«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հունվարի 2012 թ. ք. Երևան |
N 6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Կազմավորել և համարակալել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորների մանդատների թվին հավասար` թվով 41 ընտրատարածք և սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը` համաձայն հավելվածի:
2. Անցումային դրույթ`
Արմավիրի մարզի Շահումյան և Ալաշկերտ համայնքների 2012 թվականի փետրվարի 12-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կազմակերպում և անցկացնում են համապատասխանաբար թիվ 20 և թիվ 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. հունվարի 12-ի N 6-Ն որոշման |
Ե Ր ԵՎ Ա Ն Ք Ա Ղ Ա Ք
Ընտրատարածք թիվ 1 (Ավան, Նոր Նորք)
Ավան վարչական շրջանն ամբողջությամբ և Նոր Նորք վարչական շրջանից` Լվովյան փողոցը մինչև Գ.Բորյան փողոցի խաչմերուկն ընկած շենքերը, Գ.Բորյան և Ֆ.Նանսեն փողոցների (զույգ համարներով հասցեները) խաչմերուկից մինչև Գայի պողոտա, Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ միկրոշրջանն ամբողջությամբ (Դ.Մալյան, Գայի պողոտա` մինչև Ա.Հովհաննիսյան փողոց, Դ.Մալյան և Բագրևանդի փողոցները):
Ընտրողների թիվը` 63.454:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Ավան վարչական շրջան, Բաբաջանյան 18/3, Ավանի մշակույթի տուն:
Ընտրատարածք թիվ 2 (Նոր Նորք)
Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ միկրոշրջանները և Ջրվեժ թաղամասն ամբողջությամբ:
Ընտրողների թիվը` 61.672:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիելյանի անվան արվեստի դպրոց:
Ընտրատարածք թիվ 3 (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք)
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ամբողջությամբ, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի տարածքից` Մյասնիկյան պողոտայի սեփական տները, Լվովյան և Գ.Բորյան փողոցների խաչմերուկից Ս.Սաֆարյան փողոցն ամբողջությամբ` ընդգրկելով Նանսենի փողոցի կենտ համարներով հասցեները մինչև Գայի պողոտա:
Ընտրողների թիվը` 64.306:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դավիթ Անհաղթի 11:
Ընտրատարածք թիվ 4 (Արաբկիր)
Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի և Ռիգայի փողոցի խաչմերուկից` ներառելով Ռիգայի փողոցի զույգ համարներով տները` մինչև Վ.Այգեկցու փողոցի խաչմերուկը, Վ.Այգեկցու փողոցով` ներառելով կենտ համարներով հասցեները, հասնելով Վ.Փափազյան փողոց, շրջանցում է Վ.Փափազյան փողոցի թիվ 26 շենքը և Վ.Փափազյան փողոցով շարունակվում դեպի Կոմիտասի պողոտա` ներառելով Վ.Փափազյան փողոցի զույգ համարներով հասցեները: Թեքվելով դեպի ձախ և անցնելով Կոմիտասի պողոտայի թիվ 26, 28 շենքերի միջև ընկած հատվածով` հասնում է մինչև Գ.Արծրունու փողոց, շարունակվում մինչև Հ.Քոչարի փողոց` ներառելով նվազման կարգով կենտ համարներով հասցեները` մինչև Հ.Քոչարի փողոցի թիվ 27 շենքը: Հ.Քոչարի փողոցով ընդգրկելով զույգ համարներով հասցեները, շրջանցում է Հ.Քոչարի փողոցի թիվ 12, 14, 14/1, 14/2 շենքերը, հասնում մինչև Գյուլբենկյան փողոց, ներառելով Գյուլբենկյան փողոցի զույգ համարներով հասցեները` մինչև Ա.Ավետիսյան փողոց, Ա.Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտից շեղվում դեպի Վ.Համբարձումյան փողոց և շարունակվում մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա: Ներառելով Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքից սկսած զույգ համարներով հասցեները, շարունակվում է մինչև Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկ, որտեղից ուղիղ գծով միանում է Հրազդան գետին` շրջանցելով Օրբելի եղբայրների փողոցի բոլոր հասցեները, Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ` մինչև Պ.Պռոշյան փողոցի թիվ 42 տունը` ընդգրկելով միայն զույգ համարներով հասցեները, ուղղահայաց հատելով Մարշալ Բաղրամյան պողոտան` անցնում է Ամերիկյան համալսարան տանող աստիճանների հյուսիս-արևմտյան եզրով, շրջանցում համալսարանը և Օրթոց ձորը, անցնում 50-ամյակի հուշասյան հյուսիսային մասով մինչև Ազատության պողոտա: Ներառելով Ազատության պողոտայի կենտ հասցեները` հասնում է մինչև Թբիլիսյան խճուղի և ընդգրկում խճուղու բոլոր կենտ համարներով հասցեները: Այնուհետև ներառելով Քանաքեռ ՀԷԿ բանավանը` Հրազդան գետի ընթացքի ուղղությամբ շարունակվում է մինչև Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի և Ռիգայի փողոցի խաչմերուկը:
Ընտրողների թիվը` 58.791:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ն. Զարյան 27:
Ընտրատարածք թիվ 5 (Դավթաշեն, Արաբկիր)
Դավթաշեն վարչական շրջանն ամբողջությամբ, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի տարածքից` «Դավթաշեն» կամրջից սկսած, դեպի ձախ` Կովկասյան փողոցով և Վ.Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքով` ներառելով Ռիգայի փողոցի կենտ համարներով տները հասնում է մինչև Վ.Այգեկցու փողոցի խաչմերուկ, Վ.Այգեկցու փողոցով մինչև Վ.Փափազյան փողոց` ներառելով Վ.Փափազյան փողոցի թիվ 26 շենքը և կենտ համարներով շենքերը, շարունակվում մինչև Կոմիտասի պողոտա, թեքվելով ձախ` անցնում է Կոմիտասի պողոտայի թիվ 26, 28 շենքերի միջև ընկած հատվածով` մինչև Գ.Արծրունու փողոց, շարունակվում մինչև Հ.Քոչարի փողոց` ներառելով աճման կարգով կենտ համարներով հասցեները` մինչև Հ.Քոչարի փողոցի թիվ 25 շենքը: Հ.Քոչարի փողոցով շարունակվում է մինչև Գյուլբենկյան փողոց` ներառելով Հ.Քոչարի փողոցի այդ հատվածի բոլոր կենտ համարներով հասցեները և թիվ 12, 14, 14/1, 14/2 շենքերը, շարունակվում է` ներառելով Գյուլբենկյան փողոցի կենտ համարներով հասցեները մինչև Ա.Ավետիսյան փողոց` ընդգրկելով կենտ համարներով հասցեները մինչև թիվ 23 շենքը, շարունակվում` ներառելով Ա.Ավետիսյան փողոցի թիվ 1, 2, 4 շենքերը, հասնում մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա` ներառելով Մարշալ Բաղրամյան պողոտայի թիվ 67 տնից սկսած մինչև թիվ 84 տունը գտնվող բոլոր զույգ և կենտ համարներով հասցեները, Մարշալ Բաղրամյան պողոտայով հասնում Օրբելի եղբայրների փողոցի խաչմերուկ, ներառելով Օրբելի եղբայրների փողոցի բոլոր հասցեները, ուղիղ գծով շարունակվում է մինչև Հրազդան գետը, ապա գետի հունով` մինչև «Դավթաշեն» կամուրջ:
Ընտրողների թիվը` 62.463:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, թիվ 196 դպրոցի մասնաշենք:
Ընտրատարածք թիվ 6 (Աջափնյակ)
Աշտարակի խճուղուց «Վահագնի» թաղամասի արևմտյան եզրերով հատելով Սիլիկյան նոր խճուղին հասնում մինչև Սիլիկյան հին խճուղին (ընդգրկելով Գ-1 թաղամասը), այնուհետև Սիլիկյան հին խճուղով հասնում մինչև Գ.Հասրաթյան (Լենինականի) փողոց, շրջանցելով Գ.Հասրաթյան փողոցի (Լենինականի) թիվ 4, 6, 8, 10 շենքերը, անցնում Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքերի հյուսիսային մասով` մինչև Գ.Բաշինջաղյան փողոց, շարունակվում Գ.Բաշինջաղյան, Ա.Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, Հրազդանի կիրճով մինչև Աջափնյակ վարչական շրջանի սահմանը, այնուհետև վարչական շրջանի սահմանագծով` մինչև Աշտարակի խճուղի:
Ընտրողների թիվը` 59.259:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Մարգարյան 35:
Ընտրատարածք թիվ 7 (Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ)
Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի հատման մասի ուղեհանգույցից Բագրատունյաց պողոտայով շարունակվում է մինչև Հրազդանի գետի աջ ափը, այնուհետև Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների սահմանագծով հասնում մինչև Երևան քաղաքի արտաքին սահմանի հետ հատվելը, շարունակվում է Երևան քաղաքի արտաքին սահմանով մինչև Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների սահմանագծերի հատումը, այնուհետև Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների սահմանագծով հասնում մինչև Շահումյան 16-րդ փողոց, ընդգրկելով «Հաղթանակ» թաղամասը, շարունակվում է դեպի հյուսիս` ընդգրկելով Աջափնյակ վարչական շրջանի «Սիլիկյան» և «Լուկաշին» թաղամասերը, Գ.Հասրաթյան փողոցի (Լենինականի) թիվ 4, 6, 8 և 10 շենքերը, Լենինգրադյան փողոցով հասնում մինչև Ծիծեռնակաբերդի խճուղի, շարունակվում Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների սահմանագծով մինչև ստորին Հրազդանի ջրանցք, այնուհետև` ջրանցքով հասնում մինչև Շահումյան 14-րդ փողոց` ընդգրկելով «Նոյ» և «Մուշ» թաղամասերը, 14-րդ փողոցով հասնում է մինչև Սեբաստիա փողոց, դուրս թողնելով Շահումյան 14-րդ փողոցի բոլոր տները, Սեբաստիա փողոցով մինչև Ա.Վեգների փողոցի հետ հատումը, հատման մասից Ա.Վեգների փողոցով շարունակվում է դեպի արևմուտք, Ս. Օհանովի փողոցով հասնում մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատումը, այնուհետև Զորավար Անդրանիկի փողոցով շարունակվում է մինչև Րաֆֆու փողոցի հետ հատումը, ընդգրկելով Ա-1 և Ա-2 թաղամասերը Րաֆֆու փողոցով հասնում մինչև Ա.Բաբաջանյան փողոց` շրջանցելով Բ-4 թաղամասը, Ա.Բաբաջանյան փողոցով հասնում մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատումը` ընդգրկելով Բ-2 թաղամասը հասնում է մինչև Ծովակալ Իսակովի պողոտա, Ծովակալ Իսակովի պողոտայով շարունակվում մինչև Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի հատման մասի ուղեհանգույց, ընդգրկում է նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը:
Ընտրողների թիվը` 59.836:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հ/Ա Ա-1 թաղ., թիվ 92 մանկապարտեզի շենք:
Ընտրատարածք թիվ 8 (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)
Ծովակալ Իսակովի պողոտայի «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի պարսպից մինչև ստորին Հրազդանի ջրանցք, ջրանցքով հասնում մինչև Շահումյան 14-րդ փողոց, այնուհետև Շահումյան 14-րդ փողոցով հասնում մինչև Սեբաստիա փողոց` ներառելով Շահումյան 14-րդ փողոցի բոլոր տները, Սեբաստիա փողոցով մինչև Ա.Վեգների փողոցի հետ հատվելը. այնուհետև Ա.Վեգների փողոցով շարունակվում է դեպի արևմուտք Օհանովի փողոցով հասնում մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը, Զորավար Անդրանիկի փողոցով շարունակվում է մինչև Րաֆֆու փողոցի հետ հատվելը, Րաֆֆու փողոցով հասնում մինչև Ա.Բաբաջանյան փողոց` ընդգրկելով Բ-4 թաղամասը: Ա.Բաբաջանյան փողոցով հասնում մինչև Զորավար Անդրանիկի փողոցի հետ հատվելը, Ա.Բաբաջանյան և Զորավար Անդրանիկի փողոցների հատման մասից շրջանցում է Բ-2 թաղամասը, դեպի հարավ միանում Ծովակալ Իսակովի պողոտային, ընդգրկում է Բ-1, Բ-3, Ա-3 թաղամասերը, Արարատյան 1-ին և 2-րդ զանգվածները, Ծովակալ Իսակովի պողոտայով հասնում մինչև Ծովակալ Իսակովի պողոտայի և Բագրատունյաց պողոտայի հատման մասի ուղետարը, այնուհետև Շենգավիթ վարչական շրջանից Բագրատունյաց պողոտայով մինչև Արտաշիսյան փողոցի հետ հատվելը, Արտաշիսյան փողոցով մինչև Տ.Շևչենկո փողոց, դուրս թողնելով Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի սեփական տները, Տ.Շևչենկո փողոցով մինչև Ա.Չեխովի փողոց, Ա.Չեխովի փողոցով մինչև Մայիսի 9-ի փողոց, դուրս թողնելով Ա.Չեխովի 6, 8, 8/1, 10, 10/1 շենքերը, Մայիսի 9-ի փողոցով հասնում մինչև Գ.Նժդեհի փողոց, դուրս թողնելով Գ.Նժդեհի 21 շենքը, շարունակվում Գ.Նժդեհի փողոցով մինչև Արշակունյաց պողոտա, Արշակունյաց պողոտայով մինչև «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի տան մոտ, այնուհետև Գետառ գետի հունով մինչև` Հրազդան գետը, շարունակվելով Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների սահմանագծով հասնում է մինչև Ծովակալ Իսակովի պողոտա, Ծովակալ Իսակովի պողոտայով հասնում մինչև «Հայհաստոց» գիտահետազոտական ինստիտուտի պարսպին, այնուհետև միանում ստորին Հրազդանի ջրանցքին:
Ընտրողների թիվը` 60.807:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 33:
Ընտրատարածք թիվ 9 (Կենտրոն, Աջափնյակ)
Սկսվում է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների սահմանագծի և Նար-Դոս փողոցի հատման կետից, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչև Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետը, ընդգրկելով Նար-Դոս փողոցի կենտ և զույգ համարներով հասցեները, Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետից, Գետառի ձախ ափով մինչև Մ. Խորենացի փողոցի հետ հատումը, Գետառի ձախ ափի և Մ. Խորենացի փողոցի հատման կետից, Մ. Խորենացի փողոցի առանցքով մինչև Մ. Խորենացի և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկ, Մ. Խորենացի և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկից, Վ.Սարգսյան փողոցի առանցքով մինչև Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից Խ.Աբովյան փողոցի առանցքով մինչև Արամի փողոց, այնուհետև Արամի փողոցի առանցքով մինչև Մաշտոցի պողոտա` դուրս թողնելով Արամի փողոցի 16/6, 16, 20, 42, 42/1 և 48 հասցեները, Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի հատման կետից Մաշտոցի պողոտայի առանցքով մինչև Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի պողոտայի և Մարշալ Բաղրամյան պողոտայի խաչմերուկ: Մաշտոցի պողոտայի, Սայաթ-Նովայի պողոտայի և Մարշալ Բաղրամյան պողոտայի խաչմերուկից Մարշալ Բաղրամյան պողոտայի առանցքով մինչև Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանի հետ հատվելը, այնուհետև նշված հատման կետից Երևանի Կենտրոն վարչական շրջանի վարչական սահմանի արևմտյան մասով մինչև Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների սահմանագծի և Նար-Դոս փողոցի հատման կետը` ընդգրկելով տվյալ սահմանների մեջ ներառված տարածքը, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանից` Գ.Հասրաթյան (Լենինականի) և Լենինգրադյան փողոցների հատման մասից ընդգրկելով Լենինգրադյան փողոցի բազմաբնակարան շենքները, Լենինգրադյան փողոցով մինչև Գ.Բաշինջաղյան փողոց, շարունակվում է Գ.Բաշինջաղյան, Ա.Արզումանյան, Շինարարների, Էստոնական փողոցներով, անցնում Հրազդանի կիրճով` մինչև վարչական շրջանի սահմանը, այնուհետև վարչական շրջանի սահմանագծով, անցնելով Լենինգրադյան փողոցով մինչև Գ.Հասրաթյան (Լենինականի) փողոցի հետ հատվելը:
Ընտրողների թիվը` 55.674:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գ. Լուսավորչի 7, թիվ 7 դպրոցի շենք:
Ընտրատարածք թիվ 10 (Կենտրոն, Նորք-Մարաշ)
Սկսվում է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների սահմանագծի և Նար-Դոս փողոցի հատման կետից, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչև Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետը, անցնում է Նար-Դոս փողոցի առանցքով մինչև Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետը, չընդգրկելով Նար-Դոս փողոցի հասցեները, Նար-Դոս փողոցի և Գետառի ձախ ափի հետ հատման կետից, Գետառի ձախ ափով մինչև Մ.Խորենացի փողոցի հետ հատումը, Գետառի ձախ ափի և Մ.Խորենացի փողոցի հատման կետից Մ.Խորենացի փողոցի առանցքով մինչև Մ.Խորենացի և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկ, Մ.Խորենացի և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկից Վ.Սարգսյան փողոցի առանցքով մինչև Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից Խ.Աբովյան փողոցի առանցքով մինչև Արամի փողոց, այնուհետև` Արամի փողոցի առանցքով մինչև Մաշտոցի պողոտա` ընդգրկելով Արամի փողոցի 16/6, 16, 20, 42, 42/1 և 48 հասցեները, Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի հատման կետից Մաշտոցի պողոտայի առանցքով մինչև Մաշտոցի, Սայաթ-Նովայի և Մարշալ Բաղրամյան պողոտաների խաչմերուկ: Մաշտոցի, Սայաթ-Նովայի և Մարշալ Բաղրամյան պողոտաների խաչմերուկից Մարշալ Բաղրամյան պողոտայի առանցքով մինչև Երևանի Կենտրոն վարչական շրջանի սահմանի հետ հատվելը, այնուհետև` նշված հատման կետից Երևանի Կենտրոն վարչական շրջանի սահմանի արևելյան մասով մինչև Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջանների սահմանների հատման կետը` ընդգրկելով տվյալ սահմանների մեջ ներառված տարածքը, ինչպես նաև Նորք-Մարաշ վարչական շրջանն ամբողջությամբ:
Ընտրողների թիվը` 55.439:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Եզնիկ Կողբացի 2ա, թիվ 20 մանկապարտեզի շենք:
Ընտրատարածք թիվ 11 (Շենգավիթ, Էրեբունի)
Գ. Նժդեհի փողոցի, Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջանների տարածքների սահմանների հատման մասից` վարչական շրջանների սահմանագծով մինչև Քրիստափորի փողոցի և մետրոպոլիտենի ուղետարի հատման կետից վարչական շրջանի սահմանով շարունակվում է մինչև Գետառ և Հրազդան գետերի միախառնման կետը, այնուհետև` Գետառ գետի հունով մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատումը` «Ավտոագրեգատների գործարան» ընկերության մշակույթի տան մոտ, այնուհետև շարունակվում Արշակունյաց պողոտայով մինչև Գ.Նժդեհի փողոցի հետ հատումը, շարունակվելով Գ.Նժդեհի փողոցով հասնում մինչև Գ.Նժդեհի հրապարակ, այնուհետև Եղբայրության փողոցով մինչև Հ.Հովսեփյան փողոցի հետ հատվելը, Հ.Հովսեփյան փողոցով մինչև մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարան, դուրս թողնելով Հ.Հովսեփյան փողոցի թիվ 11 շենքը, այնուհետև` մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանից Երևան-Մասիս երկաթգծով մինչև Շիրակի փողոցի հետ հատվելը, շարունակելով Շիրակի փողոցից մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատվելը` ընդգրկելով Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցների միջնամասում գտնվող սեփական տները, Արշակունյաց պողոտայով հասնում մինչև Աշխատանքի հրապարակ` ընդգրկելով Արշակունյաց թիվ 75ա շենքը, այնուհետև Բագրատունյաց պողոտայով մինչև Արին-Բերդի փողոց, այնուհետև` ընդգրկելով Արին-Բերդի 2-րդ նրբ. տները, Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի շենքերը և Արցախի պողոտայի զույգ համարներով շենքերը, Արցախի պողոտայով շարունակվում մինչև Հ.Այվազովսկու փողոց, Հ.Այվազովսկու փողոցով հասնում մինչև Վ.Ավանեսովի և Նոր Արեշ 31-րդ փողոցների հատման մաս, այնուհետև շարունակվում Նոր-Արեշի 31-րդ և 27-րդ փողոցներով` դուրս թողնելով 31-րդ փողոցի բնակելի տները, Նոր-Արեշի 38-րդ փողոցով հասնում Էրեբունի փողոց, այնուհետև Էրեբունի փողոցով` դուրս թողնելով Էրեբունի փողոցի թիվ 34, 32, 30, 28, 26 բազմաբնակարան շենքերը, հատում Էրեբունու փողոցը` ընդգրկելով Էրեբունի փողոցի թիվ 25, 23, 21, 21/1 բազմաբնակարան շենքերը, շարունակվում Էրեբունի փողոցով` դուրս թողնելով Էրեբունի թիվ 9 և 11 բազմաբնակարան շենքերը, այնուհետև Հ.Աթոյան փողոցով հասնում Նոր-Արեշի 5-րդ փողոց, Նոր-Արեշի 5-րդ փողոցով մինչև Նոր-Արեշի 14-րդ փողոց` դուրս թողնելով 14-րդ փողոցի բնակելի տները, Նոր-Արեշի 3-րդ փողոցով հասնում Հ.Աթոյան փողոց, ապա շարունակվում մինչև Ռոստովյան փողոց, դուրս թողնելով Ռոստովյան փողոցի 2-34 տները, հասնում Ռոստովյան և Բուռնազյան փողոցների հատման մաս, Բուռնազյան փողոցով, դուրս թողնելով Մուրացանի փողոցի 2-րդ նրբանցքի 11-17 տները և Նոր Արեշի 2-րդ փողոցի բոլոր տները, շարունակվում 2-րդ փողոցով մինչև Երկաթուղայինների 5-րդ փողոց, Երկաթուղայինների 5-րդ փողոցով հասնում Երկաթուղայինների 9-րդ փողոց, Երկաթուղայինների 9-րդ փողոցով շարունակվում մինչև Երկաթուղայինների 4-րդ փողոց` այնուհետև` Երկաթուղայինների 4-րդ փողոցով հասնում Արցախի պողոտա, Արցախի պողոտայով շարունակվում մինչև Գ.Նժդեհի փողոցի հետ հատվելը և դուրս թողնելով Գ.Նժդեհի փողոցի 58 և Արցախի պողոտայի 10 շենքերը շարունակվում Գ.Նժդեհի փողոցով մինչև Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների տարածքների սահմանների հատման մաս (կամրջի մոտ):
Ընտրողների թիվը` 65.976 :
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Բագրատունյաց 23, թիվ 74 դպրոցի շենք:
Ընտրատարածք թիվ 12 (Շենգավիթ, Էրեբունի)
Շենգավիթ վարչական շրջանի սահմանի և Բագրատունյաց պողոտայի հատման կետից Բագրատունյաց պողոտայով հասնում է մինչև Արտաշիսյան փողոցի հետ հատվելը, այնուհետև Արտաշիսյան փողոցով մինչև Տ.Շևչենկո փողոց, ընդգրկելով Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի սեփական տները, շարունակվելով Տ.Շևչենկո փողոցով հասնում մինչև Չեխովի փողոցի հետ հատվելը, այնուհետև Չեխովի փողոցով մինչև Մայիսի 9-ի փողոց` ընդգրկելով Չեխովի 6, 8, 8/1, 10, 10/1 շենքերը, Մայիսի 9-ի փողոցով հասնում մինչև Գ.Նժդեհի փողոց, ընդգրկելով Գ.Նժդեհի փողոցի թիվ 21 շենքը, շարունակվելով Գ.Նժդեհի փողոցով մինչև Գ.Նժդեհի հրապարակ, այնուհետև Եղբայրության փողոցով մինչև Հ.Հովսեփյան փողոցի հետ հատվելը, շարունակվում Հ.Հովսեփյան փողոցով մինչև մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարան` ընդգրկելով Հ.Հովսեփյան թիվ 11 շենքը, մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանից Երևան-Մասիս երկաթգծով մինչև Շիրակի փողոցի հետ հատվելը, այնուհետև Շիրակի փողոցով մինչև Արշակունյաց պողոտայի հետ հատվելը` դուրս թողնելով Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի միջնամասում գտնվող սեփական տները, շարունակվում է Արշակունյաց պողոտայով մինչև Աշխատանքի հրապարակ` դուրս թողնելով Արշակունյաց թիվ 75ա շենքը, Աշխատանքի հրապարակից Բագրատունյաց պողոտայով շարունակվելով Արին-Բերդի փողոցով հասնում է մինչև Արցախի պողոտայի հետ հատման կետը` դուրս թողնելով Արին-Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները և Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բազմաբնակարան շենքերը, որից հետո շարունակվում Արցախի պողոտայով մինչև Հ.Այվազովսկու փողոցի հետ հատումը, այնուհետև Հ.Այվազովսկու փողոցով հասնում մինչև Վ.Ավանեսովի փողոց, Վ.Ավանեսովի փողոցով հասնում Նոր Արեշի 41-րդ փողոց, շարունակվում Նոր Արեշի 41-րդ փողոցով և նրա նրբանցքով հասնում մինչև Խ.Դաշտենցի փողոց, Խ.Դաշտենցի փողոցով շարունակվում մինչև Նուբարաշենի խճուղի, Նուբարաշենի խճուղով հասնում մինչև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների սահմանագիծ, շարունակվում սահմանագծով մինչև Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների սահմանագծերի հատումը, այնուհետև շարունակվում Շենգավիթ վարչական շրջանի սահմանագծով մինչև Բագրատունյաց պողոտա:
Ընտրողների թիվը` 65.986:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Նորագավիթ 1-ին փողոց 95ա, թիվ 5 մշակույթի տան շենք:
Ընտրատարածք թիվ 13 (Էրեբունի, Նուբարաշեն)
Էրեբունի վարչական շրջանից Քրիստափորի և Սևանի փողոցների հատման մասից, Քրիստափորի փողոցի աջակողմյան եզրով շարունակվում է Էրեբունի վարչական շրջանի սահմանագծով մինչև Երևան քաղաքի արտաքին սահմանը, այնուհետև` Երևան քաղաքի արտաքին սահմանով մինչև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների սահմանագծերի հատման մասը` ընդգրկելով Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջությամբ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների սահմանագծով հասնում է մինչև Նուբարաշենի խճուղու հետ հատվելը` ընդգրկելով «Սարի Թաղ», «Մուշական», «Ջրաշեն» և «Վարդաշեն» թաղամասերը, շարունակվում է Նուբարաշենի խճուղով մինչև Խ.Դաշտենցի և Նոր Արեշի 41-րդ փողոցի հետ հատման մասը, Նոր Արեշի 41-րդ փողոցով և 41-րդ փողոցի նրբանցքով մինչև Վ.Ավանեսովի փողոց, այնուհետև` շարունակվում է մինչև Այվազովսկու փողոց և հասնում Նոր Արեշի 31-րդ փողոց, 31-րդ փողոցով հասնում Նոր Արեշի 38-րդ փողոց, 38-րդ փողոցով միանում Էրեբունու փողոցին` ընդգրկելով Էրեբունու փողոցի թիվ 26, 28, 30, 32, 34 բնակելի շենքերը` հատելով Էրեբունու փողոցը` դուրս թողնելով Էրեբունու փողոցի թիվ 21, 21/1, 23, 25 շենքերը շարունակվում Էրեբունու փողոցով` ընդգրկելով Էրեբունու փողոցի թիվ 9 և 11 շենքերը, այնուհետև` Հ.Աթոյան փողոցով հասնում մինչև Նոր Արեշի 5-րդ փողոց, Նոր Արեշի 5-րդ փողոցով հասնում Նոր Արեշի 14-րդ փողոց և 14-րդ փողոցով շարունակվում մինչև Նոր Արեշի 3-րդ փողոցի հետ հատվելը, Նոր Արեշի 3-րդ փողոցով շարունակվում է մինչև Հ.Աթոյան փողոց, Հ.Աթոյան փողոցով հասնում է Ռոստովյան փողոց, Ռոստովյան փողոցով շարունակվում է մինչև Բուռնազյան փողոցի հետ հատվելը` ընդգրկելով Ռոստովյան փողոցի 2-34 տները, Բուռնազյան փողոցով ընդգրկելով Մուրացանի փողոցի 2-րդ նրբանցքի 11-17 տները և Նոր Արեշի 2-րդ փողոցի բոլոր տները, 2-րդ փողոցով շարունակվում է մինչև Երկաթուղայինների 5-րդ փողոց, 5-րդ փողոցով հասնում Երկաթուղայիննների 9-րդ փողոց, 9-րդ փողոցով շարունակվում մինչև Երկաթուղայինների 4-րդ փողոցի հետ հատվելը և 4-րդ փողոցով հասնում Արցախի պողոտա, Արցախի պողոտայով շարունակվում մինչև Գ.Նժդեհի փողոցի հետ հատվելը և ընդգրկելով Գ.Նժդեհի 58 և Արցախի պողոտայի 10 շենքերը, Գ.Նժդեհի փողոցով` Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների սահմանագծով հասնում մինչև Քրիստափորի և Սևանի փողոցների հատման մաս, ինչպես նաև ընդգրկելով Նուբարաշեն վարչական շրջանն ամբողջութամբ:
Ընտրողների թիվը` 66.171:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Երևան, Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավթի 87:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 14
Ալագյազ, քաղաք Աշտարակ, քաղաք Ապարան, Ավշեն, Արագած, Արայի, Արտաշավան, Ափնագյուղ, Բազմաղբյուր, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Եղիպատրուշ, Երնջատափ, Թթուջուր, Լեռնապար, Լուսագյուղ, Ծաղկահովիտ, Ծաղկաշեն, Ծիլքար, Կայք, Կանիաշիր, Կարբի, Հարթավան, Հնաբերդ, Ձորագլուխ, Ղազարավան, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Միրաք, Նիգավան, Նորաշեն, Շենավան, Շենկանի, Շողակն, Ուշի, Չքնաղ, Ջամշլու, Ջրամբար, Ռյա թազա, Սադունց, Սաղմոսավան, Սարալանջ, Սիփան, Վարդաբյուր, Վարդենիս, Վարդենուտ, Փարպի, Քուչակ, Օհանավան:
Ընտրողների թիվը` 57.041:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Աշտարակ, Պռոշյան 27:
Ընտրատարածք թիվ 15
Ագարակ, Ագարակավան, Ակունք, Աղձք, Անտառուտ, Աշնակ, Ավան, Արագածավան, Արագածոտն, Արևուտ, Արուճ, Արտենի, Բյուրական, Գառնահովիտ, Գետափ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դդմասար, Դիան, Դպրևանք, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, քաղաք Թալին, Թլիկ, Իրինդ, Լեռնարոտ, Լուսակն, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կանչ, Կարմրաշեն, Կաքավաձոր, Կոշ, Հակո, Հացաշեն, Մաստարա, Մեծաձոր, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Ամանոս, Նոր Արթիկ, Նոր Եդեսիա, Շամիրամ, Շղարշիկ, Ոսկեթաս, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Պարտիզակ, Սասունիկ, Սորիկ, Սուսեր,Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Վերին Սասունիկ, Տեղեր, Ցամաքասար, Օթևան, Օշական, Օրգով:
Ընտրողների թիվը` 56.243:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Թալին, Գորկու 19, Թալինի ավագ դպրոցի շենք:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 16
Աբովյան, Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Արևշատ, Բարձրաշեն, Գեղանիստ, Գետազատ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Լանջազատ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, քաղաք Մասիս, Մարմարաշեն, Մրգանուշ, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ջրաշեն, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Վարդաշեն:
Ընտրողների թիվը` 67.813:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Մասիս, Հանրապետության 4, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 17
Ազատավան, Այգեստան, Այգեպատ, Արաքսավանք, քաղաք Արտաշատ, Բաղրամյան, Բերդիկ, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Դալար, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Դվին, Կանաչուտ, Հնաբերդ, Հովտաշեն, գ. Մասիս, Մխչյան, Մրգավան, Մրգավետ, Նարեկ, Նշավան, Նորաշեն, Շահումյան, Ոստան, Վերին Արտաշատ, Վերին Դվին:
Ընտրողների թիվը` 66.394:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց 62, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 18
Այգավան, Այգեզարդ, Ավշար, Արալեզ, քաղաք Արարատ, գ. Արարատ, Արմաշ, Գինեվետ, Գոռավան, Դաշտաքար, Եղեգնավան, Երասխ, Զանգակատուն, Լանջանիստ, Լանջառ, Լուսաշող, Լուսառատ, Նոյակերտ, Նոր կյանք, Նոր ուղի, Շաղափ, Ոսկետափ, Ուրցալանջ, Ուրցաձոր, Պարույր Սևակ, Սիսավան, Սուրենավան, Վանաշեն, Վարդաշատ, քաղաք Վեդի, Տափերական, Փոքր Վեդի, Քաղցրաշեն:
Ընտրողների թիվը` 73.022:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Արարատ, Շահումյան 34, քաղաքապետարանի վարչական շենք:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 19
Այգեկ, Այգեշատ (Վաղարշապատ), Արաքս (Վաղարշապատ), Արևաշատ, Բաղրամյան (Վաղարշապատ), Գայ, Դաշտ, Ծաղկունք, Հայկաշեն, գ. Մեծամոր (Վաղարշապատ), Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Շահումյան թ/ֆ, Ոսկեհատ, Պտղունք, քաղաք Վաղարշապատ, Փարաքար:
Ընտրողների թիվը` 74.224:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Վաղարշապատ, Մաշտոցի 75, մշակույթի պալատի շենք:
Ընտրատարածք թիվ 20
Ալաշկերտ, Ակնալիճ, Ակնաշեն, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ (Արմավիր), Ապագա, Առատաշեն, Արագած, Արազափ, Արգավանդ, Արևիկ, գ. Արմավիր, Արշալույս, Արտաշար, Արտիմետ, Գեղակերտ, Գրիբոյեդով, Դողս, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Լեռնամերձ, Լուսագյուղ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Հայթաղ, Հայկավան, Հովտամեջ, Մայիսյան, Մարգարա, քաղաք Մեծամոր, Մրգաշատ, Մրգաստան, Ջանֆիդա, Ջրառատ, Ջրարբի, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան, Ֆերիկ:
Ընտրողների թիվը` 72.775:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Մեծամոր, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 21
Ամասիա, Այգեվան, Արաքս, Արգինա, Արևադաշտ, քաղաք Արմավիր, Արտամետ, Բագարան, Բաղրամյան, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Դալարիկ, Երվանդաշատ, Լենուղի, Լեռնագոգ, Լուկաշին, Խանջյան, Կողբավան, Հացիկ, Հուշակերտ, Մյասնիկյան, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Նորավան, Շենավան, Շենիկ, Ջրաշեն, Սարդարապատ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ:
Ընտրողների թիվը` 74.108:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Արմավիր, Հանրապետության 30:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 22
Բերդկունք, Գանձակ, քաղաք Գավառ, Գեղարքունիք, Երանոս, Լանջաղբյուր, Լճաշեն, Լճափ, Ծաղկաշեն, Ծովազարդ, Կարմիրգյուղ, Հայրավանք, Նորաշեն, Նորատուս, Չկալովկա, Սարուխան, Վարդաձոր:
Ընտրողների թիվը` 57.029:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Գավառ, Գր. Լուսավորչի 36, մարզպետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 23
Ազատ, Ակունք, Աղբերք, Այգուտ, Այրք, Անտառամեջ, Ավազան, Արեգունի, Արտանիշ, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Գեղամավան, Գետիկ, Դարանակ, Դդմաշեն, Դպրաբակ, Դրախտիկ, Զովաբեր, Թթուջուր, Ծաղկունք, Ծափաթաղ, Ծովագյուղ, Կալավան, Կախակն, Կութ, Կուտական, Ձորավանք, քաղաք Ճամբարակ, գ. Մարտունի, Մեծ Մասրիկ, Ներքին Շորժա, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Շատվան, Շորժա, Ջաղացաձոր, Ջիլ, Սեմյոնովկա, քաղաք Սևան, Սոթք, Վահան, քաղաք Վարդենիս, Վարսեր, Վերին Շորժա, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ:
Ընտրողների թիվը` 61.421:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Սևան, Նաիրյան 164, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 24
Ախպրաձոր, Աստղաձոր, Արծվանիստ, Գեղաքար, Գեղհովիտ, Զոլաքար, Լիճք, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծակքար, Ծովասար, Ծովակ, Ծովինար, Կարճաղբյուր, Ձորագյուղ, Մադինա, քաղաք Մարտունի, Մաքենիս, Ներքին Գետաշեն, Վաղաշեն, Վարդենիկ, Վանևան, Վերին Գետաշեն, Տորֆավան:
Ընտրողների թիվը` 63.365:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Մարտունի, Շահումյան 2, քաղաքապետարանի վարչական շենք:
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 25
Աղավնաձոր, Արտավազ, Բջնի, Լեռնանիստ, քաղաք Ծաղկաձոր, Հանքավան, քաղաք Հրազդան, Մարմարիկ, Մեղրաձոր, Ջրառատ, Սոլակ, Քաղսի:
Ընտրողների թիվը` 58.699:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, մարզպետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 26
Ալափարս, Արագյուղ, Արգել, Արզական, Բուժական, քաղաք Եղվարդ, Զորավան, Թեղենիք, Կարենիս, Նոր Արտամետ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Նուռնուս, քաղաք Չարենցավան, Պռոշյան, Սարալանջ, Քասախ, Քարաշամբ, Ֆանտան:
Ընտրողների թիվը` 58.468:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Եղվարդ, Երևանյան 1, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 27
Ակունք, Արամուս, Արզնի, քաղաք Բյուրեղավան, Գառնի, Գեղադիր, Գեղաշեն, Գեղարդ, Գետամեջ, Գողթ, Զառ, Զովաշեն, Զովունի, Զովք, Կաթնաղբյուր, Կամարիս, Կապուտան, Հատիս, Հացավան, Մրգաշեն, Նոր Գյուղ, քաղաք Նոր Հաճն, Ողջաբերդ, Ջրաբեր, Ջրվեժ, Սևաբերդ, Քանաքեռավան:
Ընտրողների թիվը` 56.533:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Նոր Հաճն, Տոռովյան 7, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 28
Քաղաք Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Կոտայք, Ձորաղբյուր, Մայակովսկի, Պտղնի,Վերին Պտղնի:
Ընտրողների թիվը` 56.477:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Աբովյան, Բարեկամության 1, քաղաքապետարանի վարչական շենք:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 29
Քաղաք Սպիտակ, Ազնվաձոր, Արևաշող, Արջուտ, Բազում, Գեղասար, Գոգարան, Դարպաս, Լեռնանցք, Լեռնապատ, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հալավար, Հարթագյուղ, Ղուրսալ, Մեծ Պառնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր, ինչպես նաև Վանաձոր քաղաքից` Շիրակացու փողոցի սկզբնամասից հարավային ուղղությամբ մինչև Տիգրան Մեծի փողոց, Տիգրան Մեծի փողոցով, արևելյան ուղղությամբ մինչև Բաթումի փողոց, Բաթումի փողոցով մինչև Կ.Դեմիրճյան փողոց, այդ փողոցի արևելյան ուղղությամբ մինչև երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանը, հյուսիսային ուղղությամբ մինչև երկաթգիծ, երկաթգծով արևելյան ուղղությամբ մինչև եկեղեցու մոտ գտնվող կամուրջը, այդտեղից հյուսիսային ուղղությամբ` քաղաքի հյուսիսային սահմանով, արևմտյան ուղղությամբ մինչև քաղաքի արևմտյան սահմանը, արևմտյան սահմանից արևելյան, այնուհետև հարավային ուղղությամբ մինչև քաղաքի հարավային սահմանը: Քաղաքի հարավային սահմանով` արևելյան ուղղությամբ մինչև Լանջային փողոցի թիվ 2 տունը, այդ տան արևմտյան մասով մինչև Շիրակացի փողոցի սկզբնամասը:
Ընտրողների թիվը` 65.006:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, մարզպետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 30
Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի սկզբնամասից մինչև Տիգրան Մեծի փողոց, Տիգրան Մեծի փողոցով մինչև Բաթումի փողոց, Բաթումի փողոցով մինչև Կ. Դեմիրճյան փողոց, այդ փողոցի արևելյան ուղղությամբ, մինչև երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանը: Երկաթուղայինների զբոսայգու արևմտյան սահմանով, հյուսիսային ուղղությամբ մինչև երկաթգիծ, երկաթգծով արևելյան ուղղությամբ մինչև եկեղեցու մոտ գտնվող կամուրջը, այդտեղից հյուսիսային ուղղությամբ քաղաքի հյուսիսային սահմանով, արևելյան ուղղությամբ մինչև Աղայան փողոցի վերջնամասի հետ հատվելը, Աղայան փողոցի վերջնամասից արևմտյան ուղղությամբ մինչև Ներսիսյան փողոց, այդ փողոցով` հարավային ուղղությամբ Իսահակյան փողոցի թիվ 2 և 4 շենքերի արևմտյան մասով, այնուհետև Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի հարավային մասով մինչև Իսահակյան փողոցի հետ հատվելը: Իսահակյան փողոցի հարավ-արևելյան ուղղությամբ մինչև Տանձուտ գետը, Տանձուտ գետի հոսանքով մինչև Խնձորուտի 1-ին փողոց, Խնձորուտի 1-ին փողոցի սկզբնամասից` հյուսիսային ուղղությամբ, մինչև Բազում թաղամասի հարավային սահմանը, այդտեղից Բազում թաղամասի հարավային սահմանով արևելյան ուղղությամբ մինչև քաղաքի արևելյան սահմանը, որտեղից արևելյան ուղղությամբ` մինչև քաղաքի արևելյան մուտքը, որտեղից քաղաքի հարավային սահմանով` արևմտյան ուղղությամբ մինչև Լանջային փողոցի թիվ 2 տունը, այնուհետև արևմտյան մասով մինչև Շիրակացու փողոցի սկզբնամասը: Գուգարք և Շահումյան համայնքները:
Ընտրողների թիվը` 61.819:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, մարզպետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 31
Աթան, քաղաք Ալավերդի, քաղաք Ախթալա, Ահնիձոր, Անտառամուտ, Անտառաշեն, Աքորի, Դեբեդ, Դսեղ, Եղեգնուտ, Թեղուտ, Լերմոնտովո, Լորուտ, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ, Ձորագետ, Ձորագյուղ, Ճոճկան, Մարգահովիտ, Մարց, Մեծ Այրում, Նեղոց, քաղաք Շամլուղ, Շամուտ, Շնող, Չկալով, Ջիլիզա, Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ, Քարաբերդ, Քարինջ, Քարկոփ, Ֆիոլետովո, ինչպես նաև Վանաձոր քաղաքից` Աղայան փողոցի վերջնամասից` արևմտյան ուղղությամբ մինչև Ներսիսյան փողոց, այդ փողոցով հարավային ուղղությամբ Իսահակյան փողոցի թիվ 2 և 4 շենքերի արևմտյան մասով, այնուհետև Իսահակյան փողոցի թիվ 4 շենքի հարավային մասով մինչև Իսահակյան փողոցի հետ հատվելը: Իսահակյան փողոցի հարավ արևելյան ուղղությամբ` մինչև Տանձուտ գետը, Տանձուտ գետի հոսանքն ի վեր` մինչև Խնձորուտի 1-ին փողոց, Խնձորուտի 1-ին փողոցի սկզբնամասից` հյուսիսային ուղղությամբ մինչև Բազում թաղամասի հարավային սահմանը, Բազում թաղամասի սահմանով` արևելյան ուղղությամբ մինչև քաղաքի արևելյան սահմանը: Քաղաքի արևելյան սահմանից դեպի Բազում թաղամասի հյուսիսային սահմանը, Բազում թաղամասի հյուսիսային սահմանով մինչև Աղայան փողոցի վերջնամասը:
Ընտրողների թիվը` 54.658:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, մարզպետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 32
Ագարակ, Ամրակից, Այգեհատ, Ապավեն, Արդվի, Արևածագ, Արծնի, Բլագոդարնոյե, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Դաշտադեմ, քաղաք Թումանյան, Լեջան, Լեռնահովիտ, Լոռի Բերդ, Ծաթեր, Կաթնաղբյուր, Կաթնառատ, Կարմիր Աղեկ, Կողես, Կուրթան, Հագվի, Հոբարձի, Հովնանաձոր, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Մղարթ, Յաղդան, Նովոսելցովո, Նորաշեն, Ուռուտ, Ուրասար, Պաղաղբյուր, Պետրովկա, Պուշկինո, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սվերդլով, քաղաք Ստեփանավան, Վարդաբլուր, Սարչապետ, քաղաք Տաշիր, Օձուն:
Ընտրողների թիվը` 55.158:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Տաշիր, Էրեբունի 7:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 33
Ալվար, Աղվորիկ, Ամասիա, Աշոցք, Առափի, Արդենիս, Արեգնադեմ, Արփենի, Բանդիվան, Բաշգյուղ, Բավրա, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գոգհովիտ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Լեռնուտ, Ծաղկուտ, Կապս, Կարմրավան, Կարմրաքար, Կաքավասար, Կրաշեն, Կրասար, Հայկավան, Հարթաշեն, Հացիկ, Հողմիկ, Հովունի, Հովտուն, Ձորաշեն, Ղազանչի, Մայիսյան, Մարմաշեն, Փոքր Սարիար, Մեծ Սարիար, Փոքր Սեպասար, Մեծ Սեպասար, Մեղրաշատ, Մուսայելյան, Շաղիկ, Շիրակ, Ողջի, Ոսկեհասկ, Ջաջուռավան, Ջրաձոր, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վահրամաբերդ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքրաշեն, Քեթի, ինչպես նաև Գյումրի քաղաքի հյուսիսային սահմանից՝ Ղոր-Ղոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Շառլի հրապարակ, Նժդեհի պողոտա, Ալեք Մանուկյան փողոց, Շիրակացու փողոց, Մովսես Խորենացու փողոց, քաղաքի հյուսիսային սահման:
Ընտրողների թիվը` 54.161:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Գյումրի, Շեդրինի 98ա, թիվ 30 դպրոցի շենք:
Ընտրատարածք թիվ 34
Քաղաք Գյումրի
Քաղաքի հյուսիսային սահմանից` Մովսես Խորենացու փողոց, Շիրակացու փողոց, Ալեք Մանուկյան պողոտա, Խրիմյան Հայրիկի խճուղի, Հ. Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևմտյան սահման, քաղաքի հյուսիսային սահման:
Ընտրողների թիվը` 61.902:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Գյումրի, Չարենցի 12, թիվ 37 դպրոցի շենք:
Ընտրատարածք թիվ 35
Ազատան, Ախուրիկ, Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բայանդուր, Բասեն, Բենիամին, Գետք, Երազգավորս, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ղարիբջանյան, Ջաջուռ, Ջրառատ, ինչպես նաև Գյումրի քաղաքի հյուսիային սահմանից` ՂորՂոբի գետակ, Սավոյան փողոց, Դանիելյան փողոց, Շինարարների փողոց, Մանուշյան փողոց, Գարեգին Նժդեհի փողոց, Խրիմյան Հայրիկ փողոց, Հ.Ղանդիլյան փողոց, կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Լ. Մադոյան փողոց, Գորկու փողոց, Հաղթանակի պողոտա, Տերյան փողոց, Մադոյան փողոց, Հացամթերման ձեռնարկության հյուսիսային սահման, Երևանյան խճուղի, քաղաքի հարավային սահման, քաղաքի արևելյան սահման, քաղաքի հյուսիսային սահման:
Ընտրողների թիվը` 55.993:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Գյումրի, Մ. Գորկու 77:
Ընտրատարածք թիվ 36
Աղին, Անի կայարան, Անիպեմզա, Անուշավան, Արևշատ, քաղաք Արթիկ, Բագրավան, Գեղանիստ, Գետափի, Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լեռնակերտ, Լուսակերտ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Ձիթհանքով, Ձորակապ, քաղաք Մարալիկ, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Շիրակավան, Պեմզաշեն, Ջրափի, Սառնաղբյուր, Սարալանջ, Սարակապ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ, Քարաբերդ:
Ընտրողների թիվը` 54.899:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Արթիկ, Հակոբյան 8, թիվ 4 դպրոցի շենք:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 37
Ախլաթյան, Ակներ, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արավուս, Արևիս, Բալաք, Բարձրավան, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, քաղաք Գորիս, Դաստակերտ, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Խոտ, Ծղուկ, Կոռնիձոր, Հալիձոր, Հարթաշեն, Հարժիս, Հացավան, Մուցք, Ներքին Խնձորեսկ, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շաքի, Շենաթաղ, Շինուհայր, Շուռնուխ, Որոտան (Գորիս), Որոտան (Սիսիան), Ույծ, Սալվարդ, Սառնակունք, քաղաք Սիսիան, Սպանդարյան, Սվարանց, Վաղատին, Վաղատուր, Վերիշեն, Տաթև, Տեղ, Տոլորս, Տորունիք, Քաշունի, Քարահունջ, Քարաշեն, Տանձատափ:
Ընտրողների թիվը` 54.766:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Գորիս, Գուսան Աշոտի 28:
Ընտրատարածք թիվ 38
Քաղաք Ագարակ, գ. Ագարակ, Ալվանք, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Գեղանուշ, Գեղի, Գուդեմնիս, Դավիթ Բեկ, Եղեգ, Եղվարդ, Լեհվազ, Լեռնաձոր, Լիճք, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, քաղաք Կապան, Կարճևան, Կուրիս, Ձորաստան, Ճակատեն, քաղաք Մեղրի, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նոր Աստղաբերդ, Նորաշենիկ, Նռնաձոր, Շիկահող, Շվանիձոր, Շրվենանց, Ուժանիս, Չափնի, Սևաքար, Սյունիք, Սրաշեն, Վահրավար, Վանեք, Վարդանիձոր, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տաշտուն, Տավրուս, քաղաք Քաջարան, գ. Քաջարան, Օխտար:
Ընտրողների թիվը` 50.387:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Կապան, Ռոմանոս Մելիքյան 8:
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 39
Ագարակաձոր, Ազատեկ, Աղավնաձոր, Աղնջաձոր, Արենի, Արին, Արտաբույնք, Արտավան, Արփի, Բարձրունի, Գետափ, Գլաձոր, Գնդևազ, Գնիշիկ, Գողթանիկ, Գոմք, Ելփին, Եղեգիս, քաղաք Եղեգնաձոր, Զառիթափ, Զեդեա, Թառաթումբ, Խաչիկ, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Մալիշկա, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Շատին, Չիվա, քաղաք Ջերմուկ, Ռինդ, Սալլի, Սարավան, Սերս, քաղաք Վայք, Վարդահովիտ, Վերնաշեն, Փոռ, Քարագլուխ:
Ընտրողների թիվը` 46.317:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Եղեգնաձոր, Շահումյան 12, ավագ դպրոցի շենք:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Ընտրատարածք թիվ 40
Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Այգեպար, Այրում, Աչաջուր, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Բերքաբեր, Գետահովիտ, Դեբեդավան, Դեղձավան, Դիտավան, Դովեղ, Ենոքավան, Զորական, Լճկաձոր, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևան), Ծաղկավան (Տավուշ), Կիրանց, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Մոսեսգեղ, Ներքին Կարմիր աղբյուր, քաղաք Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Չինչին, Պառավաքար, Պտղավան, Ջուջևան, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, Վարագավան, Տավուշ:
Ընտրողների թիվը` 50.758:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, քաղաքապետարանի վարչական շենք:
Ընտրատարածք թիվ 41
Աղավնավանք, Այգեձոր, Արծվաբերդ, քաղաք Բերդ, Գանձաքար, Գոշ, քաղաք Դիլիջան, Թեղուտ, Իծաքար, քաղաք Իջևան, Խաչարձան, Հաղարծին, Հովք, Նավուր, Նորաշեն, Չինարի, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր:
Ընտրողների թիվը` 54.397:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրը` ք. Իջևան, Անկախության 1: