ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2017 թվականի N 916-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 456-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ն. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Արշակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. օգոստոսի 18 Երևան
փոխվարչապետՎ. Գաբրիելյան