«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2002 թվականի N 1394-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հարցը կանոնակարգելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ
1. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 12.04.18 N 451-Ն)
6. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության անհատական որոշմամբ տարկետում ստացած և ուսումնառության ընթացքում համապատասխան ուսումնական հաստատությունից հեռացված կամ ազատված, ինչպես նաև անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է զորակոչի` օրենքով սահմանված կարգով:
(6-րդ կետը լրաց. 16.12.10 N 1684-Ն)
(հավելվածը լրաց. 16.12.10 N 1684-Ն, փոփ. 12.04.18 N 451-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
պարտավորության կատարումն ապահովող գրավի
| |||
Մի կողմից՝ ___________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)
(այսուհետ՝ գրավատու) և մյուս կողմից՝__________________________________ (լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի
______________________________________ (այսուհետ՝ գրավառու), կնքեցին պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)
սույն պայմանագիրը հետևյալի մասին. | |||
I. Պայմանագրի առարկան
1. Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն գրավատուի կողմից ստանձնված պարտավորության կատարման՝ գրավատուն գրավառուին է հանձնում սույն պայմանագրի հավելվածում նշված գույքը՝ գրավի առարկան գրավատուի մոտ մնալու պայմանով: 2. Գրավի առարկայով ապահովված պարտավորությունը ներառում է գրավատուի պարտականությունները՝ ա) մեկամսյա ժամկետում ժամանակավոր զինվորական հաշվառման կանգնել համապատասխան պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում. բ) յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ու մշտական բնակության վայրի զինկոմիսարիատ ներկայացնել ուսումը շարունակելու փաստը հաստատող փաստաթուղթ. գ) ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն: 3. Գրավ դրվող գույքի արժեքը կազմում է __________________________ դրամ: (թվերով և բառերով) 4. Սույն պայմանագրի հավելվածում նշված գույքը սեփականության իրավունքով պատկանում է գրավատուին: Նշված գույքի սեփականատեր կարող է լինել նաև երրորդ անձը: Այս դեպքում գրավատու հանդիսացող երրորդ անձի վրա տարածվում են սույն պայմանագրի 2-6-րդ բաժինների դրույթները:
II. Կողմերի իրավունքները ԵՎ պարտականությունները
5. Գրավատուն՝ ա) սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է գրավառուին հանձնել գույքը՝ համաձայն սույն պայմանագրի հավելվածի: Հանձնումն իրականացվում է _____________________________ հասցեում: Հանձնման-ընդունման ընթացքում կողմերը կազմում են հանձնման-ընդունման ակտ, որում արտացոլվում են՝ գույքի անվանումը, քանակը, որակը և գտնվելու վայրը, կողմերի անվանումը և ստորագրությունները. բ) գրավառուի համաձայնությամբ իրավունք ունի փոխարինելու գրավի առարկան (գույքը). գ) գրավառուի համաձայնությամբ իրավունք ունի գրավ դրված գույքն օտարելու այլ անձանց. դ) ապահովում է սույն պայմանագրի նոտարական վավերացումը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև գրավի իրավունքի պետական գրանցումը. ե) անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում գրավ դրված գույքը պահպանելու, ինչպես նաև երրորդ անձանց ոտնձգություններից և պահանջներից այն պաշտպանելու համար. զ) մյուս կողմին անհապաղ տեղեկացնում է գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին: 6. Գրավառուն՝ ա) պարտավորվում է, սույն պայմանագրում նշված պայմաններով, գրավատուից ընդունել գույքը. բ) գրավ դրված գույքը գրավատուի հաշվին լրիվ արժեքով ապահովագրում է կորստի և վնասվածքների ռիսկերից. գ) իրավունք չունի օգտվելու գրավ դրված գույքից. դ) գրավատուի կողմից պարտավորությունները չկատարվելու դեպքում իրավունք ունի գրավատուի նկատմամբ իր պահանջները բավարարելու՝ սույն պայմանագրի 3-րդ բաժնում նշված կարգով իրացված գույքի հաշվին: 7. Գույքի հաջորդող գրավը թույլատրվում է միայն գրավառուի գրավոր համաձայնությամբ:
III. Գույքի վրա բռնագանձում տարածելը
8. Գրավառուի պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում: 9. Գրավ դրված գույքի վրա բռնագանձումը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
IV. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
10. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական դրություն հայտարարվելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուսին:
V. Այլ պայմաններ
11. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից: 12. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները պետք է կատարվեն գրավոր: Դրանք պետք է վավերացնի նոտարը: 13. Օրենքով նախատեսված դեպքերում գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման: 14. Սույն պայմանագիրը դադարում է գրավով ապահովված պարտավորության կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքով: 15. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, 3 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին, ինչպես նաև նոտարին տրվում է մեկական օրինակ: 16. Կողմերը սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները ԵՎ ստորագրությունները
Եթե կողմը քաղաքացի է, ապա՝ _______________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ___________________________________________________________ անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
(հավելվածը փոփ. 12.04.18 N 451-Ն)