«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հոկտեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60612372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 հոկտեմբերի 2012 թ. |
N 314-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 12-ի «Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու հայտի ձևը սահմանելու մասին» N 3-Ն որոշման`
1) 3-րդ կետում «էլեկտրոնային կրիչով` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ» բառերը փոխարինել «էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով» բառերով,
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն կից հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. հոկտեմբերի 11-ի N 314-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թ. հունվարի 12-ի N 3-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
Հ Ա Յ Տ
ՀԻՆԳ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ
____________________________________________________________________________________
(նշվում է Հանրապետության Նախագահի թեկնածուի անունը, ազգանունը կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը)
կողմից հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար խնդրում ենք հատկացնել
Գովազդային վահանակը տնօրինող կազմակերպության կամ մարմնի անվանումը |
Գովազդային վահանակի գտնվելու վայրը (հասցե) և մակերեսը |
Գովազդային վահանակի պայմանական համարը/կոդը |
1. |
1. |
1. |
2. |
2. | |
3. |
3. | |
2. |
1. |
1. |
____________________________________________ Հանրապետության Նախագահի թեկնածուի կամ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը և ստորագրությունը |
______________________ »։ (օր, ամիս, տարեթիվ) |