ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2011 թվականի N 455-Ն
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1636-Ն ՈՒ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1277-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի` համաշխարհային սպորտում ունեցած բարձր նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1636-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի «Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը» սյունակի 8-րդ տողում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը վերապահելու մասին» N 1277-Ն որոշման հավելվածի ցանկում «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերը փոխարինել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխության կատարումը և օրենքով սահմանված կարգով գրանցումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 27 |