ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0016/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ4/0016/02/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Շիրակի մարզի Այգաբացի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Գյուղապետարանի հայցի ընդդեմ «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` հողամասի վարձակալության վարձավճարի և տուգանքի բռնագանձման, պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գյուղապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.060.066 ՀՀ դրամ, որից վարձավճար` 1.674.166 ՀՀ դրամ, տուգանք` 341.585 ՀՀ դրամ, ինչպես նաև միակողմանի վաղաժամկետ լուծել 27.11.2001 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2008 թվականի որոշմամբ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 10.04.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.10.2009 թվականի որոշմամբ Գյուղապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.01.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուղապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նախկին գյուղապետի կողմից 27.11.2001 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 1 պայմանագրով նշվել է այլ՝ 900005022026 հաշվի համար, իսկ վճարումները կատարվել են Գյուղապետարանի գանձապահին կանխիկ վճարումների կարգով:
Հետագայում՝ 2006 թվականի հոկտեմբեր ամսին, նոր գյուղապետի կողմից դադարեցվել է անմիջական գանձապահին կանխիկ վճարման կարգը և վարձակալի հաշվապահին տեղեկացնելով թիվ 900215323032 հաշվի համարի մասին պահանջվել է վճարումները կատարել այդ հաշվի համարին` փոխանցման կարգով:
Բացի այդ, Գյումրիի գանձապետարանի կողմից տրված թիվ 23.10.2009 թվականի թիվ 2/1-99 տեղեկանքով հայտնվել է, որ Այգաբացի համայնքի անվամբ Գյումրու գանձապետական բաժնում գործող 900215323032 հաշվեհամարը բացվել է 31.05.1998 թվականին, ուստի Գյուղապետարանի հաշվի համարի փոփոխություն տեղի չի ունեցել:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վարձակալի կողմից 16.03.2007 թվականի թիվ 143 անդորրագրով և 13.04.2007 թիվ 7041300053448 կտրոնով Գյուղապետարանի թիվ 900215323032 հաշվի համարին փոխանցել է պայմանագրով ստանձնած վարձավճարը: Այսպիսով, վերը նշվածը վկայում է, որ մինչև 11.09.2007 թվականը վարձակալին հայտնի էր վարձատուի հաշվի համարը:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ վարձակալի կողմից վճարումների ուշացումը գյուղապետարանի հաշվեհամարի փոփոխման արդյունք է, որի մասին վարձակալը տեղեկացել է միայն 11.09.2007 թվականին վարձատուի գրավոր նախապահանջով, և դրանից հետո վարձակալը սկսել է վարձավճարները կանոնավոր վճարել վարձատուի բանկային հաշվին, անհիմն է։
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ, 335-րդ հոդվածները, 344-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը.
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության հետ 1997 թվականից մինչև 2001 թվականը՝ մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագրերը կնքվել են նախկին գյուղապետի կողմից, որը միաժամանակ Ընկերության անդամ էր, իսկ 27.11.2001թ. թիվ 1 պայմանագրով 25 տարի ժամկետով 221.3 հա հողատարածությունը վարձակալության է տրամադրվել Ընկերությանը:
Հետևաբար, նոր գյուղապետը, որն ընտրվել էր 2005 թվականին, միայն 2006 թվականին տեղեկանալով իր իրավունքի խախտման մասին, այն է՝ որ Ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ չվճարելով 1.582.000 ՀՀ դրամ, անմիջապես դիմել է դատական պաշտպանության։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ընկերությունը վարձակալության պայմանագրի որևէ կետ չի խախտել և ժամանակին կատարել է վճարումները, իսկ եթե անգամ եղել են ուշացումներ, ապա ոչ թե իրենց, այլ Գյուղապետարանի մեղքով։ 2006 թվականին վարձավճարի հերթական վճարման ժամանակ Գյուղապետարանը հրաժարվել է կանխիկ գումարների ընդունումից, առանց հայտնելու հաշվեհամարը, որին պետք է վճարումներ կատարվեն: Այդ պատճառով միայն 11.09.2007 թվականին Գյուղապետարանի նախապահանջից իմանալով հաշվեհամարը՝ Ընկերությունը կատարել է համապատասխան վճարումներ։
1997-2001թթ. գործող պայմանագրից բխող հայցվորի գումարային պահանջի նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմություն, քանի որ անկախ այն հանգամանքից, որ նոր գյուղապետը պարտքի մասին իմացել է 2006թ., Ընկերությունը պայմանագիրը կնքել է գյուղապետարանի, ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձի հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Գյուղապետարանը 27.11.2001թ. թիվ 1 պայմանագրով Ընկերությանը, որպես վարելահող, գյուղմթերքների արտադրության նպատակով, 25 տարի ժամկետով, տարեկան 907.330 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության է տրամադրել Այգաբաց գյուղում 221,3 հա մակերեսով հողամաս. (հատոր 1-ին գ. թ. 7):
2) 27.11.2001թ. վարձակալության թիվ 1 պայմանագրի 5.1.-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծելու վարձավճարը, իսկ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, իսկ նույն պայմանագրի 14-րդ կետի համաձայն՝ վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով (հատոր 1-ին գ. թ. 8):
3) Նույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն՝ սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են ՀՀ խնայողական բանկում 900005022026 հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին: Նույն պայմանագրի 20.1-րդ կետի համաձայն` պայմանագիրը դադարում է, եթե վարձակալը 3 ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը (հատոր 1-ին գ. թ. 8):
4) Ներկայացրած առարկությամբ Ընկերությունն ընդունել է, որ իր կողմից եղել են վարձավճարների ուշացումներ, մասնավորապես, 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար 27.000 ՀՀ դրամի վճարումն ուշացվել է 126 օր (հատոր 1-ին գ. թ. 62)։
5) Ընկերության կողմից, որպես հողամասի վարձակալության վարձավճար Գյուղապետարանին վճարվել է 1.537.000 ՀՀ դրամ. հիմք` 16.03.2007 թվականի թիվ 143, 13.04.2007 թվականի թիվ 7041300053448, 03.07.2007 թվականի թիվ 000120, 29.08.2007 թվականի թիվ 124, 25.09.2007 թվականի թիվ 001681, 27.11.2007 թվականի թիվ 009581, 05.03.2008 թվականի թիվ 012570, ինչպես նաև Այգաբացի գյուղապետարանի 09.10.2006 թվականի, 11.10.2006 թվականի անդորրագրեր: Ընդ որում՝ ՀԷԲ Գյումրիի մասնաճյուղի 16.03.2007 թվականի թիվ 143 անդորրագրով, ԱՇԻԲ Արթիկի մասնաճյուղի 13.04.2007 թվականի դրամարկղային մուտքի թիվ 7041300053448 օրդերով, «Կոնվերս Բանկ» «Գյումրի» մասնաճյուղի 03.07.2007 թվականի վճարման հանձնարարագրի թիվ 000120 անդորրագրով, ՀԷԲ Գյումրիի մասնաճյուղի 29.08.2007 թվականի թիվ 124 անդորրագրով գումարի վճարումները կատարվել են թիվ 900215323032 հաշվի համարին (հատոր 1-ին գ. թ. 43-51):
6) Գյուղապետարանը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ փաստարկները չի բողոքարկել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում դրանք Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունը և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով այն դեպքում, երբ առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
պայմանագրի մյուս կողմի թույլ տված պայմանագրի էական խախտում,
պայմանագրի փոփոխման կամ լուծման օրենքով նախատեսված դեպք,
պայմանագրի փոփոխման կամ լուծման պայմանագրով նախատեսված դեպք:
Կողմերի միջև 27.11.2001 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 1 պայմանագրի 20.1 կետի համաձայն` վարձատուի կողմից պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը:
Նույն պայմանագրի 5.1-րդ և 11-րդ կետերի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծելու վարձավճարը, իսկ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ կողմերի միջև կնքված պայմանագրի ուժով վարձատուն պարտավոր էր հաշվեհամարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին տեղյակ պահել վարձակալին, ինչը տվյալ դեպքում չի կատարվել, և վարձակալը հաշվեհամարի մասին գրավոր տեղեկացվել է միայն 11.09.2007 թվականին, հանգել է այն հետևության, որ վարձակալի կողմից վճարումների ուշացումը գյուղապետարանի հաշվեհամարի փոփոխման արդյունք է:
Մինչդեռ, սույն գործով Ընկերությունն իր ներկայացրած առարկությամբ ընդունել է, որ իր կողմից եղել են վարձավճարների ուշացումներ, մասնավորապես, 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար 27.000 ՀՀ դրամի վճարումն ուշացվել է 126 օր:
Ավելին, գործում առկա ԷԲ Գյումրիի մասնաճյուղի 16.03.2007 թվականի թիվ 143 անդորրագրով, ԱՇԻԲ Արթիկի մասնաճյուղի 13.04.2007 թվականի դրամարկղային մուտքի թիվ 7041300053448 օրդերով, «Կոնվերս Բանկ» «Գյումրի» մասնաճյուղի 03.07.2007 թվականի վճարման հանձնարարագրի թիվ 000120 անդորրագրով, ՀԷԲ Գյումրիի մասնաճյուղի 29.08.2007 թվականի թիվ 124 անդորրագրով Ընկերությունը վարձավճարի գումարի վճարումները կատարել է թիվ 900215323032 հաշվի համարին:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունը 16.03.2007 թվականին, 13.04.2007 թվականին, 03.07.2007 թվականին և 29.08.2007 թվականին վճարումներ կատարելով թիվ 900215323032 հաշվի համարին, այդ հաշվեհամարի մասին տեղեկացել է մինչև 11.09.2007 թվականը՝ անկախ 27.11.2001 թվականին կնքված պայմանագրում այլ հաշվեհամար նշված լինելու հանգամանքից և կատարել է անկանխիկ փոխանցումներ հենց այդ հաշվեհամարին:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ պայմանագրով սահմանված ուշացումները տեղի են ունեցել Գյուղապետարանի մեղքով, քանի որ Ընկերությունը տեղեկացված չէր այն հաշվեհամարի մասին, որին պետք է վճարումներ կատարվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով 16.09.2008 թվականին կայացրած որոշմամբ հաստատված է համարել այն փաստը, որ պատասխանողն իր ներկայացրած առարկությամբ ընդունել է, որ եղել են վարձավճարների ուշացումներ, մասնավորապես` 2007 թվականի 2-րդ եռամսյակի համար 27.000 ՀՀ դրամի վճարումն ուշացվել է 126 օր, այսինքն` վճարումն ուշացվել է ավելի քան երեք ամիս: Վարձավճարը ուշացնելու հանգամանքը Ընկերությունն ընդունել է նաև վճռաբեկ բողոքի պատասխանում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից 27.11.2001 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 1 պայմանագրի 5.1.-րդ և 11-րդ կետերի խախտումը հիմք է պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն պայմանագրի 20.1-րդ կետի ուժով լուծելու համար:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն oրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ անձը չի կարող վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարան որոշակի հիմքերով, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել այն Վերաքննիչ դատարան (տե՛ս ըստ «Գլուր» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպության, ՀՀ ԱՆ Գեղարքունիքի ԴԱՀԿ ծառայության Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի, երրորդ անձինք Գուրգեն Դարբինյանի, Տիգրան Դարբինյանի, Ֆիրդուս Զաքարյանի և Ժիրայր Գալստյանի՝ պաշտոնատար անձանց օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԳԴ/0171/02/08 որոշումը):
Սույն գործում առկա վերաքննիչ բողոքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը սույն բողոքի երկրորդ հիմքում նշված փաստարկով Դատարանի վճիռը չի բողոքարկել Վերաքննիչ դատարան, որի արդյունքում դրանք Վերաքննիչ դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2009 թվականի որոշումը բեկանել. հայցապահանջի` պայմանագիրը լուծելու մասը փոփոխել՝ «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ի և ՀՀ Շիրակի մարզի Այգաբացի գյուղապետի միջև 27.11.2001 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ 1 պայմանագիրը լուծել, իսկ հայցապահանջի` 2001 թվականից սկսած գումարի բռնագանձման մասով գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Մ. ԴՐՄԵՅԱՆ Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան ա. Բարսեղյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
