնի 2-րդ կետի 3-րդ սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.
5) «Արտաքին կապերի բաժին» բաժնի 3-րդ կետի 3-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «4» թվով.
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|