ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
18 մարտի 2010 թ. |
N 71-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի NN 9-Ա ԵՎ 10-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքում հողի հարկի, գույքահարկի, հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի վարձավճարների (այդ թվում` տույժերի և տուգանքների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով գանձման կազմակերպման և իրականացման լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:
2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ», «զ», «թ», «ժ», «ժ» կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետով, 40-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ, 7-րդ կետերով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքերը գանձելու և թույլտվությունները տալու լիազորությունները պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:
3. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի մասին» N 9-Ա և «Երևանի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 10-Ա որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2021, N 390-Ն | 04.06.2021, N 71-Ն | |
12.02.2013, N 601-Ն | 04.03.2013, N 71-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|