«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
4 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև 1-ճան (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի ««Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 16-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 14-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 17-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. |
ՁԵՎ 1-ճան (տարեկան) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48) | ||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը | ||||||||||
Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||||||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը
Տողի համարը |
Չափի միավորը |
1. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ |
2. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ |
3. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ | ||||
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին |
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջին |
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին |
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջին |
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին |
առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջին | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ճանապարհների ընդհանուր երկարությունը, ընդամենը (120 - 150 տողերի գումարը) |
110 |
կմ |
||||||
դրանից` կապիտալ |
120 |
''-'' |
||||||
այդ թվում` ըստ ծածկի տեսակների ասֆալտբետոնե |
120.1 |
''-'' |
||||||
ցեմենտբետոնե կամ երկաթբետոնե (միաձույլ կամ հավաքովի) |
120.2 |
''-'' |
||||||
թեթևացված |
130 |
''-'' |
||||||
այդ թվում` ըստ ծածկի տեսակների ասֆալտբետոնե |
130.1 |
''-'' |
||||||
սալարկներ (կանոնավոր քարերից) |
130.2 |
''-'' |
||||||
կապակցանյութերով մշակված խիճ,կոպիճ կամ ավազ |
130.3 |
''-'' |
||||||
անցողիկ |
140 |
''-'' |
||||||
այդ թվում` ըստ ծածկի տեսակների խիճ և կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր |
140.1 |
''-'' |
||||||
սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից) |
140.2 |
''-'' |
2. Ճանապարհների արհեստական կառույցները
Տողի |
Չափի |
Առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի սկզբին |
Առկայությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջին | |
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
Կամուրջներ |
210 |
հատ |
||
''-'' |
220 |
գծային մ |
||
Խողովակներ |
230 |
հատ |
||
''-'' |
240 |
գծային մ |
||
Թունելներ |
250 |
հատ |
||
''-'' |
260 |
գծային մ |
Ղեկավար |
______________ | ______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
______________ | ______________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 17-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» ՁԵՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):
Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006թ. դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
5. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
8. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
9. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
11. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
12. Ճանապարհների ընդհանուր երկարությունը (տող 110) ըստ պատվածքի տեսակների ներառում է կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները:
Կապիտալը իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով:
Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով:
Անցողիկը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:
13. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:
14. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը: