ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Ղուկասավանի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2010 թ. թիվ 8/1-Ն
ՂՈՒԿԱՍԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթներով՝
Ղուկասավանի համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Ղուկասավան համայնքի 2011թ. տեղական տուրքերի և վճարների հետևյալ դրույքաչափերը:
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է` հիմնական օբյեկտների համար՝
ա) մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային), ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար` 7500 դրամ:
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար`
բ.ա) 201-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 15000 դրամ,
բ.բ) 501-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 25000 դրամ,
բ.գ) 1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 35000 դրամ,
ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`
գ) մինչև 20քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 1500 դրամ,
դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար` 2500 դրամ,
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, վերականգնման արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված է ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործածական նշանակության փոփոխություն` 1500 դրամ
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից նախատեսվում է նաև կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործածական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքի գործածական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գերծածական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառում են նոր շինարարության սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների քաղաքաշինական այլ օբեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրք սահմանվում է 2500 դրամ:
4. Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է`
1) ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակ` 3000 դրամ:
2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակ` 3000 դրամ:
5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրք սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ:
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150000 դրամ:
6. Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբեկտները, բաղնիքները սաունաները/, խաղատները ժամը 2400 -ից հետո աշխատելու թույլտվության համար` տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է`
ա) առևտրի օբեկտների համար` 25000 դրամ:
բ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 50000 դրամ:
գ) բաղնիքի (սաունաների) համար` 200000 դրամ:
դ) շահումով խաղերի կազմակերպման համար` 250000 դրամ:
7. Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000 դրամ:
8. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրք ընթացիկ տարվա համար սահմանվում է 2000 դրամ:
9. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` տեղական ինքնակառավարման մարմինների մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար սահմանել - 2000 դրամ:
10. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար սահմանել - 2000 դրամ:
Համայնքի ղեկավար` |
Ա. Վարդանյան |