ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 215-Ա
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդիսանում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի 2010 թվականի ծրագրի իրականացման համակարգող մարմին:
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված միջոցառումների կատարումն ըստ ծրագրի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 215-Ա որոշման |
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոն-ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը և խնդիրներն են`
ա) սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը,
բ) Հայաստան-Արցախ-սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը,
գ) Հայաստանի և սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը,
դ) ժամանակակից հայ արվեստի զարգացմանը և գովազդմանն օժանդակելը,
ե) մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը, համահայկական մասնագիտական ընկերակցություններ ստեղծելը,
զ) սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը,
է) ազգային մշակույթի պահպանության գործին սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը,
ը) համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ ստեղծելը,
թ) սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաստելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման և իրականացման համար հիմք են հանդիսացել`
ա) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը,
գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 20-ի N 34 արձանագրային որոշման 29-րդ կետով հավանության արժանացած` Հայաստան-սփյուռք գործակցության հայեցակարգը,
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը:
III. ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Ծրագիրն անցկացվելու է ամբողջ տարվա ընթացքում` հետևյալ հիմնական բաղադրիչներով`
ա) ծրագրի նախապատրաստական աշխատանքներ` գովազդային նյութերի նախագծում և պատրաստում, իրազեկում, Հայաստան-սփյուռք գործակցության և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի օրհներգերի մրցույթի անցկացում,
բ) հայ կատարողական արվեստի օրեր` համերգային միջոցառումներ, կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով, վարպետության դասընթացներ (հուլիս-օգոստոս):
Հիմնական ժանրային ուղղությունները`
երաժշտարվեստ
պարարվեստ
թատերարվեստ
գրականություն
կերպարվեստ
կիրառական արվեստ
այլ ժանրեր` ելնելով մասնակիցների կողմից ստացված հայտերից:
Փառատոնի անցկացման վայրը`
Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքների համերգային սրահներ, մարզամշակութային դահլիճներ, այլ մշակութային օջախներ, բեմահարթակներ և բաց հրապարակներ,
գ) հայ արվեստի տարբեր ոլորտների հիմնախնդիրների մասնագիտական քննարկումներ, համաժողովներ, «կլոր սեղաններ», ոլորտային այլ նախագծեր և միջոցառումներ (տարվա ընթացքում` համաձայն N 2 հավելվածի):
Մասնակիցներն են` ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից, մշակութային միությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, գրողներ, գրահրատարակիչներ, թատերական գործիչներ, պարուսույցներ, նկարիչներ, քանդակագործներ, արվեստագետներ, երիտասարդներ, կանայք և այլ մասնակիցներ` ըստ հայտերի:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Ծրագրի հաջող իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է`
1) ծրագրի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հանրային իրազեկման և գովազդի կազմակերպում` զանգվածային լրատվության միջոցներով, հոլովակների, գովազդային պաստառների և վահանակների պատրաստում և ներկայացում.
2) փառատոնի անցկացման վերաբերյալ հայտարարության տեքստի և մասնակցության պայմանների մշակում, հրապարակում և տարածում սփյուռքի համայնքներում` արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, եկեղեցական, համահայկական և համայնքային կառույցների միջոցով.
3) մասնակցիների հայտերի ընդունում, ամփոփում և վերջնական ցանկի կազմում` Հայաստանի ստեղծագործական միությունների հետ համատեղ.
4) հայտերի հիման վրա առավել շահավետ պայմաններով կեցության ապահովման աջակցություն: Կատարողական արվեստի օրերի շրջանակում անցկացվող մշակութային միջոցառումներին` Վրաստանի հայաշատ տարածաշրջանների և ԼՂՀ-ի պատվիրակությունների մասնակիցների կեցության ապահովում և սննդի կազմակերպում` ըստ անհրաժեշտության.
5) ծրագրի մասնակիցներին պարզեցված ընթացակարգով և անվճար Հայաստան մուտքի արտոնագրերի սահմանված կարգով տրամադրում` բնակության երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, և Հայաստանի Հանրապետության սահմանակետերում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.
6) մասնակիցների դիմավորում, տեղավորում համապատասխան կեցության վայրերում, ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային, ճանաչողական, ժամանցային և այլ միջոցառումների կազմակերպում, տրանսպորտով և սննդով ապահովում, ընթացիկ վերահսկողություն և ճանապարհում` Հայաստանի ստեղծագործական միությունների հետ համագործակցությամբ.
7) փառատոնի տարբերանշանով հուշափաթեթների պատրաստում` ներառյալ շապիկներ, գլխարկներ, կրծքանշաններ, անվանակներ, այլ անհրաժեշտ պարագաներ և հուշանվերներ.
8) ծրագրի շրջանակներում անցկացվող մշակութային միջոցառումների և համաժողովների անցկացման համար դահլիճների, բեմահարթակների և այլ անհրաժեշտ տարածքների ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Հայաստանի ստեղծագործական միությունների (համաձայնությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարության (համաձայնությամբ) աջակցությամբ.
9) նախատեսվող հանդիսավոր արարողություններին Հայաստանի պետական համույթների, մարզային ստեղծագործարական խմբերի և անհատ կատարողների մասնակցության ապահովում` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աջակցությամբ.
10) փառատոնի անցկացման ամբողջ ընթացքում մասնակիցների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
V. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Սփյուռքի ավանդական կառույցների, Հայաստանի և արտերկրում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների սերտ համագործակցությունը: Այդ նպատակով ստեղծել կազմկոմիտե` շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:
VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) Հայաստան-սփյուռք-Արցախ մշակութային գործակցության խթանումը և զարգացումը.
2) ազգային ինքնության պահպանմանը նպաստելը.
3) զբոսաշրջության խթանումը.
4) Հայաստանի վերաբերյալ սփյուռքահայերի իրական կարծիքի ձևավորմանն աջակցելը.
5) Հայաստան-սփյուռք, սփյուռք-սփյուռք մշակութային կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը նպաստելը.
6) Հայաստան-սփյուռք գործակցության կառուցակարգերի ստեղծումը` համահայկական մասնագիտական ընկերակցությունների միջոցով.
7) ինքնագործ խմբերի կատարողական մակարդակի բարձրացմանն օժանդակելը:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 215-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը | Ժամկետը | Պատասխանատու կառույցը | Ֆինանսավորման աղբյուրը | Ակնկալվող արդյունքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի և Հայաստան-սփյուռք գործակցության օրհներգերի մրցույթ |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
2 օրհներգ |
2. |
Կերպարվեստի օրեր |
||||
2.1. |
Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողով և համահայկական ընկերակցության ստեղծում |
2010 թ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 համաժողով` 1 մասնագիտական ընկերակցության հիմնում |
2.2. |
Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակույթի օջախներ, հանդիպումներ Հայաստանի պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների և այլ անվանի մարդկանց հետ, այցեր ժամանակակից հայ կերպարվեստի գործիչների արվեստանոցներ |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն Հայաստանյայց առաքելական եկեղեցի «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2 այցելություն պատմամշակութային վայր առնվազն 3 հանդիպում պետական այրերի և հոգևոր առաջնորդների հետ այցելություն 2 արվեստանոց |
2.3. |
Վարպետության դասընթացներ` կերպարվեստի երիտասարդ մասնագետների համար |
2010 թ. |
«Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
վարպետության դասընթացներ` մինչև 50 երիտասարդ մասնագետների համար |
2.4. |
Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների պատկերագրքի տպագրում |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ |
ՀՀ պետական բյուջե, օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
1 պատկերագիրք` 500 տպաքանակով |
3. | Հայ գրականության օրեր | ||||
3.1. |
Գրողների` «Հայ գրականությունը` հայոց միջնաբերդ» խորագրով համահայկական V համաժողով |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 մասնագիտական համաժողով` շուրջ 100 մասնակից |
3.2. |
Այցելություն Գյումրի, Հ. Շիրազի 95-ամյակին նվիրված հանդիսություն Գյումրիում |
2010 թ. հուլիսի 1 |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 հանդիսություն` մինչև 50 հրավիրյալ սփյուռքից |
3.3. |
«Արևմտահայերեն միասնական դասագրքերի ստեղծման սկզբունքները» թեմայով գիտաժողով |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 գիտաժողով` |
3.4. |
Շրջայցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր, մշակույթի օջախներ, հանդիպում-զրույցներ Երևանի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատություններում |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
այցելություն 6 պատմամշակութային հուշարձան 5 հանդիպում ՀՀ ուսումնական հաստատություններում |
3.5. |
Ռուբեն Սևակի 125-ամյակին նվիրված միջոցառումներ` -Ռ.Սևակի ստեղծագործությանը նվիրված գիտական նստաշրջան -Ռ. Սևակի պոեզիային նվիրված խտասալիկի թողարկում` հայ ասմունքի վարպետների կատարմամբ -«Ռ.Սևակը և նրա ժամանակը» խորագրով ցուցահանդես - Ռուբեն Սևակի 125-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո |
2010 թ. ընթացքում |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 գիտական նստաշրջան` 1 օր շուրջ 30 մասնակից |
4. |
«Հայ կատարողական արվեստի օրեր» |
||||
4.1 |
Հանդիսավոր արարողություն Երևանի Հանրապետության հրապարակում` «Ողջունում է Երևանը» կարգախոսով |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 հանդիսավոր արարողություն` շուրջ 1000 մասնակից սփյուռքից |
4.2. |
Պարային համույթների, թատերախմբերի, երգչախմբերի, անհատ կատարողների ելույթներ Հայաստանի և Արցախի համերգային սրահներում, մարզամշակութային դահլիճներում, այլ մշակութային օջախներում, բեմահարթակներում և բաց հրապարակներում, |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
8 համերգային ծրագիր` շուրջ 500 մասնակից |
4.3. |
Շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակութային օջախներ, հանդիպումներ ՀՀ-ի և ԼՂՀ-ի պետական պաշտոնյաների և հոգևոր առաջնորդների հետ |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
այցելություն մինչև 10 պատմամշակութային վայր, մինչև 5 հանդիպում |
4.4. |
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն-համերգային ծրագիր Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 հանդիսավոր արարողություն` 300 մասնակից |
4.5. |
Հայ կատարողական արվեստի գործիչների համահայկական համաժողով և հայ կատարողական արվեստի գործիչների համահայկական ընկերակցության ստեղծում |
2010 թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 համաժողով` շուրջ 100 մասնակից և 1 մասնագիտական ընկերակցության հիմնում |
4.6. |
Վարպետության դասընթացներ պարուսույցների և երգչախմբերի խմբավարների համար Երևանում |
2010թ. |
Հայաստանի ստեղծագործական միություններ (համաձայնությամբ) |
ՀՀ պետական բյուջե |
մինչև 50 անձի վարպետության դասընթացներ (ըստ հայտերի) |
4.7. |
Շախմատի համահայկական երիտասարդական օլիմպիադայի եզրափակիչ փուլի անցկացում Հայաստանում |
2010 թ. օգոստոսի 15-23-ը |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 համահայկական օլիմպիադա` շուրջ 100 մասնակից |
5. |
Թատերական հյուրախաղեր |
||||
5.1. |
Բեյրութի ՀԲԸՄ Հայ երիտասարդական ընկերակցության Վահրամ Փափազյանի անվան թատրոնի, Մոսկվայի Հայկական թատրոնի և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Նյու Ջերսիի թատերախմբի հյուրախաղեր Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում |
2010թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
3 թատերական խմբի հյուրախաղեր` 7-8 ներկայացում |
6. |
Զանգվածային լրատվամիջոցների շաբաթ |
||||
6.1. |
Լրատվամիջոցների և լրագրողների համահայկական V համաժողով` «Հայկական ԶԼՄ-ները Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման մասին» թեմայով, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության համալրում և առաջիկա ծրագրերի մշակում |
2010թ. հոկտեմբերի 12-13-ը |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 մասնագիտական համաժողով` 100 մասնակից մասնագիտական ընկերակցության համալրում և գործունեության խթանում |
6.2. |
Հայաստանի և սփյուռքի ԶԼՄ-ների լուսանկարչական ցուցահանդես |
2010թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն Երևանի քաղաքապետարան (համաձայնությամ) |
ՀՀ պետական բյուջե |
1 ցուցահանդես` շուրջ 250 այցելու |
6.3. |
ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից համատեղ կազմակերպվող «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխության ամփոփում |
2010թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
1 մրցանակաբաշխություն` ըստ անվանակարգերի, |
6.4. |
Հանդիպումներ Հայաստանի և Արցախի պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, այլ անվանի մարդկանց և հանրության ներկայացուցիչների հետ, շրջայցեր Հայաստանի և Արցախի պատմամշակութային վայրեր, մշակույթի օջախներ |
2010թ. |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
ՀՀ պետական բյուջե |
այցելություն մինչև |
(Հավելվածը խմբ. 22.07.10 N 901-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |