ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 04-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 05-Ն որոշումները և ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ, երրորդ մասերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, երրորդ, հինգերորդ մասերով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «զ» ենթակետերով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 01-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 1-ը 51-րդ կետից հետո լրացնել «51.1» կետով հետևյալ բովանդակությամբ.
«51.1 Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) ապահովում է Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների, օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների, պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների հետ արարողակարգի լիարժեք իրականացումը.
բ) ապահովում է Դեպարտամենտի միջազգային համագործակցության բնագավառում ընդհանուր քաղաքականության իրականացումը.
գ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Դեպարտամենտի ղեկավարի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, լուսաբանում է վերջիններիս գործունեությունը, պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
դ) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:»:
2. Որոշման հավելված 2-ի 2-րդ կետը լրացնել «գ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«գ) Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն»:
3. Որոշման հավելված 1-ի 42-րդ, 43-րդ կետերում «բաժինը» բառը և 44-րդ կետում «բաժնի» բառը համապատասխանաբար փոխարինել «վարչությունը» և «վարչության» բառերով:
4. Որոշման հավելված 2-ում 1-ին կետը լրացնել «թ» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«թ) Հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչություն»:
5. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 2-ի 4-րդ կետի «բ» ենթակետը:
Ա. Մկրտումյան 2012 թ. փետրվարի 13 ք. Երևան |