«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006387
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 622-Ն |
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2006 թվականի դեկտեմբերի 11-ից շրջանառության մեջ դնել հետևյալ հուշադրամները.
«Հովհաննես Այվազովսկի» արծաթե հուշադրամը,
«Միջազգային բևեռային տարի 2007-2008» արծաթե հուշադրամը,
«Միջերկրածովային կրիա» արծաթե հուշադրամը,
«Կովկասյան անտառակատու» արծաթե հուշադրամը:
2. 2006 թվականի դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ դնել հետևյալ հուշադրամները.
«Շախմատի 37-րդ օլիմպիադա» ոսկե հուշադրամը,
«Հակոբ Գյուրջյան» ոսկե հուշադրամը,
«Համազասպ Բաբաջանյան» արծաթե հուշադրամը:
3. 2007 թվականի հունվարի առաջին աշխատանքային օրը շրջանառության մեջ դնել «Ժան Գառզու» ոսկե հուշադրամը:
4. Հաստատել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունները՝ համաձայն հավելվածի (կցվում է):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
|
Հաստատված է | |
|
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հովհաննես Այվազովսկի», «Միջազգային բեվեռային տարի 2007-2008», «Միջերկրածովային կրիա», «Կովկասյան անտառակատու», «Շախմատի 37-րդ օլիմպիադա», «Հակոբ Գյուրջյան», «Համազասպ Բաբաջանյան», «Ժան Գառզու» հուշադրամների
«Հովհաննես Այվազովսկի» հուշադրամի նկարագրությունը
«Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված Հովհաննես Այվազովսկուն:
Հուշադրամի դիմերեսի ներքևի ձախ մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի վերևում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի վերևի, աջ և ներքևի եզրաշրթով տեղադրված են «REPUBLIC OF ARMENIA», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «DRAM 100 ԴՐԱՄ» մակագրությունները: Դիմերեսի հետին պլանում պատկերված է դրվագ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկը» ծովանկարից:
Հուշադրամի դիմերեսի մի մասը ձևավորված է գունավոր էմալով:
Հուշադրամի դարձերեսի ձախ հատվածում պատկերված է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը, իսկ հետին պլանում՝ մի դրվագ նրա «Չեսմենյան ծովամարտը» նկարից: Հուշադրամի ներքևի եզրաշրթով մակագրված է՝ «1817-1900 HOVHANNES AIVAZOVSKY»:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը`
Անվանական արժեքը |
|
Մետաղը |
արծաթ (Ag) 9250 ±50 պղինձ (Cu) 750 ±50 |
Ձևը |
ուղղանկյուն |
Որակը |
անսրքյուլեյթիդ |
Քաշը |
28,28 ± 0,25 գ |
Չափերը |
լայնությունը՝ 28 մմ երկարությունը՝ 40 մմ |
Դրամաշուրթը |
հարթ |
Տպաքանակը |
մինչև 5000 հատ: |
«Միջազգային բԵՎեռային տարի 2007-2008» հուշադրամի նկարագրությունը
«Միջազգային բևեռային տարի 2007-2008» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսի «INTERNATIONAL POLAR YEAR» ուղղահայաց մակագրությունը բաժանում է հուշադրամը ձախ և աջ կիսաշրջանակների: Ձախ կիսաշրջանակում պատկերված է Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարը, որի տակ մակագրված են 2007 և 2008 թվերը: Աջ կիսաշրջանակի վերևի մասում պատկերված է «Միջազգային բևեռային տարի 2007-2008» ծրագրի պատկերանիշը, որը կատարված է գունավոր էմալի օգտագործմամբ, իսկ ներքևի մասում` բևեռախույզները և իրենց նավը: Այս երկու պատկերները առանձնացված են «FRIDTJOF NANSEN» մակագրությամբ:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 ± 50 պղինձ (Cu) 750 ± 50 |
Զանգվածը |
28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 ± 0,15 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
մինչև 10000 հատ: |
«Միջերկրածովային կրիա» հուշադրամի նկարագրությունը
Միջերկրածովային կրիա պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է միջերկրածովային կրիան, որի վերևի մասում կենդանու անվանումն է՝ լատիներեն, իսկ ներքևի մասում` հայերեն: Կենդանու պատկերի և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 ± 50 պղինձ (Cu) 750 ± 50 |
Զանգվածը |
28,28 + 0,25 գ |
Տրամագիծը |
38,61+ 0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ: |
«Կովկասյան անտառակատու» հուշադրամի նկարագրությունը
Կովկասյան անտառակատու պատկերող 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանի տակ մակագրված է հուշադրամի անվանական արժեքը թվերով` «100», և «ԴՐԱՄ», «DRAM» բառերը: Զինանշանի վերևի մասում հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2006»: Հուշադրամի եզրաշրթով մակագրված են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է կովկասյան անտառակատուն, որի վերևի մասում կենդանու անվանումն է՝ լատիներեն, իսկ ներքևի մասում` հայերեն: Կենդանու պատկերի և գրագրությունների միջև առկա կարմիր էմալով կատարված կորերը խորհրդանշում են այս կենդանու պաշտպանված լինելը պետության կողմից:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Լեհաստանի դրամահատարանի դիզայներներ Ռոուսանա և Անդժեյ Նովակովսցիները: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 ± 50 պղինձ (Cu) 750 ± 50 |
Զանգվածը |
28,28 ± 0,25 գ |
Տրամագիծը |
38,61 ± 0,15 մմ |
Որակը |
բրիլիանթ անսրքյուլեյթիդ |
Դրամաշուրթը |
հարթ |
Ձևը |
կլոր |
Տպաքանակը |
3000 հատ: |
«Շախմատի 37-րդ օլիմպիադա» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամը նվիրված է Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակին:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է 2006 թվականին Տուրինում անցկացված շախմատի 37-րդ օլիմպիադայի պատկերանիշը և «OLIMPIADI degli Scacchi Torino 2006» մակագրությունը, որոնց տակ տեղադրված է հուշադրամի անվանական արժեքը` 10000 ԴՐԱՄ: Արտաքին շրջանակում մակագրված է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 2006»:
Հուշադրամի դարձերեսի ներքին փոքր շրջանակում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի շրջագծով մակագրված են «ՈՍԿԵ ԹԻՄ» և «ՀԱՅԱՍՏԱՆ» բառերը: Մեծ շրջանակում ներկայացված են շախմատի քարերը, իսկ հուշադրամի եզրաշուրթով` Հայաստանի թիմը ներկայացնող մարզիկների անունները. «Ա. Մինասյան, Լ. Արոնյան, Վ. Հակոբյան, Կ. Ասրյան, Գ. Սարգսյան, Ս. Լպուտյան»:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9000 |
Զանգվածը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
1000 հատ: |
«Հակոբ Գյուրջյան» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամը նվիրված է Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Հակոբ Գյուրջյանի «Սալոմե» (1925-1926 թթ., բրոնզ) քանդակը, որի աջ մասում ուղղահայաց մակագրված է հուշադրամի անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ»: Արտաքին շրջանակում մակագրված են հուշադրամը թողարկող կազմակերպության անվանումը և թողարկման տարեթիվը`«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2006»:
Հուշադրամի դարձերեսի մեջտեղի մասում ուղղանկյունի ֆոնի վրա պատկերված է Հակոբ Գյուրջյանի դիմապատկերը, որի աջ մասում տեղադրված են նրա ծննդյան և մահվան տարեթվերը` «1881» և «1948»: Հուշադրամի ձախ և աջ կողմի եզրաշրթով մակագրված է քանդակագործի անունը անգլերեն և հայերեն լեզուներով` «HAKOB GURJIAN» և «ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ»:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9000 |
Զանգվածը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
1000 հատ: |
«Համազասպ Բաբաջանյան» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը նվիրված է մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակի մեջտեղի մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որի ներքևում մակագրված է հուշադրամի անվանական արժեքը՝ «1000 ԴՐԱՄ»:
Արտաքին շրջանակում մակագրված են հուշադրամը թողարկող կազմակերպության անվանումը և թողարկման տարեթիվը` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2006»:
Հուշադրամի դարձերեսի ներքին շրջանակում պատկերված է մարշալ Համազասպ Բաբաջանյանը` իր զինվորական համազգեստով: Հուշադրամի արտաքին շրջանակում մակագրված են մարշալի անունը հայերեն լեզվով և ծննդյան ու մահվան տարեթվերը՝ «ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ 1906-1977»:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է պլաստմասսայե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել է Կարեն Կոջոյանը: Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9250 |
Զանգվածը |
33,6 մմ |
Տրամագիծը |
38,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
500 հատ: |
«Ժան Գառզու» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամը նվիրված է Ժան Գառզուի ծննդյան 100-ամյակին:
Հուշադրամի դիմերեսի ներքին շրջանակում պատկերված է Ժան Գառզուի «Վանք» լիտոգրաֆիան, 1981 թ., որի ներքևի մասում մակագրված է հուշադրամի անվանական արժեքը՝ «10000 ԴՐԱՄ»: Արտաքին շրջանակում մակագրված են հուշադրամը թողարկող կազմակերպության անվանումը և թողարկման տարեթիվը` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 2007»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Ժան Գառզուի դիմանկարը, որի վերևի և աջ մասում նկարչի անվան մակագրությունն է հայերեն` «Ժան Գառզու»:
Հուշադրամը` իր թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված է կաշվե տուփի մեջ:
Հուշադրամի ուրվագծերը ձևավորել են Հարություն Սամուելյանը (դիմերես) և Կարեն Կոջոյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Չեխիայի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 9000 |
Զանգվածը |
8,6 գ |
Տրամագիծը |
22,0 մմ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Որակը |
պրուֆ |
Տպաքանակը |
1000 հատ: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|