ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1433-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 996-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» N 996-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) կողմից`» բառերը.
2) 4-րդ կետից հանել «, ոչ աշխատողի մեղքով պարապուրդի» բառերը.
3) 18-րդ կետում «ծառայություն» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն)» բառերով.
4) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Նախարարությունը ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:».
5) 20-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 21-րդ կետում «20-րդ» բառը փոխարինել «19-րդ» բառով.
7) 26-րդ կետից հանել «և ծառայություն» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|