«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2006 թվականի N 1302-Ա
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հողերի նպատակային նշանակության փոփոխության և անտառի վերականգնման մասին» N 910-Ն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անտառային նշանակության հողերի սահմանները` 933.9 հեկտար մակերեսով, համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 1941-Ա որոշմամբ հաստատված` Դալմայի այգիների 256,0 հեկտար անտառային ֆոնդի հողերը, ընդամենը` 1189,9 հեկտար:
2. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողերից`
ա) 70.0 հեկտար հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` ընդերքի օգտագործման համար, համաձայն N 1 հավելվածի,
բ) 3.0 հեկտար հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` էլեկտրական ենթակայանի սպասարկման համար, համաձայն N 1 հավելվածի,
գ) 4.0 հեկտար հողերը փոխադրել ջրային հողերի կատեգորիա` ջրային օբյեկտների օգտագործման համար, համաձայն N 2 հավելվածի,
դ) 237.0 հեկտար հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` համաձայն NN 1 և 2 հավելվածների,
ե) 619.9 հեկտարը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Դալմայի այգիների 256,0 հեկտար հողերը թողնել անտառային նշանակության հողերի կատեգորիայում:
3. Հանքավայրերի շահագործման ավարտից և տարածքները ռեկուլտիվացնելուց հետո արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 70.0 հեկտար հողերը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի «Երևան քաղաքում գերեզմանատների տարածքների ընդլայնման և նոր գերեզմանատների կազմակերպման մասին» N 83 որոշմամբ հաստատված` Երևան քաղաքում գործող գերեզմանատների տարածքների ընդլայնման և նոր գերեզմանատների կազմակերպման նպատակով հողերի տեղաբաշխման սխեմայում Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի տարածքի 16.0 հեկտար հողամասի ուրվագծում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:
5. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված` բնակավայրերի հողերի կատեգորիայում դասակարգված տարածքներում առկա ինքնակամ կառույցների իրավական կարգավիճակի (պետականացման, տնօրինման, քանդման և օտարման) օրինականացման հարցերին ընթացք տալ` օրենքով սահմանված կարգով, տվյալ տարածքների համար համաձայնեցված կառուցապատման սխեմաների առկայության դեպքում` դրանց համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 26 |
Հավելված N 1 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ - Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, ՆՈՐ ՆՈՐՔ ԵՎ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ - Ս Խ Ե Մ Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|