ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2013 թվականի N 1224-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1152-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 1152-Ն որոշման 2-րդ կետում «2013 թվականի նոյեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2014 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 14 Երևան |