ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1104-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված՝ 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 11 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման/արտահանման |
Արժեքը (դրամ) |
1. |
8445 |
Մանածագործական սարքավորումներ |
հատ |
13 |
Անգլիա/Թուրքիա |
124800000 |
2. |
8445 |
Փչող սարք՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
7200000 |
3. |
8445 |
Խաչաձև դանակ՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
7200000 |
4. |
8445 |
Խաչաձև դանակ՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
7200000 |
5. |
8445 |
Բամբակի սարք՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
7200000 |
6. |
8445 |
Մաքրման ֆիլտրման սարք՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Անգլիա/Թուրքիա |
1440000 |
7. |
8445 |
Ֆիլտրող սարք |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
960000 |
8. |
8445 |
Ֆիլտրող սարք |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
960000 |
9. |
8445 |
Կոնվեյերի գոտի (ժապավեն)՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Իտալիա/Թուրքիա |
4080000 |
10. |
8445 |
Բամբակի, բրդի փաթեթավորման սարք |
հատ |
1 |
Իտալիա/Թուրքիա |
2400000 |
11. |
8445 |
Կոնվեյերի գոտի (ժապավեն)՝ աքսեսուարներով |
հատ |
1 |
Իտալիա/Թուրքիա |
4080000 |
12. |
8445 |
Բամբակի, բրդի փաթեթավորման սարք |
հատ |
1 |
Գերմանիա/Թուրքիա |
2400000 |
13. |
8445 |
Բամբակի, բրդի փաթեթավորման սարք Machine type: BD-OTW 1000 |
հատ |
1 |
Թուրքիա/Թուրքիա |
960000 |
Ընդամենը |
170 880 000 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |