ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2015 թվականի N 446-Ա
ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2015 թվականի հունիսի 15-17-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Փարիզում կայանալիք «Ատոմային էներգիայի համագործակցության միջազգային շրջանակ» կառույցի վերստուգող խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Արեգ Գալստյանի՝ Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 27 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2015, N 509-Ա | 11.06.2015, N 446-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|