ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 մարտի 2015 թ. |
N 646-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 11.03.2015 թվականի թիվ 5973 դիմումը.
Հրամայում եմ`
1. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության (2012թ. ապրիլի 12-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) /ներառյալ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում/ թիվ Կ-ԴԳ-001563 լիցենզիա) իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 48 շենք, 27 տարածքից տեղափոխել ք. Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց, 48 շենք, 28 խանութ տարածք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |
