ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
30 ապրիլի 2014 թ. |
N 155-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի «Երևան քաղաքում տոնավաճառներ կազմակերպելու մասին» N 504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) 3-րդ կետի դ) ենթակետում «հայտերի ներկայացման և թույլտվության ստացման կարգը» բառերը հանել.
2) Կարգի 10-րդ և 13-րդ կետերում «ապրանքի» բառից հետո լրացնել «տեսակի» բառը.
3) Կարգի 11-րդ կետում «Դիմումատուին» բառից հետո լրացնել «անվճար» բառը.
4) Կարգի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Տոնավաճառին մասնակցելու համար անհատ ձեռնարկատերերը, կազմակերպությունները և ֆիզիկական անձինք Երևանի քաղաքապետարան կարող են դիմել նաև էլ. փոստի միջոցով և հեռախոսակապով: Հեռախոսով տոնավաճառին մասնակցելու հայտ ներկայացրած սույն կետում նշված անձինք, ընդգրկվում են համապատասխան ցուցակներում, որոնք տրամադրվում են կազմակերպչի ներկայացուցչին».
5) Կարգի 20-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |