ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1057-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԼՅՈՒԲԼՅԱՆԱ ԵՎ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2010 թվականի դեկտեմբերի 1-ին գործուղել Լյուբլյանա (Սլովենիայի Հանրապետություն)` «Հայաստանը` հեռավոր և մոտ» փառատոնի փակման արարողությանը մասնակցելու, իսկ դեկտեմբերի 2-3-ը` Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա ծրագրերը քննարկելու և Եվրոպական միության ճանաչողական ծրագրի շրջանակներում կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար:
2. Հ. Պողոսյանի` Լյուբլյանա գործուղման ճանապարհածախսը կկատարվի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին, իսկ կեցության ծախսերը` Սլովենիայի Հանրապետության մշակույթի նախարարության և «Ցանկարև Դոմ» մշակույթի և կոնգրեսների կենտրոնի հաշվին, իսկ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուբլյանա և Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|