Գլխավոր տեղեկություն
Номер
N 1091-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.11.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.11.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.11.2011
Дата вступления в силу
17.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2011 թվականի N 1091-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԱԹՈՒՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 18-19-ը Բաթում (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Մանուկյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բաթումի գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մ. Վարդանյանինը, Տ. Դավթյանինը, Վ. Տերտերյանինը, Ս. Պապյանինը, Ռ. Հարությունյանինը, Ա. Գալստյանինը, Տ. Սահակյանինը, Վ. Կարապետյանինը, Կ. Հարությունյանինը, Ա. Սամուելյանինը, Ա. Հայրապետյանինը, Կ. Բեգլարյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Ասոյանինը և Է. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) ընդունել ի գիտություն, որ Կ. Մուրադյանի՝ Բաթումի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին՝ Երևան-Բաթում, իսկ նոյեմբերի 19-ին՝ Բաթում-Երևան երթուղիներով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում։

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բաթում մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2011 թ.
 նոյեմբերի 16-ի N 1091-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-19-Ը ԲԱԹՈՒՄԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

   

Մ. Վարդանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   

Տ. Դավթյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

   

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի
  առաջին տեղակալ

   

Ս. Պապյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին
  տեղակալ

   

Ռ. Հարությունյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային
  անվտանգության ծառայության տնօրենի առաջին
  տեղակալ

 

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
  նախարարի տեղակալ

   

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Կարապետյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Կ. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Կ. Մուրադյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի 
  վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության պետ (17-20.11.2011 թ.)

 

Ա. Անանյան

 - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

   

Խ. Ավալյան

- ՀՀ վարչապետի օգնական (17-20.11.2011 թ.)

   

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
  արարողակարգի ծառայություն» գործակալության
  պետի պաշտոնակատար

   

Կ. Բեգլարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական
   եկամուտների կոմիտեի հարկ վճարողների
   սպասարկման և հարկման ընթացակարգերի
   վարչության պետ

   

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
  կապերի վարչության արարողակարգի բաժնի վարիչ

   

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
  վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
  վարչության առաջատար մասնագետ(17-20.11.2011 թ.)

   

Է. Հարությունյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
  արարողակարգի ծառայություն» գործակալության
  պաշտոնական այցերի բաժնի փորձագետ
  (մեկնում է նախօրոք)

   

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ա. Ալեքսանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-
   տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային
   կազմակերպության օպերատոր

 

Հ. Բաբայան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-
   տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային
   կազմակերպության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան