Գլխավոր տեղեկություն
Номер
N 294
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2005-24.09.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.08.22/19
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.07.1997
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.1997
Дата вступления в силу
02.09.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

040.0294.24.07.97

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հուլիսի 1997 թվականի N 294
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությաՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(Նախաբանը փոփ., լրաց. 11.05.02 N 522, փոփ. 08.07.04 N 991-Ն)

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների մասին.

բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 08.07.04 N 991-Ն)

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն յուրաքանչյուր ամիս` մինչև դրան հաջորդող ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համաձայնեցված, վերջինիս է տրամադրում տեղեկություններ «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով կատարվող ձևակերպումների, այդ թվում` գանձված հարկերի, հաստատագրված վճարների և մաքսատուրքի վերաբերյալ, ինչպես նաև «տարանցիկ փոխադրում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «արտահանում` ազատ շրջանառության համար» և «վերաարտահանում» մաքսային ռեժիմներով կատարվող ձևակերպումների մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա տրամադրում է մաքսային հսկողության իրականացման ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվություն.

ե) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.02 N 674)

զ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության մարմինների հարցումների, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանն է տրամադրում տեղեկություններ ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի, անձնագրային տվյալների, ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին տրված կնիքների, դրոշմակնիքների վերաբերյալ.

է) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող` չձևակերպված աշխատողների բացահայտմանն ու վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի ճշտությանն ուղղված ստուգումների մասին տեղեկատվություն (ներառյալ գործատուի անվանումը, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը)` ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն:

(1-ին կետը փոփ., խմբ. 11.05.02 N 522, փոփ. 03.06.02 N 674, փոփ., խմբ., լրաց. 08.07.04 N 991-Ն, խմբ. 12.05.05 N 625-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:

(2-րդ կետը փոփ. 11.05.02 N 522, 08.07.04 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան



Ձև 1

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ՀՇ-1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը «200 թ.__________ ____ եռամսյակ»

Ապահովադրի անվանումը

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Հիմնադրամում գրանցման համարը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Գտնվելու վայրը

Գործունեության իրականացման վայրը

Հեռախոսահամարը

«Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 2 աղյուսակի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները` ըստ տողերի

«Վճարված ԱՎՈՒՄ-ը և դրա նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները» N 3 աղյուսակի 1-ին տողի 6-րդ, 7-րդ և 8-րդ սյունակները

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` եռամսյակին հաջորդող 3-րդ ամսվա 1-ը

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն)


Ձև 2

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանը

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը (4-րդ տող)

Իրավաբանական անձանց գրանցող մարմնում գրանցման համարը

Ապահովադրի կոդը (1-ին տող)

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Վկայականի համարը (2-րդ տող)

Անձնագրի սերիան, համարը (5-րդ և 6-րդ տողեր)

Սոցիալական քարտի համարը

Գործունեության իրականացման վայրը (13-րդ տող)

Մշտական (ժամանակավոր) բնակության վայրը (9-րդ կամ 10-րդ տող)

Հեռախոսահամարը (11-րդ և (կամ) 12-րդ տողեր)

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտներ (15-րդ տող)

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք (34-րդ տող)

Հաշվարկված սոցիալական վճար (36-րդ տող)

___________________

Փակագծերում նշված են տարեկան եկամուտների մասին հայտարարագրի համապատասխան տողերը:

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրման ժամկետը` յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը:

(Ձևը լրաց. 08.07.04 N 991-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան