ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2012 թվականի N 1184-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1049-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարչությունը և ֆինանսական բաժինը միաձուլման ձևով վերակազմակերպել ֆինանսատնտեսական վարչության, իսկ իրավաբանական բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել իրավաբանական վարչության:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականիսեպտեմբերի 20-ի N 1184-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2008 թվականիսեպտեմբերի 11-ի N 1049-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչություն
Եվրոպայի հայ համայնքների վարչություն
Ամերիկայի հայ համայնքների վարչություն
ԱՊՀ հայ համայնքների վարչություն
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչություն
Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի
վարչություն
Հայրենադարձության և հետազոտությունների վարչություն
Համահայկական ծրագրերի վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
II. ԲԱԺԻՆՆԵՐ
Քարտուղարություն
Առաջին բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ներքին աուդիտի բաժին»։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |