Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 ապրիլի 2014 թվականի N 15
14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ II – ՓՈՒԼ 3 (ԵՄ ՀՆԳ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (15.000.000 ԵՎՐՈ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ) ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II - փուլ 3 (ԵՄ ՀՆԳ բաղկացուցիչ) - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի (15.000.000 եվրո արժողությամբ) նախագծին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 23 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 17-ի նիստի N 15 արձանագրային որոշման |
Իրականացման Ֆինանսավորման Համաձայնագիր
Ամսաթիվ`
KfW, Ֆրանկֆուրտ ամ Մայն
(«KfW»)
և
Հայաստանի Հանրապետության
(«Ստացող»)
ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության
սույն Համաձայնագրի կնքման վերաբերյալ
(«ՀՀ ֆիննախ»)
և
ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտեի
Ծրագրի և ուղեկցող միջոցառումների իրականացման մասով
(«ՋՏՊԿ» կամ «Ծրագրի իրականացման գրասենյակ»)
միջև
15,000,000.00 եվրո արժողությամբ
Բաղկացած՝
12,000,000.00 եվրո ներդրումային դրամաշնորհից և 3,000,000.00 եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհից
Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II – Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)
- Հայաստանի Ջրամատակարարման և Ջրահեռացման Ենթակառուցվածք
(Ծրագիր թիվ 30375)
Նախաբան
Սույն Իրականացման Ֆինանսավորման Համաձայնագիրը («Համաձայնագիր») , որը ծառայում է նպատակաուղղված ներդրման և տեխնիկական աջակցության (ՏԱ) ֆինանսական միջոցների փոխանցմանը Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II (ՀԵԾ), Փուլ 3-ի (այսուհետ` «Ծրագիր») և իր Ուղեկցող միջոցառումների համար (այսուհետ` «Ուղեկցող միջոցառումներ») Ստացողին, որոնք հասանելի են դարձել Եվրոպական Միության կողմից KfW բանկի միջոցով, կազմում են ընդհանուր Ծրագրի մի մաս, որը ներառում է համաֆինանսավորման հետևյալ աղբյուրները Ստացողի համար՝ երկարաձգված KfW բանկի կողմից:
2,500,000 եվրո արժողությամբ Տեխնիկական աջակցության դրամաշնորհ Ուղեկցող միջոցառումների համար հասանելի Ստացողին KfW բանկի կողմից 2013թ. դեկտեմբերի 27-ի առանձին ֆինանսավորման համաձայնագրով (այսուհետ` «Ֆինանսավորման Համաձայնագիր»),
30,000,000.00 եվրո արժողությամբ Վարկ՝ հասանելի Ստացողին KfW բանկի կողմից 2013թ. դեկտեմբերի 27-ի առանձին վարկային համաձայնագրով (այսուհետ` «Վարկային Համաձայնագիր»),
Հայկական կողմից տեղական ներդրում, որը ներառում է, մյուսներից բացի, հարկերի, տուրքերի և մաքսատուրքերի վճարում, հողի տրամադրում (այսուհետ` «Տեղական ներդրում») ինչպես առավել ճշգրիտ նշված է Առանձին համաձայնագրում:
Բացի այդ, Եվրոպական Ներդրումային Բանկը («ԵՆԲ») պատրաստվում է համաֆինանսավորել Ծրագիրը` 25,500,000 եվրո արժողությամբ վարկ տրամադրելով Ստացողին՝ ԵՆԲ-ի և Ստացողի միջև կնքվելիք առանձին վարկային համաձայնագրի միջոցով:
2013 թ. դեկտեմբերի 27-ի պատվիրակման համաձայնագրի («Պատվիրակման համաձայնագիր») հիման վրա KfW բանկի և Եվրոպական Միության Հանձնաժողովի միջև («Հանձնաժողով») Ստացողը և KfW բանկը սույնով կնքում են հետևյալ Իրականացման Ֆինանսավորման Համաձայնագիրը:
Հոդված 1
Ֆինանսական ներդրման գումարը և նպատակը
1.1. KfW բանկը կերկարաձգի ֆինանսական աջակցությունը Ստացողի հանդեպ` չգերազանցելով
15,000,000.00 եվրոն
որից` 12,000,000.00 եվրոն («ներդրումային դրամաշնորհ»)
3,000,000.00 եվրոն («ՏԱ դրամաշնորհ»)
Այս ֆինանսական աջակցությունը վճարման կամ հատուցման ենթակա չէ, եթե այլ բան նախատեսված չէ Հոդված 3.2-ով:
1.2. Ստացողը կօգտագործի Ներդրումային դրամաշնորհը բացառապես Հայաստանում Ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնումը և կառուցումը ֆինանսավորելու նպատակով (Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3) («Ծրագիր»), Լոռի-Ջրմուղկոյուղի ՓԲԸ, Շիրակ – Ջրմուղկոյուղի, Նոր Ակունք ՓԲԸ և Հայջրմուղկոյուղի ՓԲԸ ծառայությունների ոլորտները, ներառյալ Խորհրդատվական Ծառայությունները:
Ստացողը կօգտագործի ՏԱ դրամաշնորհը Համայնքային Ենթակառուցվածքների Ծրագիր II - Փուլ 3-ի Ուղեկցող միջոցառումների շրջանակում բացառապես փորձագիտական ծառայությունների համար («Փորձագիտական ծառայություններ»), հատկապես նշված ընկերությունների Կառավարման Պայմանագիրը ֆինանսավորելու համար`
- Հայջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Լոռի ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Նոր Ակունք ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
- Շիրակ ջրմուղկոյուղի Փակ Բաժնետիրական Ընկերություն
Ֆինանսական ներդրումը կօգտագործվի առաջին հերթին վճարելու արտարժույթի ծախսերը: Ստացողը և KfW բանկն կսահմանեն Ծրագրի, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մանրամասները, որոնք ենթակա են ֆինանսավորման ֆինանսական ներդրման միջոցներից առանձին համաձայնագրով: Ի հավելումն, Ծրագրի հետ կապված ցանկացած այլ առանձնահատկություն, որն արդյունք է KfW բանկի և ԵՄ Հանձնաժողովի միջև համագործակցության, կնշվի Առանձին համաձայնագրում:
1.3. Ստացողը և KfW բանկն Առանձին համաձայնագրով կսահմանեն Ստացողի կողմից տրամադրվելիք Տեղական ներդրման մանրամասները: Ստացողը կտրամադրի իր Տեղական ներդրումն ամբողջությամբ և պատշաճ ժամանակին: Ստացողը, ըստ պահանջի, KfW բանկին կտրամադրի փաստարկ, որն ապացուցում է, որ ֆինանսական միջոցներն այդ նպատակով են օգտագործվել:
1.4. Ստացողի կողմից առաջացող հարկերը և այլ հանրային ծախսերն ու ներմուծման պարտավորությունները չեն ֆինանսավորվի ֆինանսական աջակցության կողմից:
Հոդված 2
Հատկացում
2.1. KfW բանկը ֆինանսական աջակցություն կհատկացնի համաձայն Ծրագրի և Փորձագիտական ծառայությունների առաջընթացի և ըստ Ստացողի պահանջի: Առանձին պայմանագրով Ստացողը և KfW բանկը կսահմանեն հատկացման ընթացակարգը, մասնավորապես այն վկայությունը, որն ապացուցում է, որ հատկացված միջոցներն օգտագործվում են նախատեսված նպատակի համար:
2.2. KfW բանկն իրավունք կունենա մերժել հատկացումներ կատարելը 2018թ.-ի դեկտեմբերի 30-ից հետո:
2.3. KfW բանկը միայն պարտավորված կլինի կատարել հատկացումները սույն Համաձայնագրի ներքո, եթե, և այնքանով որքանով, ինքն է ստացել համապատասխան ֆինանսական միջոցները Հանձնաժողովից:
Հոդված 3
Հատկացումների և մարման կասեցում
3.1. KfW-ն չի կարող կասեցնել հատկացումները, եթե
ա) Ստացողը ձախողում է կատարել KfW բանկի հանդեպ իր պարտավորությունները` ժամանակին կատարել վճարումները,
բ) Սույն Համաձայնագրին, Վարկային համաձայնագրին, Ֆինանսավորման համաձայնագրին առնչվող կամ առանձին պայմանագրերով նախատեսված պարտավորությունները խախտվել են,
գ) Ստացողը չի կարող ապացուցել, որ բոլոր ֆինանսական ներդրումներն օգտագործվել են նախատեսված նպատակի համար,
դ) Վարկային համաձայնագրի, Ֆինանսավորման համաձայնագրի կամ Առանձին համաձայնագրի ներքո դադարեցման և/կամ պարտավորությունների չկատարման պատճառ է սույնով այն, ինչը թույլ է տալիս KfW բանկին պահանջել իր դրամաշնորհների կամ վարկի համապատասխանաբար ընդհանուր կամ մասամբ մարումը, կամ ուժը կորցրած ճանաչել Ստացողի՝ հատկացում պահանջելու իրավունքը:
ե) Արտակարգ հանգամանքներ են առաջացել, որոնք խանգարում կամ լուրջ վտանգի տակ են դնում Փորձագիտական ծառայությունների կամ Ծրագրի իրականացումը, շահագործումը կամ նպատակը:
զ) Հանձնաժողովը պահանջում է KfW բանկից կասեցնել հատկացումները` հիմք ընդունելով Պատվիրակման Համաձայնագիրը, կամ
է) Հանձնաժողովը տրամադրում է վերականգնման պահանջ KfW բանկի նկատմամբ` հիմնվելով Պատվիրակման համաձայնագրի վրա կամ Պատվիրակման համաձայնագիրը ուժը կորցրած է դառնում կամ դադարում է:
3.2. Եթե հոդված 3.1 բ), գ), դ), ե) կամ զ) կետերում նշված իրավիճակներից որևէ մեկը տեղի է ունեցել և չի վերացվել KfW բանկի կողմից սահմանված ժամկետում, որն ամեն դեպքում կլինի առնվազն 30 օր, KfW բանկը կարող է.
ա) Հոդված 3.1 բ) կետի դեպքում պահանջել բոլոր հատկացված գումարների անհապաղ մարում,
բ) Հոդված 3.1 գ) կետի դեպքում պահանջել նման գումարների անհապաղ մարում, քանի որ Ստացողն ի վիճակի չէ ապացուցել, որ դրանք օգտագործվել են նախատեսված նպատակի համար,
գ) Հոդված 3.1. դ) կետի դեպքում պահանջել նման գումարների անհապաղ մարում, համամասնորեն, որոնք համապատասխանում են KfW բանկի կողմից ետ պահանջված գումարներին Վարկային և/կամ Ֆինանսական համաձայնագրի շրջանակում, համապատասխանաբար դրանց վերաբերող:
դ) Հոդված 3.1.է) կետի դեպքում պահանջել բոլոր հատկացված գումարների անհապաղ մարում, որը Ստացողը դեռ բարեխղճորեն չի կատարել կամ փոխանցել օրինական ստացողին իրավաբանորեն պարտավորեցնող ձևով: Ստացողը Ծրագրի և Փորձագիտական Ծառայությունների շրջանակում կնքված այս բոլոր համաձայնագրերի մեջ կներառի դրույթներ` ապահովելով, որ միջոցները որոնք դեռ բարեխղճորեն չեն կատարվել կամ ծախսվել Ծրագրի և Փորձագիտական ծառայությունների նպատակներով, պետք է հետ կփոխանցվեն Ստացողին Պատվիրակման համաձայնագրի դադարեցման դեպքում:
3.3. Եթե Ստացողն անմիջապես չի կատարում Հոդված 3.2-ում նշված իր մարման պարտավորությունները, եթե կան այդպիսիք, Հանձնաժողովն իրավունք կունենա իր սեփական իրավունքով ուղղակի միջոցներ ձեռնարկել
Ստացողի նկատմամբ, արդյունքում նմանատիպ միջոց պետք է լինի համաձայն ԵՄ գործող օրենքների և կանոնակարգերի:
Հոդված 4
Ծախսեր և հանրային վճարումներ
Ֆինանսավորում ստացողը պետք է վճարի սույն Համաձայնագրի կնքման և իրականացման հետ կապված այն բոլոր հարկերը և հանրային վճարումները, որոնք ծագում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից դուրս, ինչպես նաև վճարման և ֆինանսական ներդրման հետ կապված փոխանցման և փոխարկման բոլոր ծախսերը:
Հոդված 5
Պայմանագրային հայտարարություններ և ներկայացման իրավունք
5.1. Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարը և վերջինիս կողմից նշանակված նման այլ անձիք, իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են նախարարի կողմից, ներկայացնում են Ստացողին սույն Համաձայնագիրն իրականացնելու գործընթացում: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և վերջինիս կողմից նշանակված նման այլ անձիք, իրենց լիազորված ստորագրություններով, որոնք հաստատված են նախագահի կողմից, ներկայացնում են Ստացողին առանձին համաձայնագիրը և Ծրագիրն ու Փորձագիտական ծառայությունները իրականացնելու գործընթացում:
Ներկայացման իրավունքն ուժը չի կորցնում այնքան ժամանակ, քանի դեռ KfW չի ստանում Ստացողի լիազորված ներկայացուցչի կողմից նման ներկայացումը չեղյալ համարելու մասին հստակ տեղեկատվություն:
5.2. Սույն Համաձայնագրի փոփոխություններն ու լրացումները և սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրային կողմերի կողմից ներկայացված ծանուցումներն ու հայտարարությունները պետք է կատարվեն գրավոր: Նման ծանուցումներն ու հայտարարությունները պետք է ուղարկվեն համապատասխան պայմանագրային կողմի ներքոնշյալ հասցեով կամ համապատասխան պայմանագրային կողմի այլ հասցեով, որի մասին համապատասխան պայմանագրային կողմը ծանուցում է մյուս պայմանագրային կողմին՝
KfW՝ |
KfW |
Վարկառու՝ |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների Հայաստանի Հանրապետության Տարածքային |
Հոդված 6
Ծրագրային և Մասնագիտական ծառայություններ
6.1. Ստացողը պետք է`
ա) պատրաստի, իրականացնի, կառավարի, աջակցի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների իրականացմանը՝ համաձայն պատշաճ ֆինանսական և ինժեներատեխնիկական փորձի և Ֆինանսավորումը ստացողի և KfW-ի միջև համաձայնեցված Ծրագրի հայեցակարգի, և
բ) հանձնարարի Ծրագրի շինարարության նախապատրաստումը և վերահսկումը անկախ, որակավորված ինժեներների կամ խորհրդատուների, իսկ Ծրագրի իրականացումը՝ որակավորված ընկերությունների,
գ) շնորհի ֆինանսական ներդրման միջոցներով ֆինանսավորվող ապրանքների և ծառայությունների պայմանագրերն ըստ նախնական միջազգային մրցույթի՝ համաձայն KfW գնումների և խորհրդատուների ընտրության ուղեցույցների, ինչպես սահմանված է Առանձին համաձայնագրում,
դ) ապահովի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների ողջ ֆինանսավորումը և KfW-ի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում վերջինիս տրամադրի վկայություններ, որոնք ապացուցում են, որ այն ծախսերը, որոնք չեն կատարվել սույն ֆինանսական ներդրման միջոցներով փակված են,
ե) վարի կամ ապահովի գրքերի և գրառումների վարումը, որոնք հստակորեն ցույց են տալիս Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների համար պահանջվող ապրանքների և ծառայությունների բոլոր գները և հստակորեն սահմանում են այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք ֆինանսավորվում են ֆինանսական ներդրման միջոցներով,
զ) հնարավորություն ընձեռնի KfW-ին, Հանձնաժողովին, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, Աուդիտորների եվրոպական դատարանի կամ Հանձնաժողովի կողմից նշանակված ցանկացած այլ ներկայացուցչի ցանկացած ժամանակ իր սեփական միջոցներով ստուգել վերոնշյալ գրքերը, գրառումները և այլ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների իրականացմանը և այցելել Ծրագրի շինհրապարակ և նրա հետ կապված այլ կառույցներ,
է) ըստ KfW-ի պահանջի KfW-ին և KfW-ի միջոցով Հանձնաժողովին, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակին, Աուդիտորների եվրոպական դատարանին կամ Եվրահամանյքի այլ իրավասու մարմնի տրամադրի ցանկացած և բոլոր նման տեղեկատվությունը և հաշվետվությունները Ծրագրի, Մասնագիտական ծառայությունների և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ: Ստացողը հաստատում և ապահովում է սույն ֆինանսական ներդրման միջոցներով ֆինանսավորվող բաղադրիչների վերաբերյալ բոլոր փաստաթղթերի անվճար օգտագործելու իրավունքը Հանձնաժողովի կողմից իր հայեցողությամբ՝ անկախ նրանց ձևից, եթե սույնով չի խախտվում գոյություն ունեցող արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքները,
ը) ապահովի Եվրամիության ֆինանսական ներդրման անհրաժեշտ ներկայացում, մասնավորապես ապահովի, որպեսզի Ծրագրի վերաբերյալ բոլոր հրապարակումները կամ գովազդային տեղեկատվությունը հղում կատարի այն փաստին, որ Ծրագիրը համաֆինանսավորվել է Եվրամիության կողմից և ցուցադրի Եվրամիության խորհրդանիշը (տասերկու աստղ երկնագույն ֆոնի վրա),
թ) ապահովի, որպեսզի Ծրագրի և մասնագիտական ծառայությունների ավարտից հետո յոթ տարվա ընթացքում Հանձնաժողովը, Աուդիտորների եվրոպական դատարանը, Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական գրասենյակը կամ վերջիններս կողմից լիազորված մարմինները կարողանան ստուգել ֆինանսական ներդրման օգտագործումը փաստատթղթերի հիման վրա և տեղերում, այդ թվում նաև բոլոր պայմանագրերը և ենթակապալի պայմանագրերը: Հանձնաժողովը, Աուդիտորների եվրոպական դատարանը և Եվրահամայնքի ցանկացած այլ իրավասու մարմին իրավունք ունի ուղարկել իր լիազորված ներկայացուցիչներին՝ տեղերում ստուգումներ կատարելու համար:
ժ) իր նախաձեռնությամբ տեղեկացնի KfW-ին այն բոլոր հանգամանքների մասին, որոնք կանխում կամ լրջորեն վնասում են Ծրագրի կամ Մասնագիտական ծառայությունների իրականացումը, շահագործումը կամ նպատակը:
6.2. Ֆինանսավորում ստացողը և KfW պետք է մանրամասնորեն սահմանեն Հոդված 6.1-ի դրույթներն Առանձին համաձայնագրով:
Հոդված 7
Այլ դրույթներ
7.1. Ֆինանսավորում ստացողը պետք է ապահովի, որպեսզի Ծրագրի և Մասնագիտական ծառայությունների նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև մատակարարման և ծառայությունների ցանկացած պայմանագրի շնորհման, ֆինանսական ներդրման գումարների մասհանման համար պատասխանատու անձինք, չպահանջեն, ընդունեն, տրամադրեն, կամ ստանան անօրինական վճարումների կատարման խոստում կամ այլ առավելություններ կապված վերոնշյալ առաջադրանքների հետ:
7.2. KfW իրավունք ունի Հանձնաժողովին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը տեղեկատվություն տրամադրել սույն Համաձայնագրի կնքման և իրականացման, ինչպես նաև Ծրագրի և Մասնագիտական ծառայություններ իրականացման մասին:
7.3. Եթե սույն Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է ճանաչվում, այն չի ազդում մյուս բոլոր դրույթների վավերականության վրա, որից բխող ցանկացած բացթողում լրացվում է այնպիսի դրույթով, որը համապատասխանում է սույն Համաձայնագրի նպատակին:
7.4. Ստացողն իրավունք չունի փոխանցել կամ գրավադրել սույն Համաձայնագրից բխող որևէ պահանջ:
7.5. Սույն համձայնագիրը մեկնաբանվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքներով, բացի Հոդված 3-ից, որը կառավարվում է Եվրոպական իրավունքի նորմերով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև Բելգիայի համապատասխան օրենքների դրույթներով: Գործողության իրականացման վայրն է Ֆրանկֆուրտ ամ Մայն քաղաքը:
7.6. Սույն Համաձայնագրից բխող կամ նրա հետ կապված ցանկացած վեճ բացառապես և վերջնականորեն լուծվում է արբիտրաժային դատարանում, որի կապակցությամբ գործում է հետևյալը.
ա) Արբիտրաժային դատարանը բաղկացած է մեկ կամ երեք դատավորներից, որոնք նշանակվում և գործում են Առևտրի միջազգային պալատի կանոններին համաձայն, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ կիրառվել:
բ) Արբիտրաժային դատավարությունը պետք է տեղի ունենա Ֆրանֆուրտ ամ Մայն քաղաքում: Արբիտրաժային դատավարության լեզուն անգլերենն է:
7.7. Սույն Համաձայնագրով KfW-ի և Ստացողի միջև հաստատված իրավական հարաբերությունները դադարում են Ծրագրի ավարտից հետո, սակայն ոչ ավելի ուշ քան սույն Համաձայնագիրը ստորագրելու պահից 15 տարի հետո:
7.8. Սույն Ֆինանսավորման աշխատանքային համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միայն Վարկային և Ֆինանսական համաձայնագրերն ուժի մեջ մտնելու պահից:
Համաձայնագիրը կազմված է երկու (2) բնօրինակներից՝ անգլերենով:
Ֆրանկֆուրտ ամ Մայն |
Երևան |
____ ____________, 2014 թ. |
________________, 2014 թ. |
KfW |
Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության
Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի |
