|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2323-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ, ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՉՄԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՏՐՎՈՂ ՍՆՆԴԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասին, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Սահմանել` ա) փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը` ըստ պաշտոնների` համաձայն N 1 հավելվածի. բ) փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը` համաձայն N 2 հավելվածի. գ) փրկարարական ծառայության ծառայողին յուրաքանչյուր ամիս տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը` 10.000 դրամ: 2. Հայաստանի փրկարար ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց դրույքաչափերը նշանակվում են հանրապետական գործադիր մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դրույքաչափերին համապատասխան: 3. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում տնտեսված գումարների հաշվին փրկարար ծառայողներին և փրկարարի կոչում չունեցող աշխատողներին վճարելու լրավճարներ, հավելավճարներ և տալու պարգևատրումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով:
(3-րդ կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն, խմբ. 21.10.10 N 1399-Ն) 3.1. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նախատեսված լրավճարների, հավելավճարների վճարումից և պարգևատրումները տալուց հետո տնտեսված գումարները բյուջետային տարվա վերջին օրը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: (3.1 կետը լրաց. 21.10.10 N 1399-Ն) 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։ |
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
NN Պաշտոնը Պաշտոնային դրույքաչափը I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն 1. Վարչության պետ 41100-85600 II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ 2. Բաժնի պետ 38840-68400 3. Վարչության պետի տեղակալ 38840-68400 4. Տարածքային վարչության պետ 38840-68400 III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ 5. Տարածքային վարչության պետի տեղակալ 36600-58300 6. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 36600-58300 7. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 36600-58300 8. Բաժնի պետ 36600-58300 9. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 36600-58300 10. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ 32500-50100 11. Լաբորատորիայի պետ 32500-50100 IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ 12. Խմբի պետ 32500-39300 13. Ջոկի հրամանատար 32500-39300 14. Ավագ փրկարար 32500-39300 V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ
Փրկարար 32500-34800 (Հավելվածը խմբ. 19.06.08 N 602-Ն, 29.01.09 N 101-Ն, փոփ. 07.04.11 N 357-Ն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |