«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
ե) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը` համաձայն N 5 հավելվածի,
զ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
(1-ին կետը լրաց., փոփ. 19.11.09 N 1338-Ն, փոփ. 11.12.14 N 1405-Ն)
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:
3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.
բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։
Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:
4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։
5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:
6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):
7. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):
9. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
(հավելվածը փոփ. 11.12.14 N 1405-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 19.11.09 N 1338-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները և պահանջները:
(1-ին կետը փոփ. 11.12.14 N 1405-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 19.11.09 N 1338-Ն)
3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում քաղաքացիների մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:
(3-րդ կետը փոփ. 19.11.09 N 1338-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
(հավելվածը փոփ. 19.11.09 N 1338-Ն, 11.12.14 N 1405-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ (հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն) |
Հավելված N 4 |
Ո Ւ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
Հավելված N 5 |
Կ Ա Ր Գ
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից` սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում չընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման պայմանները:
2. Քաղաքացիները հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրվում են միայն լիցենզավորված բժշկական կազմակերպություններ:
3. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
(հավելվածը լրաց. 19.11.09 N 1338-Ն, փոփ.11.12.14 N 1405-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N ____
ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 11.12.14 N 1405-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.01.2017, N 18-Ն | 05.02.2017, N 211-Ն | |
11.12.2014, N 1405-Ն | 29.12.2014, N 211-Ն | |
19.11.2009, N 1338-Ն | 19.12.2009, N 211-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|